ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 15:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Երբ կա ցանկություն և նպատակ, ստեղծելու քաղաքակիրթ սպասարկում

 Համայնքի առջև ծառացած խնդիրներին և առօրյա հարցերին օպերատիվ լուծում տալու նպատակով քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի կողմից ամենօրյա ուշադրության կենտրոնում է գտնվում ,,Մեծամորի Բարեկարգում” կազմակերպության աշխատանքները, որը իրականացվում է կազմակերպության տնօրեն` Վահրամ Հակոբյանի և նրա գլխավորած կոլեկտիվի աշխատակիցների կողմից:
,,Մեծամորի Բարեկարգում” կազմակերպության տնօրեն` Վահրամ Հակոբյանը, իր գործունեությամբ ավելի մոտ գտնվելով մեր քաղաքի բնակչությանը և քաջատեղյակ լինելով համայնքի պայմաններին, ղեկավարելով քաղաքապետարանի կարևորագույն կառույցը, այսօր մեծ պատասխանատվությամբ է մոտենում համայնքի առջև ծառացած խնդիրներին ու հոգսերին: Բնակարանային ֆոնդի և հասարակական վայրերի սպասարկում, սանիտարական մաքրում, աղբահանություն, բարեկարգում, կանաչապատում. ահա այն կարևոր բնագավառների ոչ լրիվ ցանկը, որոնց գործունեության կազմակերպումը Վահրամ Հակոբյանի կազմակերպության խնդիրն է: Մշտական ուշադրության կենտրոնում են նաև համայնքի խմելու և ոռոգման ջրագծերի և ջրամատակարարման բարելավման ու զարգացման  հարցերը:
 
