ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 11:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 289 290 291 292 293 ... 312 313 »
Եվրատեսիլյան փայլի համապատկերում վերջին շրջանում Ադրբեջանն ինտենսիվ քննադատությունների թիրախ դարձավ հատկապես գերմանական մամուլում։ Առանցքային շեշտադրումն ուղղված էր այս երկրում մարդու իրավունքների ոլորտում տիրող անընդունելի իրավիճակին ու հակաօրինական եւ հակաժողովրդավարական գործողություններին։
Մամուլի եւ անուղղակի այլ միջոցներով Բաքվից հակադարձող նոտա հղվեց գերմանացիներին։ Հարցին անդրադարձավ նաեւ նախագահ Ալիեւի աշխատակազմի բարձր պաշտոնյան, սակայն ոչ թե հատուկ գերմանացիների բնորոշումների շեշտադրմամբ, այլ անուղղակիորեն ասելով, թե «այսպիսով, որոշ շրջանակներ ցանկանում են Ադրբեջանի պետական քաղաքականության վրա ճնշում գործադրել»։
Այս թեմայով գերմանական «Welt Kompakt»—ը երեկ զրուցել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Դիտարկմանը, թե «Human Rights Watch»—ը Բաքվին համարում է լրագրողների եւ ընդդիմադիրների համար թշնամական տարածք, նախարարն արձագանքում է, թե ժողովրդավարացումը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքն եւ իրավական պետությունն անկախությունից ի վեր իրենց քաղաքականության առաջնահերթություններն են։ Նա ներկայացնում է, որ ոչ ոք չի արգելում ընդդիմադիրներին իրենց կարծիքն արտահայտել։
Լրագրողը նշում է, թե որոշ քաղաքացիներ «Եվրատեսիլին» զուգահեռ նախատեսում են անցկացնել «Երգիչները ժողովրդավարության համար» մրցույթ։ «Արդյո՞ք դա թույլ կտրվի նրանց»։ Մամեդյարովն արձագանքում է, թե լրացուցիչ արժեք չի տեսնում այդ նախաձեռնության մեջ, սակայն եթե ուզում են, կարող են երգել։
Հայաստանի չմասնակցելու կապակցությամբ էլ նա նշում է, թե մրցույթը չպետք է քաղաքականացնել։
«Ինչպես կարող է «Եվրատեսիլը» նպաստել Գերմանիայում Ադրբեջանի հայտնիության մակարդակի բարձրացմանը»։
«APA» գործակալությանը տված հարցազրույցում Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն խոսել է նաեւ Ղարաբաղի հարցի կարգավորումից եւ այդ գործընթացում Եվրամիության դերից. «Նախ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 481 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մարտի 10—ին ՀՀԿ 13—րդ համագումարում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը բավականին ընդգրկուն եւ համակողմանի ելույթ ունեցավ։ Տնտեսությանը նվիրված հատվածում նախագահը բերեց որոշ փաստեր վերջին տարիների ընթացքում արձանագրված տնտեսական արդյունքներից։ Սակայն նախագահի ելույթը պետք է արժեւորել ոչ թե մատնանշված ձեռքբերումների եւ իրականացվածի նկատմամբ հնչեցրած գնահատականների, որոնք, ի դեպ, բավականին զուսպ եւ պահանջկոտ էին, այլ առաջ քաշվող նոր մոտեցումների եւ ապագայի տեսլականի տեսանկյունից։
ՀՀ նախագահը շեշտադրեց համակարգային փոփոխությունների եւ վերափոխման անհրաժեշտությունը՝ որպես օբյեկտիվ պահանջ եւ անխուսափելի մի գործընթաց, որը ենթադրում է փոփոխություններ եւ նոր որակների դրսեւորում՝ նույնիսկ իշխող վերնախավի մակարդակում։ Ելնելով տնտեսական հենքային գործընթացներից՝ նախագահը կարեւորեց նոր տնտեսական հարաբերությունների անցումը՝ որպես ապագայի տնտեսության ձեւավորման եւ Հայաստանի առջեւ կանգնած խնդիրների եւ մարտահրավերների հաղթահարման ուղի։
