Անկախ կամ անկուսակցական մամուլ
Անկախ մամուլի թվին կարելի է դասել գիտական մամուլը։ Իսկ որոշ պարբերականներ էլ եթե հիմնվում էին որպես անկախ, ապա կարճ ժամանակամիջոցում, չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, կամ փակվում էին, կամ էլ ընկնում իշխանությունների կամ որեւէ կուսակցության ու հովանավոր խմբի ազդեցության տակ։ Դրանց թվին էին դասվում «Ալեքսանդրապոլի լրաբեր» օրաթերթը (1919թ.), «Իդեալ» Երեւանի ամերիկյան որբանոցների աշակերտական միության երկշաբաթաթերթը (1919թ.), «Նոր ուղի» (Երեւան, 1920թ.), ռուսալեզու՝ «դշՁՇտ ՌՆ«նս» («Դպրոցի դրոշ») Երեւանի գիմնազիաների կոլեկտիվների շաբաթաթերթը (Երեւան, 1919թ.) եւ այլ պարբերականներ։
Շատ կարճատեւ լույս տեսան գերատեսչական եւ գիտաուսումնական բնույթի մի քանի ամսագրեր։ 1920թ. մեկ համարով թողարկվեց Գյուղատնտեսության եւ պետական գույքի մինիստրության գյուղատնտեսական բաժանմունքի «Գյուղատնտեսական հանդես» ամսագիրը։
Երեւանում լույս տեսավ «Առողջապահիկ» բժշկական միամսյա հանդեսը (1920թ.)։ Խմբագրության հասցեն էր՝ Աստաֆյան 21, բժիշկ Տեր—Ավետիքյանի հիվանդանոցը։ Խմբագիրն է եղել բժիշկ Վահան Արծրունին։ Բժշկական հանդեսը նախաձեռնել էր Երեւանի բժշկական ընկերությունը, որը ժողովրդի առողջական վիճակը բարելավելու նախապայման էր համարում անհատական եւ հասարակական առողջապահության հանդեպ ժողովրդի գիտակցական վերաբերմունքի ձեւավորումը։ Ընկերութ
...
Կարդալ շարունակությունը »