 
/Կարծում ենք Մեծամորի հասարակությունը գոհունակությամբ պետք է փաստի, որ օրեցօր փոխվում է մեր քաղաքի տեսքը, այն դառնում է ավելի բարեկարգ ու պատշաճ: Այս ամենը, իհարկե, ,,Մեծամորի Բարեկարգում” կազմակերպության տնօրեն` պրն Վահրամ Հակոբյանի կազմակերպչական և նրա կոլեկտիվի բարեխիղճ աշխատանքի արդյունքն է: Կազմակերպության ճարտարագետ` Արսեն Սանոսյանի,  շինվերանորոգման տեղամասի պետ`Վահան Հովեյանի, երկարամյա աշխատակիցներ` գլխավոր հաշվապահ` Ալվարդ Հարությունյանի, Էմմա Արսենյանի, Աննա Մարտինյանի, Սուսաննա Մաթոսյանի,  կադրերի բաժնի պետ` Վալյա Մինասյանի, հյուրանոցաառողջարանային բաժնի պետ` Արմեն Գևորգյանի, սանիտարական մաքրման տեղամասի պետ` Սասունիկ Սաֆարյանի, գյուղատնտես Ազատ Զաքարյանի և իրենց գործի վարպետ մասնագետներ` Հովհաննես Ափիցարյանի, Օգսեն Նիկոլյանի, Ալյոշա Աթայանի, Գևորգ Թեմուրյանի, Սամվել Վարդանյանի ու մյուս բոլոր աշխատակիցների անձնվեր աշխատանքի շնորհիվ է, որ այսօր տեսանելի են կատարված աշխատանքները:
,,Մեծամորի Բարեկարգում” կազմակերպության աշխատակիցները` կապված աղբահանության, ջրամատակարարման, բնակֆոնդի և կոմունալ վճարների հավաքագրման և այլ ծառայությունների մատուցման ամենօրյա աշխատանքների շնորհիվ, սերտ աշխատանքային հարաբերություններ ունեն Մեծամորի բնակչության հետ: Քաղաքավարի ու բարեկիրթ սպասարկում են իրականացնում աշխատակիցներ աշխատակիցներ` Էվելինա Սերոբյանը, Արմինե Ասատրյանը, Հասմիկ Զեյնալյանը և մյուս բոլոր աշխատակիցները: Կազմակերպության ծառայությունների մատուցման մեջ իր ուրույն, կարևոր տեղն ունի իրացման բաժինը: Բաժնի աշխատակիցները 2009 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների կտրվածքով բնակչությունից հավաքագրել են աղբահանության և բնակարանային վարձավճարները, կատարել են բաժնի առաջ դրված պլանային առաջադրանքը:
Կազմակերպության կարևոր օղակներից մեկն էլ ԲՇՏ ծառայությունն է, որը գլխավորում է բազմամյա բաժնի պետ` տիկին Քնքուշ Խաչատրյանը: Արդեն տարեսկզբից համայնքի 100-ից ավել անապահով ընտանիքներ օգտվում են ՙՓարոս՚ համակարգից, որոնց մասին ծառայության աշխատակիցների կողմից կազմվում և տրվում են համապատասխան տեղեկանքներ: 2006 թվականից մինչ օրս, կադաստրի հետ համագործակցելով` բնակչության զգալի մասը ստացել է բնակարանների սեփականաշնորհման վկայականները: Ամեն ամիս Մեծամորի ԱԾ-ն /Անձնագրային ծառայություն/ հաշվետվություն է տալիս բնակչության հանման և հաշվառման վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի զինկոմիսարիատ ենք ներկայացնում զինակոչային տարիքի 16 և բարձր տարիքի պատանիների ցուցակ: Քաղաքապետարան է ներկայացվում 16-30 տարեկան արական սեռի բնակիչների մասին տեղեկություն:
Զինկոմիսարիատին և ոստիկանությանը ներկայացվում է քաղաքից բացակայող զինակոչային տարիքի պատանիների վերաբերյալ տեղեկանքներ: Այցելություններ են կատարվում բնակարաններ, իրականացվում են ստուգումներ, և կազմվում ակտեր: Բնակչության մասին տրվում են բնութագրեր, որոնք հաշվառվում են ոստիկանությունում: ԲՇՏ կողմից տրվում են մեր բնակիչներին նաև այլ կարգի տեղեկանքներ` բնակության, գրանցման, ընտանիքի անդամների և այլնի մասին:
Նպատակասլաց ծրագրերի շնորհիվ օրեցօր էլ ավելի է բարձրանում կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը և ավելի կատարելագործվում բնակչության հետ տարվող աշխատանքները:  Համայնքի բնակելի շենքերի բնակիչների անունից գոհունակության և շնորհակալության բազմաթիվ խոսքեր են հայտնվել Մեծամորի քաղաքապետ` պարոն Ռոբերտ Գրիգորյանին և հիմնարկության տնօրեն Վահրամ Հակոբյանին, ցուցաբերված գործնական, սրտացավ օժանդակության և մարդկային վերաբերմունքի համար, որով լուծվեց տարիներ շարունակ շատ շենքերի բնակիչներին հուզող ջրամատակարման, ջրահեռացման և կարծես անլուծելի թվացող շարքից դուրս եկած տանիքների կապիտալ նորոգմանխնդիրը:
Ծավալված աշխատանքները և քաղաքում կատարված դրական տեղաշարժերը, իհարկե, վկայում են համայնքի ղեկավարի սրտացավ վերաբերմունքի և ,,Մեծամորի Բարեկարգում” կազմակերպության տնօրեն` պարոն Վահրամ Հակոբյանի և նրա կոլեկտիվի սրտացավ աշխատանքի մասին, որը, հույսով ենք, առաջիկայում ավելի ծավալուն եւ տեսանելի կլինի: Մնում է ցանկանալ համայնքի երիտասարդ ղեկավարներին և նրանց աշխատակիցներին բարի երթ` իրենց հանրաշահ, ազնիվ աշխատանքում/:

 
 Կազմակերպության կատարած աշխատանքները և այս ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու խնդիրները մեր ընթերցողներին ներկայացնելու համար դիմեցինք ՙՄեծամորի բարեկարգում՚ կազմակերպության տնօրեն` պարոն Վահրամ Հակոբյանին:
 
