ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 04:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 298 299 300 301 302 ... 312 313 »

Կայացավ Հայրենիքի սիրուց ծնված կառույցի՝ ԵԿՄ_ի 9-րդ համագումարը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիում փետրվարի 18-ին կայացավ Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարը, որին ներկա էր եւ ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Համագումարը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով, ինչից հետո հնչեց Երկրապահի հիմնը:
Համագումարի ընթացքում տեղի ունեցան նաեւ ԵԿՄ վարչության ընտրություններ: Համագումարի պատվիրակները եւ վարչության անդամները միաձայն քվեարկեցին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի օգտին, ով կրկին վերընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ:
Համագումարն ընտրեց վարչության 77 անդամների:

ԵԿՄ_ն սատարում է գերագույն գլխավոր հրամանատարին

Համագումարն ընդունեց նաեւ եզրափակիչ հայտարարություն, որում մասնավորապես նշվում է. «Երկրապահը՝ որպես ազատագրական շարժման ծնունդ եւ արցախյան ազատամարտի մասնակիցներին միավորող օղակ, պարտադրված պատերազմում պաշտպանել է Արցախի ժողովրդին եւ մնում է Արցախի պետականության պաշտպանը: Երկրապահները ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականության բնագավառում պաշտպանում են ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, մեր մարտական ընկեր Սերժ Սարգսյանի նախաձեռնությունները»:
Համագումարի հայտարարության վերջին կետը հաստատում է, որ երկրապահը եղել եւ մնում է հայ ժողովրդի հանդուրժողականության, համերաշխության, միասնության մթնոլորտի ստեղծման ջատագովը:
ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն իր ելույթում նշեց, որ վստահ է՝ այսօր հայ ժողովուրդը գնահատում է երկրապահի ներդրումը մեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 604 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում մասնակցել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին: Կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը, պատասխանել բարձրաստիճան սպաներին հետաքրքրող հարցերին:

Նշելով, որ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ մշակվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարություն՝ վարչապետն ասել է, որ դրա նպատակն է լինելու պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ 11 ճյուրեղով իրականացնել ներդրումային ծրագրեր: «Արդյունաբերական նոր ճյուղային քաղաքականության թիրախն է լինելու աշխատատեղերի ստեղծումը», - ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով՝ ծրագրային երկրորդ գերակա ուղղությունը գյուղատնտեսության ոլորտն է: Կառավարությունը շարունակելու է սերմերի, դիզվառելիքի, պարարտանյութի սուբսիդավորման ծրագրերը, որպեսզի գյուղացին ի վիճակի լինի նվազեցնել գյուղմթերքի ինքնարժեքը և կարողանա ստանալ եկամուտներ: Գյուղացիական տնտեսություններին հնարավորություն է ընձեռնվելու նաև ցածր տոկոսոդրույքներով վարկերի միջոցով կամ լիզինգային տարբերակով ձեռք բերել գյուղտեխնիկա, ինչը ևս նպաստելու է այս բնագավառի զարգացմանը: Տիգրան Սարգսյանն ասել է, որ այսուհետ պետությունը ֆինանսա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 547 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Երեկ Երեւանում տեղի է ունեցել ԵՄ խորհրդարանական խմբի կազմակերպած «Մասնակցային ժողովրդավարություն. քաղաքացիական հասարակության դերը»  թեմայով խորհրդաժողով։ Խորհրդաժողովի նպատակն էր Հայաստանի գործընկերներին ներկայացնել հստակ ուղենիշներ քաղաքացիական հասարակության եւ պետական մարմիների համագործակցության խթանման վերաբերյալ՝ ԵՄ լավագույն գործելակերպին համապատասխան։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ով մասնավորապես ասել է.  «Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միության խորհրդատվական խմբին, Հայաստանում քաղաքացիական հասարակության համակարգման կարեւոր խնդրին անդրադառնալու համար, եւ, իհարկե, ձեզ բոլորիդ՝ այսօր այստեղ ներկա գտնվելու համար։
