Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
Ամերիկայի հայկական համագումարից տեղեկացնում են, որ երեկ աշխատանքային հանդիպման ժամանակ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կոմիտեն սենատոր Ռոբերտ Մենենդեսի գլխավորությամբ քննարկել է Ջոն Հեֆերնի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու թեկնածությունը։ Սենատոր Մենենդեսը հայտարարել է, որ նրան ավելի երկար ժամանակ է հարկավոր վերանայելու համար Հեֆերնի Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու թեկնածության հարցը, ինչպես նաեւ նա նշել է, որ շարունակում է մտահոգվել ԱՄՆ—ի վարչակազմի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ մոտեցումների առնչությամբ։ «Մենք գնահատում ենք սենատոր Մենենդեսի շարունակական գործունեությունը եւ հաստատակամությունը։ Այս վարչակազմը պետք է ուշադրություն դարձնի Մենենդեսի կոչին եւ իր դիրքորոշումը հաստատելու համար ընդունի հաջորդ տրամաբանական քայլը՝ միանշանակ հաստատելով մարդկության դեմ կատարած այդ հանցագործությունը՝ որակելով որպես ցեղասպանություն։ Ցեղասպանության ճանաչումը կօգնի կանխել հետագա նմանատիպ երեւույթները եւ բարձրացնել ԱՄՆ—ի վստահելիությունը տարածաշրջանում»,–երեկ այս մասին նշել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին։ Հեֆերնի թեկնածության հաստատման վերաբերյալ լսումների ժամանակ սենատոր Մենենդեսը հայտնել է իր վրդովմունքը ԱՄՆ վարչակազմի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած մոտեցումների առնչությամբ։ Նա հայտարարել է, որ սա «ոչ խորամանկ մի պար է, որը մենք պարում ենք»։ «Մենք ունենք պետական վարչություն, որի պատմությունը լի է զեկույցներով, որտեղ նշվում է այն դաժանությունների մասին, որը կատարվել է այդ ժամանակահատվածում։ Մենք ունենք ստորագրված կոնվենցիա, որում այդ բոլոր գործողությունները
...
Կարդալ շարունակությունը »
|
Ո՞րն է վայնասունի պատճառը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրեր առաջ հանդիպել էր հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5—րդ օլիմպիադայի մասնակից երիտասարդների հետ ու պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Նախագահին ուղղված հարցերից մեկը վերաբերել է Արեւմտյան Հայաստանի (Արարատով հանդերձ) հնարավոր ազատագրությանը։ Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասել էր հետեւյալը. «Այդ ամբողջը կախված է քեզնից եւ քո սերնդից։ Իմ սերունդը, կարծում եմ, իր առջեւ դրած պարտականությունը կատարեց, երբ 90—ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը՝ Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել։ Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որեւէ մեկին կշտամբեմ։ Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, եւ այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել։ Եթե դու եւ քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը...»։ Պատմական արդարությունը վերականգնելու համար հայ երիտասարդներին հայրենիքի հանդեպ սրբազան պարտքի գիտակցման կոչած ՀՀ նախագահի խոսքը լայն արձագանք գտավ թուրքական մամուլում, որը հետզհետե վերածվեց, այսպես ասած, վայնասունի։ Առաջինը ահազանգը հնչեցրեց թուրքական մամուլը. առաջատար լրատվամիջոցները (NTV, Hurriyet, Milliyet) Սերժ Սարգսյանի այդ պատասխանի մեջ նկատել տվեցին հետեւյալ ամփոփ ուղերձը՝ «Ղարաբաղը մենք ազատագրեցինք, Արարատը ձեզ թողեցինք»։ Տպագիր եւ էլեկտրոնային մամուլով արագորեն «տագնապ հայտարարվեց»։ Թուրքական լսարանը իրազեկվեց, որ ՀՀ նախագահն Արեւմտահայաստանի վերադարձի հարցը հանձնարարում է գալիք սերունդներին, արթուն պահելով հայոց պա
...
