Օրինակ՝ վերջին շրջանում եվրատեսիլյան դատարկաբանությունից հետո ադրբեջանական կայքերից մեկում զետեղվեց Ադրբեջանի նախագահի անունից նրա աշխատակազմի ներկայացուցիչ Ասլանովի պատասխանը 13—ամյա արցախցի աղջնակի՝ Ադելինայի նամակին»՝ «հազարավոր իրեն ուղղված նամակներից» ընտրելով հենց Ադելինայի նամակը, բնականաբար, այն օգտագործելով քարոզչական նպատակներով։ Ընդ որում, պատասխան նամակում չօգտագործելով ոչ մի վիրավորական բառ, այնուամենայնիվ, ադրբեջանական խորամանկությամբ տարել էր ակնհայտ հակահայկական քարոզչություն։ Նամակը պարունակում էր ստահոդ տեղեկություններ, մասնավորապես՝ նշված էր, թե իբր Ստեփանակերտի իսկական անվանումը Խանքենդի է, եւ աղջիկը ապրում է ոչ թե Արցախում, այլ «օկուպացված Ղարաբաղում», ուստի նա Ադրբեջանի լիիրավ քաղաքացի է։ Այս կերպ, ինչպես նկատում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է Ադելինայից կերտել իրենց համար ցանկալի կերպար, թեկուզ եւ ի ցույց է դնում պատմության բնագավառում Իլհամ Ալիեւի աշխատակազմի թերի իմացությունը։
«Ադրբեջանը ներկայումս ակտիվ աշխատանք է տանում, որպեսզի Արցախի բնակչությունը հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկի Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելուն»,–երեկ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Դավիթ Ջամալյանը եւ ավելացրեց, որ մԵնք ուղղակի պետք է նկատի ունենանք, որ առաջիկայում ադրբեջանական քարոզչությունը նաեւ այդ ուղղությամբ կաշխատի, այսինքն՝ ինչ—որ մարտավարական հնարքներ է գործադրելու, որպեսզի փախստականների շրջանում հասունացնի Ադրբեջան վերադառնալու, Ադրբեջանում ապրելու գաղափարը։ Ըստ փ
...
Կարդալ շարունակությունը »