Ի լրումն կառավարման եւ կարգավորման մեխանիզմների արդիականացման պահանջի՝ նախագահն առաջ բերեց տնտեսական քաղաքականության նպատակադրման իր նոր հայեցակարգը, այն է՝ անցում տնտեսական աճից դեպի տնտեսական զարգացում։ Ընդ որում, վերջինս նկարագրվում է որպես տնտեսության նոր ոլորտների, գործունեության նոր տեսակների, նոր ձեռնարկությունների, նոր ապրանքների եւ ծառայությունների արտադրության ընդլայնում, որում պետք է ազատորեն ընդգրկվեն բոլոր կարող մարդիկ, իսկ պետական տնտեսական քաղաքականությունը պետք է հանդիսանա հավասարապես բոլորի հովանավորը եւ քաղաքական երաշխիքը։
Այս մոտեցումները, նման մակարդակում, իրապես նոր են Հայաստանի քաղաքատնտեսական համակարգում։ Այս իմաստով նախագահի ելույթը բացառիկ նշանակություն պետք է ստանա։
Առաջին, այն տարբերվում է իր բնույթով. չի ներառում քաղաքական խոստումներ, փոխարենը առաջ է քաշում արժեքային նոր համակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 543 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կառավարությունում վերջերս ընդունված որոշումներից մեկով արձանագրվեց, որ ՀՀ—ում ստեղծվում է առաջին ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ), եւ այն ստեղծվում է «ՌԱՕ Մարս» ՓԲԸ—ի եւ «ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ (նախկին Մերգելյան ինստիտուտ) տարածքներում, եւ այդ գործի մասնավոր նախաձեռնությունը «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲ ընկերությանն է, որը եւ այդ գոտու կազմակերպիչն է։ «ՀՀ»—ն արդեն տեղեկացրել է, թե ինչ են իրենցից ներկայացնում նշված երեք ընկերությունները, ներկայացրել է ԱՏԳ—ի միջազգային երկու հաջողված փորձ՝ նշելով, թե Հայաստանն ունի մրցակցային սահմանափակումներ, բայցեւ՝ առավելություններ։
ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ—ն, ինչպես եւ հետխորհրդային պետությունների մեծամասնությունը, բախվեց տնտեսական օբյեկտիվ բարդությունների. փլուզվում էին ձեռք բերված տնտեսական կապերը եւ իրացման շուկաները, բազմաթիվ կադրեր դառնում էին ոչ պահանջված եւ հեռանում էին երկրից։ Հայաստանի դեպքում այս խնդիրներին հավելվեցին տրանսպորտային շրջափակումը, էներգետիկ ճգնաժամը, բազմաթիվ արտադրությունների փակումը։ Եվ Հայաստանը, որ խորհրդային ժամանակաշրջանում գիտատար եւ բարձր տեխնոլոգիաների արտադրության կենտրոններից մեկն էր համարվում, զրկվեց իր հսկայական ներուժի մեծ մասից։ Արցախյան ազատամարտից տարիներ անց սկսեց քիչ—քիչ քայլեր անել։ Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, գիտատար եւ բարձր տեխնոլոգիաների արտահանումը Հայաստանից 2009թ. կազմել է ամբողջ արտահանվող արտադրանքի ընդամենը 3,7%—ը։ Տարածքով համեմատելի այլ երկրների համանման ցուցանիշները կազմել են՝ Սինգապուրինը՝ 49%, Իսրայելինը՝ 23%, Լիբանանինը՝ 7,2%, Դոմինիկյան Հանրապետությանը՝ 5,4%, Սլովակիայինը՝ 5,3%, Սլովենիայինը՝ 6,5%, Էստոնիայինը՝ 10%, Վրաստանինը՝ 2,68% (Վրաստանինը 2008թ. տվյալներն են)։ Մասնագետները չեն հերքում, որ Հայաս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 622 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեքշաբթի երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստում  որոշում է կայացվել, ըստ որի՝ Հանրապետականը 41 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով կառաջադրի 33 թեկնածու, հիմնականում՝ ՀՀԿ—ի անդամներ, կլինեն նաեւ անկուսակցականներ։