Կարդալ շարունակությունը »
|
Կարծում է ԱԺ հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը
- Կազանյան հանդիպումից հետո բավականին հետաքրքիր վիճակ ստեղծվեց, թեպետ կանխավ հայտնի էր, որ եթե Ադրբեջանը նոր առաջարկներ չաներ, հնարավոր կլիներ բեկում: Սակայն այժմ նոր առաջարկների մասին է խոսում Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է նշանակում այս իրավիճակը:
- Կազանից բազմապիսի սպասելիքներ մեծ հաշվով չկային, կար հիմնական սպասելիքը, որ կողմերը վերջնական համաձայնության կգան բազային սկզբունքների վերաբերյալ, եւ բազային սկզբունքները կդրվեն հետագա բանակցությունների, պայմանավորվածությունների հիմքում: Այն ելակետային երեք համաձայնությունները, որ հիմնարար սկզբունքների շուրջ պետք է տեղի ունենային եւ դեռ պետք է ամրագրվեին գրավոր տեսքով, Ադրբեջանը ցույց տվեց, որ ելակետային համաձայնությունների շուրջ տարակարծություն ունի, ինչը նշանակում է ի սկզբանե խաթարել բանակցային գործընթացը, այսինքն՝ ի սկզբանե արգելել, թույլ չտալ, որպեսզի խնդիրն այսուհետ եւս հնարավոր լինի տեսնել բանակցությունների միջոցով լուծման ճանապարհին: Այնուամենայնիվ, ուժի սպառնալիքի գործոնը կտրուկ բացառվող գործոն է եւ միջազգային հանրության, եւ գերտերությունների կողմից, եւ անգամ իսկ Ադրբեջանին այսօր ձեռնտու չէ ուժի միջոցով ինչ-ինչ գործողություններ իրականացնել: Կարծում եմ՝ ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու է նաեւ Ադրբեջանին: Այլապես հնարավոր չէր Հայաստանի դրական վերաբերմունքի, հիմնարար սկզբունքների շուրջ մեր համաձայնության, գերտերությունների այս ամբողջական աջակցության եւ հորդորների պարագայում չակնկալվեր ինչ-որ տեղաշարժ: Նշանակում է՝ խնդրի հիմքում գոյություն ունի որոշակի լուռ համաձայնություն ստատուս-քվոյի պահպանման համար: Թեկուզ եւ Ադրբեջանը խոսում է իրավիճակի փոփոխության անհրաժեշտության մասին, իրենց, այսպես կոչված, խաթարված տարածքային ամբողջականության մասին, սակայն դրանք ուղղակի հենց այնպես արվող հայտարարություններ են, եւ իրականում ստա
...
Կարդալ շարունակությունը »
|
Ամենամոտ ժամանակներս ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքները կշարունակվեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Россия 24-ը: "Մենք արձանագրեցինք, որ Կազանում նախագահները հայտարարեցին կարեւորագույն հարցերի շուրջ համաձայնության գալու մասին, որոնք նպաստում են ԼՂ հարցի կարգավորման վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերմանը”,-ասել է ՌԴ արտգործնախարարը: Լավրովը նաեւ նշել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ավարտել է կազանյան
...
Կարդալ շարունակությունը »
|
Վատիկանը պատրաստվում է բացել իր գաղտնի արխիվները։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը, հայտարարել է Վատիկանի արխիվների պատասխանատու մոնսենյոր Սերջիո Պագանին։ Վատիկանի արխիվների պատասխանատուն տեղեկացրել է, որ 8-ից մինչև 20-րդ դարի երկրորդ կեսին վերաբերող գաղտնի արխիվները բացվելու են 2012թ. փետրվարին և ցուցադրվելու են Lux in Arcana ցուցահանդեսում։
...
Կարդալ շարունակությունը »
|
Վրաստանում ձեռնարկություն բացելը հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովն իր համար անիրատեսական է համարում: Այդ մասին նա հայտարարեց այսօրվա ասուլիսում: «Կապիտալ վերցնել-տեղափոխելը դեռ քիչ է, անհրաժեշտ է ձեռնարկություն բացել, բնականաբար, այն ուղղությամբ, ինչ աշխատացնում ենք այսօր: Սակայն հիմա Վրաստանում դա իրատեսական չենք համարում: Վրաստանից առաջարկ եմ ստացել ազգային ավիափոխադրող Air Zena ընկերության ձեռքբերման մասին, որը կարելի է քննարկել. ընկերությունը բավականին էֆեկտիվ և գործուն է»,- նշեց նա:
...
Կարդալ շարունակությունը »
|
2011թ. աշխարհի վատագույն տնտեսությունը, ըստ Forbes–ի, Մադագասկարն է։ Երկրորդ տեղում Հայաստանն է, երրորդում՝ Գվինեան։ Աշխարհի վատագույն տնտեսությունների հնգյակը եզրափակում են Ուկրաինան և Ճամայկան։ Պարբերականի փորձագետներն այս եզրահանգումն արել են՝ ուսումնասիրելով վերջին տարիներին մակրոտնտեսական ցուցանիշները և զարգացման կանխատեսումները։ Ըստ պարբերականի, Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում վերականգնվել ճգնաժամից. 2009թ. Հայաստանի ՀՆԱ–ն 15% անկում է արձանագրել։ Երկրում պահ
...