Ակամայից կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ այս երկօրյա հանդիպումը վերածվելու է մի կողմից ներկայացուցչական ժողովրդավարության, այսինքն Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչների՝ մեր խորհրդարանի, եւ մյուս կողմից՝ մասնակցային ժողովրդավարության՝ մեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ մենամարտի։
Սակայն ես ձեռնոց նետելու կամ մարտահրավերներ ընդունելու պատճառներ չեմ տեսնում։ Հնարավոր է լինեն մտքեր, քննարկումներ, որոնք մյուս կողմին դուր չգան, բայց խնդիրը հենց քննարկումների, նրանց ձայնը հասանելի դարձնելու մեջ է։
Ես միանգամայն վստահ եմ, որ դրանք միմյանց փոխլրացնում են, եւ այն խորհրդարանները, որոնք կարողանում են կազմակերպել իրենց համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ, առավել արդյունավետ են աշխատում, բարձրացնում են իրենց օրենսդրական գործառույթների իրականացման, ինչպես նաեւ կառավարության նկատմամբ վերահսկելիության մակարդակը։ Այս խորհրդարան ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 576 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մինչեւ 1993 թվականը տարբեր երկրներում ապրող սովորական քաղաքացիները, իմանալով միայն «Հոլոքոստ» հասկացության մասին, պատկերացում անգամ չունեին, թե իրականում ինչպիսի եւ ինչ մասշտաբի ոճիր է տեղի ունեցել։ Սակայն ամեն ինչ փոխվեց 1993 թվականին, երբ համաշխարհային էկրաններ բարձրացավ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմը։ Թոմաս Քենելիի «Շինդլերի տապանը» վեպի այս էկրանավորումն անասելի աղմուկ բարձրացրեց ողջ աշխարհում. վերջապես յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունեցավ լիարժեք պատկերացում կազմել «Հոլոքոստ» երեւույթի մասին, տեսնել, թե ինչ զարհուրելի ոճրագործություն է տեղի ունեցել ընդամենը կես դար առաջ, հասկանալ, որ ցեղասպանությունների դատապարտումը յուրաքանչյուր մարդու պարտքն է ողջ աշխարհում։ «Շինդլերի ցուցակը» նվաճեց վեց «Օսկար», այդ թվում՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում, ինչպես նաե բրիտանական կինոակադեմիայի, «Ոսկե գլոբուսի» եւ «Սեզարի» գլխավոր մրցանակները։ Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի վարկածով «Շինդլերի ցուցակը» զբաղեցնում է 8—րդ տեղը բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի հարյուրյակում։
Իհարկե, ֆիլմի հաջողության մեջ մեծ էր Սփիլբերգի տաղանդի դերը։ Սակայն քչերը գիտեն, որ բացառիկ այս ֆիլմի սցենարի հեղինակն է հայազգի Սթիվեն Զալյանը։ Նրա հայրը՝ Ջեյմս Զալյանը, ռադիոյի թղթակից էր, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերից։ Զալյանը համարվում է Հոլիվուդի լավագույն եւ ամենապահանջված սցենարիստներից մեկը. 1993թ. նա արժանացավ «Օսկարի» Սփիլբերգի գլուխգործոցի սցենարը գրելու համար։ Նա չի սիրում խոսել իր անցյալի մասին, սակայն, այնուհանդերձ, Հոլոքոստի տեսարանների պատկերումը նրա սցենարում կարծիք է առաջացնում, որ Սթիվենի վրա մեծ ազդեցություն են թողել Հայոց ցեղասպանության մասին հոր պատմությունները։
Ներկայումս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անդառնալի գործընթացում մեր հանրաճանաչ հայրենակից ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Մշակույթ | Դիտումներ Просмотров: 594 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարդանանց սուրբ նահատակների հիշատակության տոնի կապակցությամբ Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցուց կազմակերպվել է քայլերթ, որին մասնակցել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Երթին մասնակից հոգեւորականները, երիտասարդները, հասարակական եւ ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչները շարժվել են դեպի Խանջյան փողոց, որտեղ Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքում տեղի է ունեցել օրվա խորհուրդը ներկայացնող մշակութային միջոցառում։