Պարոն Հակոբյան, մեր քաղաքում, վերջին շրջանում դրական տեղաշարժեր են կատարվել, քաղաքն ավելի է գեղեցկանում, բարետես դառնում: Ձեր կառավարման մեկ տարին դեռ չի լրացել, բայց քաղաքում նկատելի են բարփոխումները.
2008 թվականի վերջին և 2009 թվականիի առաջին կիսամյակում Մեծամորում կատարվել և կատարվում են բարեկարգման, կառուցապատման, կապիտալ շինվերանորոգման աշխատանքներ:
 Քաղաքի բարգավաճման և դրական տեղաշարժերի հեղինակը և նախաձեռնողը, իհարկե, մեր հարգելի քաղաքապետ` պրն Ռոբերտ Գրիգորյանն է: Մեր դերակատարումը այս գործընթացին այնքանով է, որ այն կատարվում է մեր կազմակերպության աշխատակիցների քրտնաջան աշխատանքով և հանդիսանում է մեր կառույցի ամենօրյա աշխատանքային պարտականությունը:
Մեր բնակիչներին կհետաքրքրի իմանալ բարեկարգման աշխատանքների մասին: Ինչ է արվել այդ ուղղությամբ այս կիսամյակում:
-Մեր քաղաքում ներհամայնքային ճանապարհների ընդհանուր երկարությունը 7.1 կմ է: Քանի  որ քաղաքի նախագծման ժամանակ արտաքին ջրերի հեռացման համար կոյուղի չի նախատեսվել և չի կառուցվել, տարիների ընթացքում անձրևաջրերը, ձյան հալոցքի ու ոռոգման ջրերը քայքայել և քանդել են այդ ճանապարհները, մայթերը, հրապարակները և քաղաքի այլ տարածքներ:
Կատարված վերանորոգումներն էլ մասնակի բնույթ են կրել: Հիմնականում նման աշխատանքներ կատարվել են դեռևս 2000-2002 թվականերին երբ կառուցվեց եկեղեցին և բարեկարգվեց ու կանաչապատվեց հարակից տարածքները: 2009 թվականի առաջին կիսամյակում բարեկարգվել են քաղաքի կենտրոնական հանգստյան գոտու տարածքը, քաղաքապետարանի և մյուս հիմնարկների տարածքները կատարվել է գարնանային ծառատունկ, տնկվել են նաև թփեր:
Ավարտվել է ազատամարտիկներին նվերված հուշարձան կոթողի կառուցապատոման աշխատանքները հանգստի գոտում: Բետոնապատվել և կատարվել են փողոցների փոսային նորոգման աշխատանքներ: Աշխատանքներ են կատարվում համայնքի փողոցային լուսավորությունը պատշաճ մակարդակի հասցնելու ուղղությամբ:
 
Ինչ վիճակում է ներկայումս քաղաքի բնակարանային ֆոնդը:
 -Քաղաքի բնակարանային ֆոնդն ընդգրկում է 169683 քմ մակերես կամ 2707 բնակելի միավոր, որից սեփականաշնորհվել է 2600 բնակելի միավոր, չի սեփականաշնորհված 102 բնակարան (2904 քմ): Քաղաքում գործող համատիրություններ չկան: Մեծ թիվ են կազմում բնակարանի կարիք ունեցողները: Երկար տարիներ քաղաքի բնակ.ֆոնդը կապիտալ վերանորոգման չի ենթարկվել: Ընթացիկ վերանորոգումներից կատարվել են հիմնականում տանիքների մասնակի նորոգում և անցած տարի իրականացվեց մի քանի շենքերի մուտքերի դռների և պատուհանների ապակեպատում: Վերանորոգման աշխատանքների անհրաժեշտություն կա շենքերի տանիքներում, մուտքերում և նկուղներում: Միջոցներ են ձեռնարկվում անհրաժեշտ ֆինանսների հայթաթման համար, որի արդյունքում կթիթեղապատվեն բնակելի շենքերի տանիքները:
Նշված և այլ շատ կարևոր հարցերի լուծման համար դժվարություններ են առաջանում` կապված ֆինանսական միջոցների հայթայթման հետ£ Բայց աշխատանքներ կատարվում են, քանզի կա նպատակ և ցանկություն բարելավել բնակիչների քաղաքակիրթ ապրելակերպի պայմանները: Մասնակի վերանորոգումներ են կատարվել 7, 17, 21, 22, 23, 24, 25, 26, 33, 34, 35, 9գ, 2-րդ թաղ.-ի 2, 4 և այլ շենքերի տանիքներում և նկուղային հարկերում: Կատարվել են նաև վերանորոգման աշխատանքներ համայնքային ենթակայության հիմնարկությունների շենքերում:
 
