ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 19:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 01
Մեծամորի քաղաքապետ` պարոն Ռոբերտ Գրիգորյանը նախանձախնդիր եղավ հանգստյան գոտում շինարարական աշխատանքներ կատարելու գործում, որի արդյունքում մեծամորցիները իրենց հանգիստը կանցկացնեն թարմ տեսք ստացած այգում: Հիմնովին վերանորոգվեցին նստաթոռները, կանաչապ տարածքը, լուսավորության, շատրվանների և այլ հանգույցների աշխատանքը:
Շինարարական աշխատանքները հիմնովին կատարեցին Վահրամ Հակոբյանի գլխավորած ""Մեծամորի բարեկարգում" կազմակերպության աշխատակիցները, լավ նվեր մատուցելով քաղաքի բնակիչներին:

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 426 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.08.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Միջպետական ռազմակրթական փոխհամագործակցության ծրագրերի շրջանակներում ազգային բանակի տասնյակ սպաներ ուսանում եւ վերապատրաստվում են արտերկրյա բարձրագույն զինվորական հաստատություններում, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Երեկ Ռուսաստանի Դաշնության ակադեմիաներում, ԱՄՆ—ի եւ Բալթյան քոլեջներում ուսանած շրջանավարտներին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Ուսման ավարտի կապակցությամբ իր եւ պաշտպանության նախարարության ղեկավարության անունից սրտանց շնորհավորելով նրանց՝ նախարարը նշեց, որ ծառայողական առաջխաղացման համար պարտադիր նախապայման հանդիսացող լրացուցիչ կրթության եւ վերապատրաստման արդյունքում ազգային բանակը տարեցտարի համալրվում է ռազմավարական օպերատիվ—մարտավարական մակարդակի գիտելիքներ ստացած բանիմաց եւ իրենց վստահված գործին գիտակ տասնյակ սպաներով, որը էապես բարձրացնում է մեր ԶՈւ մարտական պատրաստության աստիճանը։
Ս. Օհանյանը ընդգծեց, որ ձեռք բերած գիտելիքները պետք է գործնականում ամրապնդվեն առօրյա մասնագիտական ծառայության ընթացքում։
Նախարարը շրջանավարտներին հորդորեց նաեւ ծառայողական առօրյայում առաջնորդվել լավատեսության սկզբունքով՝ մեր ԶՈւ—ի մարտունակությունը տարեցտարի միասնական ուժերով եւ եռանդով ամրապնդելու համար։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 457 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.08.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024