Այս կապակցությամբ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում չի առաջադրվի. «Պարոն Հայրապետյանը ցանկանում է ավելի շատ կենտրոնանալ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աշխատանքների վրա, եւ կուսակցությունը, կարծում եմ, կընդունի Հայրապետյանի առաջարկը եւ առաջին ընտրատարածքում կառաջադրի մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանին»։
«Այո, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով չեմ առաջադրվի։ Իմ բնակավայրում՝ Ավան համայնքում, իր թեկնածությունը կառաջադրի իմ կուսակիցը՝ Ավանի բնակիչ Էդիկ Գեւորգյանը, ով նախորդ ընտրություններին եղել է իմ նախընտրական շտաբի պետը։ Ֆուտբոլի ֆեդերացիայում զբաղվածությունս չէի կարողանում համատեղել քաղաքական գործունեության հետ... Կուսակցությունը հարգեց իմ որոշումը եւ ինձ հանձնարարեց ավելի շատ զբաղվել ֆուտբոլի զարգացմամբ, սպորտի զարգացմամբ»,—«Panorama.am»—ի հետ զրույցում հաստատել է Ռուբեն Հայրապետյանը։
Ի դեպ, ֆինանսների եւ արդարադատության նախարարներ Վաչե Գաբրիելյանն ու Հրայր Թովմասյանը եւս անդամակցել են ՀՀԿ—ին։ Այս քաղաքական ուժի շարքերն է համալրել նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։

«Սխալ է, թե ընտրությունների միջոցով
հնարավոր չէ ոչինչ փոխել»


«Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 507 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Խաչիկ Սուքիասյանը չի հասկացել` ինչ է նշանակում ԵՄ ազատ գոտու ծրագրին Հայաստանի անդամությունը

Այսօր ճիշտ չի լինի գնահատական տալ, թե ինչպիսին կլինեն ընտրությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Խաչիկ Սուքիասյանը։
Խ. Սուքիասյանի կարծիքով՝ խորհրդարան կմտնեն հայտնի ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, հնարավոր է՝ ՀՅԴ։ Ներսի ուժերից որոշների դեպքում հնարավոր են անակնկալներ, միաժամանակ նա չի կարող ասել` ով կլինի ֆավորիտ, գուցե ՀԱԿ-ը:
Ըստ գործարարի՝ Հայաստանը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապ ունի այնքանով՝ որքանով: Մեր երկրի թիվ մեկ խնդիրը մարքեթինգի ինստիտուտի բացակայությունն է. «Սփյուռքում շատ բարենպաստ գործոններ կան, որոնք կարող են օգնել հայկական արտադրանքը դուրս բերել արևմտյան շուկաներ: Այս հարցում պետք է հետևողական լինել և խնդրով զբաղվել ամեն օր»:
Նա միաժամանակ փաստեց, որ ինքը կարդացել ու ոչինչ էլ չի հասկացել` ինչ է նշանակում ԵՄ ազատ առևտրի գոտու ծրագրին Հայաստանի անդամություն: «Սա անհասկանալի ձևակերպում է, գուցե խոսքը եվրոպական արժեքներին մոտենալո՞ւ մասին է»,- ասաց Սուքիասյանը:
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 521 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Եկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը». Գերմանիայի արտգործնախարար

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն, որն այսօր ժամանում է Ադրբեջան, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն և Nabucco գազատարի նախագծի իրագործման խնդրին.
