Կուսակցական մամուլ
Անկախության տարիներին մեծ թափով սկսեցին լույս տեսնել նաեւ գործող կուսակցությունների գաղափարախոսությունը ներկայացնող օրգաններ։
ՀՀ—ում Հայ ժողովրդական կուսակցությունը (ազատական ուղղվածության) լույս է ընծայել երկու անուն թերթ։ 1918թ. օգոստոսի 14—ից Երեւանում սկսեց լույս տեսնել Հայ ժողովրդական կուսակցության պաշտոնաթերթ «Ժողովուրդ» լրագիրը։ Այն լույս էր տեսնում շաբաթական երկու անգամ, գինը՝ 50 կոպեկ։ «Ժողովուրդը» իր առաքելությունն էր համարում «խաղաղ, օրենսդրական ճանապարհով նպաստելու պետության մեջ այն հասարակարգի կայացմանը, որը գծագրված էր կուսակցության ծրագրում՝ քաղաքական, քաղաքացիական, օրենսդրական, ֆինանսական, բանվորական, կրոնական, լուսավորության եւ այլ հարցերի վերաբերյալ»։ Իր առաքելություններից է համարել ինչպես այլ երկրներում բնակվող հայ ժողովրդի, իբրեւ փոքրամասնության, անձնական ազգային—կուլտուրական ինքնավարությանը հասնելը, այնպես էլ Հայաստանի սահմաններում բնակվող փոքրամասնությունների նույնպիսի ինքնավարությանն աջակցելը։
Քաղաքական դաշտում աջակողմյան թեւը ներկայացնող մյուս ազդեցիկ պարբերականները Հայ սահմանադրական ռամկավար կուսակցության պաշտոնաթերթ «Վան—Տոսպն» էր եւ նրա իրավահաջորդ «Հայաստանի ձայնը»։ Եթե ՀԺԿ—ն եւ նրա «Ժողովուրդ» պաշտոնաթերթը ներկայացնում էր արեւելյան եւ ռուսահայ ազգային աջ—ազատական հատվածը, ապա Հ
...
Կարդալ շարունակությունը »