Կարդալ շարունակությունը »
|
Այնուամենայնիվ, որքա՜ն հետաքրքիր էր խորհրդային ժամանակներում, երբ մտավորականությունը, պատահում էր, հավաքվում էր խոհանոցում օղու, երբեմն էլ թեյի շուրջ եւ սեկսոտների աչքից հեռու (գաղտնի աշխատակից), մեծագույն կրքով ծայրեծայր քննադատում էր ե՛ւ հնգամյակը, ե՛ւ պետպլանը, ե՛ւ կարգախոսները… Ի դեպ, կարգախոսներն, իրոք, ցանցառություններ էին, ինչպես օրինակ՝ «Հնգամյակը՝ երկու տարում» կամ «Ներկայիս սերունդը կապրի կոմունիզմի օրոք»։ Հիշում եմ, Կամչատկայում, որտեղ, կարծում եմ, սեկսոտներ ընդհանրապես չկային, ինչ—որ մեկը բարձրացել էր տանիք, որտեղ տեղադրված էր ահռելի վահանակը՝ մոտակա կոմունիզմի մասին կարգախոսով, եւ «ներկայիս սերունդը» բառերից հետո ավելացրել էր՝ «ուզի, թե չուզի»։ Բայց վերադառնանք հնգամյակներին եւ պետպլանին, ուր բանն այնտեղ էր հասել, որ այդ հարայ—հրոցի մեջ արդեն բուն «պլան» բառը նույնպես չէինք ընկալում։ Ծաղրանքով էինք խոսում պլանային տնտեսության մասին։ Բայց ի՛նչն է զարմանալին։ Ռուսները մի խոսք ունեն՝ ջրի հետ երեխային էլ թափեցին։ Արդեն անցել էինք հենց «պլան» բառը ծանակելուն։ Այնինչ այն լատիներեն նշանակում է հարթություն։ Հարթությունների վրա գծում էին ինչ—որ մտահղացումներ, մասշտաբներ եւ այլ նման բաներ։ «Պլան» բառի բազմաթիվ բացատրությունների մեջ ամենից տարածվածը հետեւյալներն են. մտահղացում, նախագիծ, որեւէ աշխատանքի հիմնական գծերը, որեւէ ծրագրի իրագործման հաջորդականությունը։ Իմաստուն կորյակների եւ չուկչաների, ալեուտների եւ իտելմենների ողջ փիլիսոփայությունը հանգում է նրան, որ ձմռանը ցուրտ է, իսկ ամռանը՝ տաք։ Այդ իսկ պատճառով էլ պետք է մտածել (պլանավորել), թե ինչ անել, որ ձմռանը չմեռնես։ Պարզվում է, կարճատեւ ամառը պետք է օգտագործել այնպես, որ կարողանաս ձմեռն անցկացնել։ Այնպես որ, առանց պլանի ոչ մի կերպ չի կարելի։ Պարզապես չի կարելի այն գռեհկացնելով հասցնել աբսուրդի
...
Կարդալ շարունակությունը »
|
Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը, եւ այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահը
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրության ընդունման եւ դրանում փոփոխությունների կատարման հանրաքվեները հստակ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդի դիրքորոշումը, թե ինչպիսի երկրում է ինքն ուզում ապրել։ Սա անվիճարկելի ընտրություն է, որի նկատմամբ հարգանքն ու հավատարմությունը բոլորիս սուրբ պարտականությունն է։ Սահմանադրության մեջ արտացոլված է սոցիալական, իրավական ու ժողովրդավարական պետություն կերտելու մեր նպատակադրումը։ Այն կյանքի կոչելու ուղղությամբ մեծ գործ է արվել, բայց պետք է խոստովանենք, որ շատ բան դեռ լիարժեք իրականություն չի դարձել։ Այսօր մենք մեր քայլերով, մեր հետեւողականությամբ պետք է կարողանանք նոր թափով խթանել երկրի հետագա ժողովրդավարացումը։ Մեր քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու ազատությունները պիտի մտնեն յուրաքանչյուր տուն եւ հիմնարկ, յուրաքանչյուր գյուղ ու քաղաք, պիտի դառնան ոչ միայն Սահմանադրության, այլեւ կյանքի նորմ։ Մենք դա կարող ենք անել, քանի որ դրա համար կան ե՛ւ իշխանությունների քաղաքական կամքը, ե՛ւ ժողովրդի լայն հատվածի անկեղծ մղումը։ Սիրելի՛ հայրենակիցներ, Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս, որ հնարավորությո
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Նոյեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|