Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 6 Հյուրեր: 6 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Օգոստոս » 30
ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար պատգամավորները քննարկել են «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը տեղեկացրել է, որ ԱԺ գլխադասային հանձնաժողովում հարցը քննարկվել եւ ստացել է դրական եզրակացություն։ Նա նշել է, որ նախագծում խմբագրական որոշ շտկումներ են կատարվել։
Արամ Սարգսյանը նշել է, որ ՀՀ ջրային ռեսուրսների կառավարումը ռազմավարական նշանակության խնդիր է եւ պետք է ընդգրկվի ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններում։
Հայկ Բաբուխանյանը կարծիք է հայտնել, որ չեն տրվել մի շարք հարցերի պատասխաններ, օրինակ՝ որքա՞ն գումար է նախատեսվում ստանալ լրացուցիչ ջրառի էլեկտրաէներգիայի վաճառքից, որքա՞ն վնաս է կրել գյուղացիությունը, բաց թողնված ջրից որքա՞ն է լինելու օգուտը եւ այլն։
Արաիկ Հովհաննիսյանը նշել է, որ ելնելով հարցի հրատապությունից՝ իրենց խմբակցությունն այս պահին ձեռնպահ է մնացել առաջարկներ ներկայացնելուց։ Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանական լսումներում առաջիկայում կքննարկվեն Սեւանա լճի համալիր խնդիրները, որի արդյունքում կձեւավորվեն նոր առաջարկներ։
Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծն ընդունվել է։
Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Օգոստոս 2018 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|