«ԵՄ-ի և Գերմանիայի համար ռազմավարական մեծ կարևորություն է ներկայացնում «Հարավային գազային միջանցքի» զարգացումը: Գերմանական ընկերությունները մասնակցում են Ադրբեջանից դեպի ԵՄ կառուցվելիք նախագծերին՝ լինի դա Nabucco-ն թե «Անդրադրիատիկ» գազատարը: Կարևոր է, որ Կասպյան տարածաշրջանի գազային մեծ պաշարները հնարավորություն ունենան փոխադրվելու Եվրոպա:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա նախորդ տարի Գերմանիան առաջատար դեր է խաղացել Բրյուսելում տեղի ունեցած քննարկումները նախաձեռնելու գործում, որոնք առնչվում էին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵՄ-ի ներգրավվածության ամրագրմանը:
Նախորդ ամիս ԵՄ-ի արտաքին հարցերով խորհրդի կայացրած եզրակացությունը և Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի մանդատը հանդիսանում են լավ բազա՝ նմանատիպ ուժեղացված մասնակցության համար:
Այդ մասնակցությունն ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության աջակցելուն ու լրացնելուն, օրինակ՝ վստահության մթնոլորտ ձևավորելու հարցում: Եկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը»:
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 445 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանում ստեղծվելու է «ապագայի զինվոր» մարտական հավաքածու

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ստեղծվելու է «ապագայի զինվոր» (Future Soldier) մարտական հավաքածու: Ներկայումս Ադրբեջանի համապատասխան կառույցները տվյալ հարցում ուսումնասիրում են տարբեր երկրների փորձը:
Առաջին փուլում «Ապագայի զինվոր» մարտական հավաքածուով համալրվելու են պայմանագրային զինծառայողների ստորաբաժանումները: Միևնույն ժամանակ չի հաղորդվում, թե երբ է սկսվելու ու ավարտվելու այդ գործընթացը:
Հավաքածուում ներառվելու են կապի ամենաժամանակից միջոցները, օպտիկական սարքեր, ջերմային տեսասարքեր, ստանդարտ սպառազինություն, նանոտեխնոլոգիաների հիման վրա պատրաստված համազգեստ:
Ներկայիս դրությամբ «Ապագայի զինվոր»-ի ստեղծման վրա աշխատանքներ են տանում 20 երկրներ, որոնց թվում են Գեմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Նորվեգիան, Իսրայելը և այլն: Նշվում է, որ «Ապագայի զինվոր»-ի մարտական հագեցվածությունն արժենալու է 30,000-80,000 դոլար:
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 540 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գիտնականները ցանկանում են կլոնավորել Յակուտիայում հայտնաբերված մամոնտին

Յակուտ և կորեացի գիտնականները ցանկանում են կլոնավորել Յակուտիայում հայտնաբերված բրդոտ մամոնտին` նախապատմական կենդանու գենետիկ նյութը տեղադրելով փղի ձվաբջջի մեջ: Այդ մասին այսօր RIA Novosti-ին հայտնել է Հյուսիսի կիրառական էկոլգիայի գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչներից մեկը:
«Մենք ցանկանում ենք իրագործել սոմատիկ կլոնավորում` մի քանի հազար տարի առաջ ապրած մամոնտի գենտիկ նյութը տեղադրելով ժամանակակից փղի ձվաբջջի մեջ: Այնուհետ ձվաբջիջը կտեղադրվի փղի արգանդի մեջ, որը պտուղը կկրի 22 ամիս ու կարող է ծննդաբերել, հուսով ենք՝ առողջ մամոնտի»,- պատմել է ինստիտուտի ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, ոչ մամոնտի գենետիկական թեստը կհավաքվի Յակուտիայում տարեվերջին, ապա կուղարկվի Հարավային Կորեայի գիտնականներին, որոնք ունեն կենդանիների կլոնավորման փորձ:
Գիտնականների կանխատեսումների համաձայն` եթե ամեն ինչ գնա իր հունով, ապա կենդանի մամոնտին հնարավոր կլինի կլոնավորել 10-20 տարի հետո:
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 408 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռուսաստանում ստեղծված սարքը թույլ կտա որոշել անգամ 1 միլիգրամ հնագիտական գտածոյի տարիքը

Ռուսաստանում ստեղծվել է սարք, որը թույլ է տալիս թվագրել մինչև 70 հազար տարեկան անգամ 1 միլիգրամ հնագիտական գտածոյի տարիքը:
Ռուսական արտադրության առաջին արագացուցիչ զանգվածային սպեկտոմետրը ստեղծվել է ՌԴ ԳԱԱ Բուդկերի անվան միջուկային ֆիզիկայի սիբիրյան մասնաճյուղում: Այն թույլ էր տալիս կատարել С-14 ածխածնի անալիզ այն միկրոմասնիկների մեջ, որոնք 1-3 միլիգրամ են:
Ինստիտուտի փոխտնօրեն Վասիլի Զենինի խոսքով` С-14 ածխածնի քանակն ավանդական եղանակով որոշելու համար անհրաժեշտ է ավելի ծավալուն` մի քանի տասնյակ գրամ նյութ, իսկ հնագիտական և երկրաբանական շերտերում այդպիսի նստվածքները եզակի են հանդիպում:
Ենթադրվում է, որ մոտ ժամանակներս այս սարքը կկարողանա պատասխանել ժամանակից հնագիտության և երկրաբանության շատ հարցերի:
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 489 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քլինթոնը պետք է հրաժարական տա Հայոց ցեղասպանության մասին արած վիրավորական մեկնաբանության համար. Asbarez.com

Նախքան խաբեբա կոչվելը՝ արդեն քանի՞ անգամ է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խախտել իր խոստումը և վիրավորական արտահայտություններ արել Հայոց ցեղասպանության վերավերյալ:
Նման հարցադրում է իր հոդվածում ներակայցրել asbarez.com-ի լրագրող Հարութ Սասունյանը` ասելով, որ հայերն արդեն կուշտ են տիկին Քլինթոնից և նախագահ Բարաք Օբամայից, որը նույնպես չի պահել իր խոստումները, որ տվել էր Հայերի ցեղասպանության վերաբերյալ:
Եվ խնդիրը միայն Ցեղասպանության հարցը չէ: Օբամայի վարչակազմը ամերիկահայ համայնքին հիասթափեցրել է շատ այլ հարցերում ևս, որոնցից են Հայաստանին ուղղված արտասահմանայն օգնության կրճատումը, Արցախի ինքնորոշմանը չաջակցելը և Հայաստանի վրա ճնշում գործադրելը, որ վերջինս Թուրքիայի հետ կնքի համաձայնագիր, որը դեմ է նրա ազգային շահերին:
Այս հոդվածի միջոցով Հարութ Սասունյանը ներկայացնում է պետքարտուղար Քլինթոնի իրականացրած քայլերը և հայտնում նախագահ Օբամայի քաղաքականության նկատմամբ ամերիկահայերի ունեցած դժգոհությունը:
Որպես ԱՄՆ սենատոր՝ տիկին Քլինթոնը աջակցել էր, որ ընդունվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև: 2006 և 2008 թվականներին նա սենատոր Օբամայի հետ նամակներ էր ուղարկել նախագահ Ջորջ Բուշին` հաղորդելով, որ Ցեղասպանության զոհերը արժանի են հիշվելու և պատմության մեջ իրենց ճիշտ տեղին:
2008 թվականի հունվարի 24-ին, արդեն որպես նախագահի թեկնածու, տիկին Քլինթոնը գրավոր հայտարարություն էր ներկայացրել, որում Օսմանյան կայսրության իրականացրած սարսափելի արարքները հայերի դեմ անվանել էր ցեղասպանություն և գրել. «Մեր բարոյականությունը և ազգի վստահելիությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 508 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024