Վիքիփեդիայում՝ ազատ հանրագիտարանում, ի թիվս այլոց, համեստորեն նշված է նաեւ հայ տնտեսագետ, տնտեսագիտության, փիլիսոփայության դոկտոր, Ռուսաստանի հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս, 1995—ին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից Տարվա մարդ, 1998—ին ՄԱԿ—ի եւ Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից հազարամյակի մարդ ճանաչված Հրանտ Բագրատյանի անունը։
Հայազգի պոպ տնտեսագետը ծնվել է 1958 թվականին։ Նշենք, որ նույն թվականին են ծնվել նաեւ նախկին ամերիկաբնակ (ներկայումս երկնքում ապրող) պոպ երգիչ Մայքլ Ջեքսոնը եւ ներկայումս ամերիկաբնակ հայազգի պոպ երգիչ Անդին։ Եթե վերջիններս հայտնի են մասնավորապես երգեր երգելով, Բագրատյանի զենքը նրա խոսքն է, որը հաճախ է աշխատում իր դեմ։
Ըստ Վիքիփեդիայում նշված կենսագրականի՝ 1975—79—ին նա սովորել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտում, 1982—85—ին՝ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1979—81—ին ծառայել է խորհրդային բանակում, աշխատանքային գործունեությունը սկսել է 1990—93—ին՝ ՀՀ կառավարության նախագահի առաջին տեղակալ, էկոնոմիկայի նախարար։ Ստացվում է՝ եթե Հայաստանը չանկախանար, Բագրատյանը գործազո՞ւրկ էր մնալու, որովհետեւ դատելով նրա կենսագրությունից, 1985—1990 թվականներին նա ոչ սովորել է, ոչ էլ աշխատել (ի դեպ, այդ մասին ոչինչ չկա նաեւ ՀՀ կառավարո
...
Կարդալ շարունակությունը »