Սուրբ Վարդանանց նահատակների հիշատակության տոնը նշվում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը։ Այդ առիթով բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ։
Երթը կազմակերպել էր Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։
Նախագահը շնորհավորել է Անդրեյ Սորոկինին նշանակման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ իր գործունեությամբ նա կնպաստի ԵԱՀԿ—ի շրջանակներում մեր երկրի համագործակցության ընդլայնմանն ու հարաբերությունների առավել ամրապնդմանը։
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ գրասենյակի անձնակազմի հետ միասին կշարունակեն փոխգործակցությունը Հայաստանի հասարակական, քաղաքական կազմակերպությունների, իշխանության տարբեր կառույցների հետ՝ աջակցելով երկրում իրականացվող բարեփոխումներին եւ ժողովրդավարության զարգացմանը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ հրավիրած մամլո ասուլիսում խոսեց նախարարության գործունեության 2012թ. գերակա ուղղություններից։ Դրանք են՝
1. ՄԱԳԱՏԵ—ի «ՕՍԱՐՏ» առաքելությունը Հայաստանում նախորդ տարի իրականացվեց (Ֆուկուսիմայի դեպքերից հետո էր)։ ԵՄ—ն ընդունել էր մի որոշում, ըստ որի պետք է ուսումնասիրվի ատոմակայանների անվտանգությունը, այսինքն՝ անցկացվի սթրես—թեսթ։ Սա միջուկային էներգաբլոկների անվտանգության գնահատականն է արտակարգ իրավիճակներում։ Այս տարի այդ թեսթը կանցկացվի հայկական ԱԷԿ—ում, դրա համար 2011թ. նախապատրաստական աշխատանքներն արվել են։
2. Ինչպես գիտենք, Երեւանի նոր ՋԷԿ ունենք արդեն։ Ինչպես պետք է վարվենք հին ՋԷԿ—ի հետ։ Հասկանալի է, որ կամ պետք էր ապահավաքակցել, կամ... գտնվեց լուծումը։ «ՀՀ»—ն խոսել է այդ մասին։ Իսկ եթե հակիրճ հիշեցնենք, ապա Արցախից ածուխ է ներկրվելու մինչեւ Վարդենիս, այնուհետեւ այստեղից երկաթուղով ածուխը տեղափոխվելու է հին ՋԷԿ, որտեղ որպես ջուր—ածխային (բնապահպանապես ձեռնտու է) վառելիք գործածվելու է էլէներգիա ստանալու նպատակով։ Լուծման տեսակետից շղթան բարդ է, բայց մեր երկրի համար էներգետիկ անվտանգությանն ուղղված եւս մեկ քայլ է՝ հաշվի առնելով գազի գների շարունակական թանկացումը։ Այնպես որ, այս տարի հին կայանն էլ կգործարկվի։ Համապատկերում հարց է ծագում՝ գազի գնի փոփոխություն այս տարի սպասվու՞մ է, թե՞ ոչ։ Ըստ նախարարի, ՌԴ—ի հետ գազային պայմանագիրն այնպիսին է, որ գազի գնի փոփոխությունից 3—4 ամիս առաջ այդ մասին պետք է հայտնվի (պայմանագիրը ապրիլի 1—ից ապրիլի 1—ը գործողության ժամկետով է)։ Ցայսօր, սակայն, որեւէ խոսակցություն չկա եւ գրավոր հայտ չի ներկայացվել ռուսական կողմից։
3. Գերակա ուղղություն է հանքավայրերի շահագործմանը ներկայացվող միջազգա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 478 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վաղնջական ժամանակների մասին պատկերացում կազմելու համար անփոխարինելի պատմական նյութ են տալիս աշխարհի տարբեր վայրերում գտնված ժայռապատկերները։ Դրանցով հարուստ հնավայրեր կան Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Աֆրիկայում, Միջին Ասիայում։ Հայաստանի Հանրապետության տարածքում ժայռապատկերներ են գտնվել Արագածում, Գեղամա լեռներում, իսկ հիմնական կուտակումները Սյունյաց աշխարհում են։ Դրանց ճշգրիտ թիվը դժվար է որոշել, ըստ որոշ գնահատականների, ժայռապատկերներ կրող քարերի թիվն անցնում է 10 հազարի սահմանը։
Առայսօր էլ ժայռապատկերներն ուսումնասիրող գիտնականների մոտ տարբեր մոտեցումներ կան դրանց մեկնաբանման եւ ստեղծման ժամանակաշրջանի վերաբերյալ։ Ընդունված է ժայռաբեկորների վրա արված պատկերները համարել տվյալ վայրի բնիկների հոգեւոր եւ նյութական կյանքը, կենցաղային, պաշտամունքային արարողությունները ներկայացնող տեսարաններ։
