Հանդիւսավոր նիստին մասնակցել են Արմավիրի մարզում
տեղակայված զինվորական կայազորի սպաներն ու զինվորները։ Արմավիրի մարզպետն
ու Արմավիրի քաղաքապետը շնորհակալագրեր ու դրամական պարգեւներ են հանձնել
մի շարք բարձրաստիճան սպաների ու պայմանագրային զինծառայողների։ Օրվա առթիվ
Արմավիրի կայարանամերձ հրապարակում ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրվել
հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հավերժացնող
հուշակոթողին։
Հանդիսավոր նիստը բացվեց տերունական աղոթքով,
հանդիսավորությամբ ներս բերվեց Եռագույնը, հնչեց օրհներգը։ «Հայոց բանակը
մեր ազգային նվաճումների մեծագույն արժեքներից է։ Նրա կուռ շարքերի եւ
անսասան հիմքերի վրա են կերտվում մեր երկրի ներկան ու ապագան»,–նշեց
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։
Բանակի կազմավորման ուղին լի է
կորուստներով։ «Հարգանքով ու խոնարհումով ենք հիշում ժողովրդի աննկուն
զավակներին, ովքեր հանուն ազգային միասնական հաղթանակի մարտի ելան ու
անմահացան»,–ասաց մարզպետը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք
մատուցեցին հայրենիքի փրկության ու պաշտպանության համար նահատակվածների
հիշատակին։
Հայոց բանակի 20—ամյա հյոբելյանի կապակցությամբ Արմավիրի
մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը
շնորհակալագրեր եւ դրամական պարգեւներ հանձնեցին մի շարք սպաների, իսկ ԱԺ
պատգամավոր Նահապետ Գեւորգյանը Արմավիրի մարշալ Հ. Բաղրամյանի անվան
ուսումնական զորամասի հրամանատար գնդապետ Գեւորգ Ենոքյանին նվիրեց մարտական
զենք։ hhpress.am
Սաթիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