Ինչ աշխատանքներ են կատարվում բնակիչների հանգստի կազմակերպման ուղղությամբ:
-Քաղաքը զբոսայգի չունի, ինչպես նշեցի 2000 թվականից քաղաքի կենտրոնական մասում, եկեղեցու շրջակայքում հիմնադրվել է քաղաքի 30-ամյակին նվիրված զբոսայգին` 5.5 հա տարածքով: Այդ թվականներին տնկվել են պտղատու և դեկորատիվ ծառեր, վարդի թփեր, լրացվել են քաղաքի  կանաչ գոտու և բակերի տարածքների չորացած ծառերը: Հաջորդող տարիներին շարունակվել են կանաչապատման աշխատանքները: Ներկայումս դպրոցներին կից գործում են երկու և 9-րդ շենքի դիմաց մեկ բացօթյա խաղահրապարակներ:
 9 րդ շենքին հարակից մանկական խաղահրապարակը Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից ուղարկված խաղային սարքավորումների շնորհիվ դարձավ մեր քաղաքի լավագույն հանգստի անցկացման վայրը: Երևան-Արմավիր մայրուղու աջակողմյան մասում հանգստյան գոտու անտառաշերտն է 30000 քմ մակերեսով: Քաղաքի կանաչ գոտու ընդհանուր մակերեսը 200.000 քմ է£ էներգետիկ ճգնաժամի, ոռոգման գործող համակարգում վերանորոգման անհրաժեշտ աշխատանքներ չկատարելու և համապատասխան կազմակերպությունների կողմից տարվող անբավարար աշխատանքների պատճառով` քաղաքի կանաչ  տարածքները մեծ վնաս են կրել:
Քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի կողմից մշակույթի պալատում նախաձեռնվել և իրականացվում է բնակիչների հանգստի կազմակերպման համար գողտրիկ ժամանցային տաղավարի կառուցումը, որը շուտով կշահագործվի և կդառնա մեր քաղաքի լավագույն հանգստի անցկացման վայրերից մեկը: Այսօր նաև հանգստի կազմակերպման համար լավ պայմաններ են ստեղծվում մարզահամալիրում, ուր մեր քաղաքացիները օրվա ցերեկային ժամերին կարող են օգտվել մատուցվող ծառայություններից և կոփել իրենց առողջությունը:
 
Ինչ տեղաշարժեր կան շրջակա միջավայրի պահպանության և այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ:
Քաղաքում գոյություն ունի խմելու ջրի և կոյուղու կենտրոնացված համակարգ: Նախորդ տարիներին այս ծառայությունների սպասարկման անբավարար մակարդակը պայմանավորված էր ենթահամակարգի սարքավորումների ֆիզիկական մաշվածությամբ, որի պատճառով էլ առկա էր մատակարարվող խմելու ջրի զգալի կորուստներ: Անհրաժեշտ սանտեխնիկական սարքավորումների ձեռք բերման և նորերով փոխարինման համար էլ բնակչության մի զգալի մասի անվճարունակությունն էր պատճառ հանդիսանում:
 Քաղաքապետարանը ջրմուղ-կոյուղու համակարգը օգտագործման է հանձնել ,,Նոր Ակունք” ՓԲԸ-ին, որն էլ շահագործվում և սպասարկվում է նրանց կողմից: Վերանորոգվել է համայնքի ոռոգման ջրագիծը: Մեկ  շնչի հաշվով օրական ցանց է բաց  թողնվում  200 լիտրից ավել ջուր:
Քաղաքի մաքրման կայանի չգործելու պատճառով Մեծամոր և Արմավիր քաղաքների կեղտաջրերը առանց մաքրման թափվում են շրջակա տարածքները: Մաքրման կայանը գործարկելու կամ նորը կառուցելու ուղղությամբ կատարվում են աշխատանքներ, և ուրվագծվում է առաջիկայում կառուցել նոր կայան: Այս տարվա առաջին կիսամյակում մեր աշխատակիցների կողմից մաքրվեցին և կարգի գցվեցին կոյուղաջրերի հեռացման մի շարք դիտահորեր և խափանված մագիստրալ խողովակաշարի հատվածները:
Քաղաքի կենցաղային աղբը տեղափոխվում է քաղաքից մոտ 5 կմ հեռավորության վրա գտնվող աղբաթափման վայր, որտեղ էլ պարբերաբար այրվում կամ ծածկվում է հողով:
 
Շնորհակալություն պարոն Հակոբյան, մեր և համայնքի բնակիչներին հետաքրքրող հարցերին պատասխանելու համար:
<<Մեծամոր>> շաբաթաթերթ թիվ 91
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024