Սակայն բոլորովին այլ համոզմունքի է ֆիզիկոս Համլետ Մարտիրոսյանը, ով տարիներ շարունակ զբաղվում է նաեւ հայագիտությամբ, հնագիտությամբ եւ մասնավորապես Սյունիքի ժայռապատկերների ուսումնասիրությամբ։
Նրա խոսքով՝ ժայռապատկերներում ավելի հաճախ կարելի է հանդիպել այծի պատկերների, որոնք կազմում են ընդհանուր պատկերների մոտ 50 տոկոսը։ Այդ առումով պատահական չէ, որ ժողովուրդը դրանք անվանում է իծագրեր։ Ամենահաճախ հանդիպող մյուս պատկերներն այն կենդանիներն են, որոնց պաշտամունքը եղել է մեր նախնիների հին դիցարաններում՝ առյուծ, ցուլ, խոյ, եղջերու եւ այլն։ Մյուս խումբը մարդապատկերներն են, ինչպես նաեւ թվով ավելի քան 200 վերացական նշանները՝ շրջան, կետ, եռանկյունի, ալիքաձեւ գիծ եւ այլն։ Ահա այդ նշանների առկայությունը եւս, ըստ Հ. Մարտիրոսյանի, հուշում է, որ ժայռապատկերները պետք է գիր լինեն՝ գաղափարագիր գրություններ, այլ ոչ թե զո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 1195 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

7 զավակ, 18 թոռ և 16 ծոռ ունեցող մեծամորաբնակ Արշալույս Մուրադյանը փետրվարի 15-ին բոլորեց ծննդյան 100-ամյակը:
Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի ուղեկցությամբ Արշալույս Մուրադյանին այցելեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա շնորհավորեց արդեն մեկ դար ապրած, բայց դեռ առույգ ու կյանքով լեցուն Արշալույս Մուրադյանին` նրան մաղթելով քաջառողջություն և անսպառ տոկունություն:
Օրվա առթիվ Արշալույս Մուրադյանը և իր ըտանիքը նվերներ ստացան  մարզպետ Աշոտ Ղահրամանյանից և Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանից:
Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 565 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 16.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապագա խորհրդարանում ուժերի դասավորության մասին կանխատեսումներ ու դիտարկումներ անել քաղաքագետներն ու սոցիոլոգները սկսել են կատարել ընտրություններից դեռ ամիսներ առաջ։ Նրանց կանխատեսումները ինչ—որ չափով տարբերվում են, սակայն բոլորը միանշանակ կարծում են, որ ՀՀԿ—ն, ԲՀԿ—ն եւ արտախորհրդարանական ընդդիմություն ՀԱԿ—ը խորհրդարանում ներկայացված կլինեն։
Ինչպես համոզված է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, կոալիցիոն այս երկու ուժերը եւ ՀԱԿ—ը քաղաքական դաշտի ամենաազդեցիկ ուժերն են, ուստի անպայման կլինեն ապագա խորհրդարանում։ Քաղաքական դաշտը պայմանականորեն բաժանելով չորս խմբի՝ վերոնշյալ երեք ուժերին նա դասեց առաջին խմբին։ Երկրորդ խմբում պակաս ազդեցիկ ուժերն են՝ ՀՅԴ—ն եւ «Ժառանգությունը», որոնք, փորձագետի համոզմամբ, ապագա խորհրդարանում հայտնվելու նվազ հնարավորություններ ունեն, քանի որ դաշնակցության առաջընթացի միտումը նվազել է, մոտավորապես 50 տոկոսով անկում է եղել, իսկ «Ժառանգությունը» պարզապես լիդերային կուսակցություն է, որը նույնպես չաշխատեց։ «Օրինաց երկիր» կուսակցությանը քաղաքական տեխնոլոգը տեսնում է երրոդ խմբում։ Քաղաքական դաշտի մնացած կուսակցությունները, վիրտուալ կուսակցություններ են, որոնց ներկայացուցիչներին տեսնում ենք միայն մամուլի ասուլիսներին՝ «Ազատ դեմոկրատներ», «Նոր ժամանակներ», ՄԱԿ, ՀԴԿ, ՀԿԿ եւ այլն։ Սրանք կազմում են չորրորդ խումբը։
«Ազատ դեմոկրատների» եւ ՀՅԴ հարցում քաղտեխնոլոգի հետ չհամաձայնեց փորձագետ Կարեն Քոչարյանը։ Նրա խոսքով՝ «Ազատ դեմոկրատները» վիրտուալ կուսակցություն չէ, քանի որ ԱՄՆ–ի երկու դեսպաններն այցելել են նրանց գրասենյակ, այսինքն՝ ԱՄՆ—ն աջակցում է այս կուսակցությանը։ Նա հնարավոր է համարում «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» դաշինքը, իսկ ՀՅԴ—ն հնարավոր է՝ հաղթահարի հինգ տոկոսի շեմը։
Փորձագետի կարծիքով, լրագրողների ներկայությունը խորհրդարանում դրական ազդեցություն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 514 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024