ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 18:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 15 » Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի /Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» քարոզարշավի ամենաակտիվ դերակատարը/
14:23
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի /Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» քարոզարշավի ամենաակտիվ դերակատարը/

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ակտիվ ներգրավված է լինելու դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին։ Ավելին, նա կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ամենակատիվ դերակատարը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով քաղաքական հակառակորդների կողմից հնչեցվող այն քննադատությանը, թե ինչպես Երեւանի քաղաքապետի ընտրության ժամանակ, այնպես էլ այս դեպքում կուսակցության հաղթանակը պայմանավորված է միայն Ն. Փաշինյանի գործոնով։ «Գաղտնիք չէ, որ վարչապետի պաշտոնակատարը չափազանց սիրված է ժողովրդի կողմից։ Նա հեղափոխության առաջնորդն է, հեղափոխության արդյունքում ձեւավորված կառավարության վարչապետը, եւ միամտություն է կարծել, որ որեւէ ուժ իրեն կարող է այնպիսի ճոխություն թույլ տալ, որ կհրաժարվի մարտավարական այն հնարքից, որն իրեն առավելագույն օգուտ կբերի։ Այդ ամենով հանդերձ՝ Փաշինյանի շուրջը մշտապես եղել են եւ կան կոնկրետ մարդիկ, կոնկրետ թիմ՝ իրենց դերակատարմամբ, եւ նրանցից յուրաքանչյուրն իր գործն է անում»,–նկատեց Միրզոյանը։
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ քարոզարշավի ընթացքում բոլոր նրանք, ովքեր ընդգրկված են նախընտրական ցուցակում եւ զբաղեցնում են այս կամ այն պաշտոնը, կարող են զբաղվել նախընտրական քարոզչությամբ, որքանով թույլատրում է օրենքը։ Իսկ եթե կլինեն մարդիկ, ովքեր չեն կարող աշխատանքին զուգահեռ մասնակցել քարոզարշավին, ապա անհրաժեշտաբար կգնան արձակուրդ։ Անձամբ Միրզոյանը չի պատրաստվում մեկնել արձակուրդ, առավել եւս մտադիր չէ շատ ակտիվ զբաղվել քարոզարշավով։ Նշենք, որ նա առաջադրվելու է Շենգավիթ եւ Մալաթիա—Սեբաստիա համայնքներն ընդգրկող թիվ 3 ընտրատեղամասում, որտեղից նախորդ անգամ եւս ընտրվել էր ռեյտինգային ընտրակարգով։
Միրզոյանն անընդունելի համարեց վարչական ռեսուրսի ապօրինի կիրառումը եւ կոչ արեց բոլորին որեւէ տեղում, որեւէ մեկի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման դեպքում տեղյակ պահել իրավապահ մարմիններին։ «Դա քրեորեն պատժելի է եւ պետք է իր համարժեք իրավական գնահատականը ստանա»,–շեշտեց նա։ Միրզոյանը ձեռնպահ մնաց կանխատեսելուց, թե ընտրությունների արդյունքում իրենց քաղաքական ուժն ինչպիսի ներկայացվածություն կունենա ԱԺ—ում։
Անդրադառնալով այն հարցին, թե որ քաղաքական ուժին է համարում ընդդիմություն, պաշտոնյան նկատեց, որ դասական մոդելի համաձայն՝ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ներգրավված կլինեն ապագա կառավարությունում, չեն կարող համարվել ընդդիմություն, իսկ բոլոր նրանք, որոնք չեն ընդգրկվի, կհանդիսանան ընդդիմություն, եւ իրենք կորոշեն, թե որ հարցում ինչ աստիճանի ընդդիմադիր կլինեն՝ ստանձնելով արմատական կամ կառուցողական ընդդիմության դերը։ Նա անընդունելի համարեց վերջին օրերին շրջանառվող «գրպանային», կեղծ ընդդիմության մասին խոսակցությունները եւ ընդգծեց, որ իրենց քաղաքական ուժին պետք չէ եւ պետք էլ չի լինելու կեղծ ընդդիմություն ունենալը։
Նախարարությունների թվի կրճատման հետ կապված հարցին Ա. Միրզոյանը պատասխանեց, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել, եւ գտնում են, որ ունենք պետական կառավարման ուռճացված համակարգ։ «Այսօր գործում է «զուգահեռ համակարգ»՝ ՊՈԱԿ—ների, հիմնադրամների միջոցով, որտեղ ավելի մեծ ֆինանսական հոսքեր եւ ռեսուրսներ կան։ Դրանք հաճախ կրկնում են այն գործառույթները, որոնք պետք է իրականացնեն կոնկրետ նախարարությունները։ Այս ամենը պետք է վերանայվի եւ բոլորի գոյությունը մեկ առ մեկ վերագնահատվի։ Եթե գտնենք, որ անհրաժեշտ է այդ կառույցը, ապա կմնա, հակառակ դեպքում՝ այն կլուծարվի կամ կմիանա մեկ այլ կառույցի։ Նույնը վերաբերում է նախարարություններին։ Դա հնարավորություն կտա բարձրացնելու քաղծառայողների աշխատավարձերը, որովհետեւ այնպես է ստացվում, որ նախարարության աշխատակիցը շատ ավելի ցածր աշխատավարձ է ստանում, քան հիմնադրամում նույն աշխատանքն իրականացնող մասնագետը, ինչը դեմոտիվացիայի, մասնագիտական որակների, ներդրվող ջանքերի, աշխատանքի որակի խնդիր է առաջացնում»,–մանրամասնեց Միրզոյանը։
Նախատեսվում է նախարարությունների թիվը 17—ից կրճատել մինչեւ 9—11—ի։ Ըստ նրա՝ փոփոխությունները պետք է իրականացվեն շատ լուրջ եւ մասնագիտական վերլուծության հիման վրա։ «Խոսքը ներգրավված մարդկային ռեսուրսների մեխանիկական կրճատման մասին չէ, այլ վերաբերում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը»,–եզրափակեց Միրզոյանը։ hhpress.am

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 247 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024