ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 16:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հայրենիք [5]
Ընտանիք [0]
Տեսակետ [9]
Համայնք [1]
Զանազան [5]
Գիտություն [4]
Արտառոց բաներ [1]
Home [0]
Իմ Տունը [0]
Անձնական բլոգ [0]
Հաճախորդի նոթեր [0]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 29


Անկախ կամ անկուսակցական մամուլ

Անկախ մամուլի թվին կարելի է դասել գիտական մամուլը։ Իսկ որոշ պարբերականներ էլ եթե հիմնվում էին որպես անկախ, ապա կարճ ժամանակամիջոցում, չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, կամ փակվում էին, կամ էլ ընկնում իշխանությունների կամ որեւէ կուսակցության ու հովանավոր խմբի ազդեցության տակ։ Դրանց թվին էին դասվում «Ալեքսանդրապոլի լրաբեր» օրաթերթը (1919թ.), «Իդեալ» Երեւանի ամերիկյան որբանոցների աշակերտական միության երկշաբաթաթերթը (1919թ.), «Նոր ուղի» (Երեւան, 1920թ.), ռուսալեզու՝ «դշՁՇտ ՌՆ«նս» («Դպրոցի դրոշ») Երեւանի գիմնազիաների կոլեկտիվների շաբաթաթերթը (Երեւան, 1919թ.) եւ այլ պարբերականներ։
Շատ կարճատեւ լույս տեսան գերատեսչական եւ գիտաուսումնական բնույթի մի քանի ամսագրեր։ 1920թ. մեկ համարով թողարկվեց Գյուղատնտեսության եւ պետական գույքի մինիստրության գյուղատնտեսական բաժանմունքի «Գյուղատնտեսական հանդես» ամսագիրը։
Երեւանում լույս տեսավ «Առողջապահիկ» բժշկական միամսյա հանդեսը (1920թ.)։ Խմբագրության հասցեն էր՝ Աստաֆյան 21, բժիշկ Տեր—Ավետիքյանի հիվանդանոցը։ Խմբագիրն է եղել բժիշկ Վահան Արծրունին։ Բժշկական հանդեսը նախաձեռնել էր Երեւանի բժշկական ընկերությունը, որը ժողովրդի առողջական վիճակը բարելավելու նախապայման էր համարում անհատական եւ հասարակական առողջապահության հանդեպ ժողովրդի գիտակցական վերաբերմունքի ձեւավորումը։ Ընկերութ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հայրենիք | Դիտումներով Просмотров: 492 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024