Նիկոլ Փաշինյանը եւ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել մամուլի համատեղ ասուլիսով
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի մամուլի համատեղ ասուլիսը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիկոլ Փաշինյանը եւ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ, այնուհետեւ պատասխանել լրագրողների հարցերին։ Ստորեւ ներկայացվում է սղագրությունն ամբողջությամբ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան.
«ԶԼՄ—ների հարգելի ներկայացուցիչներ,
Հարգարժան Տիգրան Սուրենի,
Ցանկանում եմ մեր գոհունակությունը հայտնել Եվրասիական միջկառավարական այսօրվա նիստի առնչությամբ։ Լիահույս ենք, որ այս նիստը, ինչպես եւ Եվրասիական տնտեսական կառույցի շրջանակում Հայաստանի նախագահությամբ իրականացվող մյուս նախաձեռնությունները կնպաստեն հետագա ինտեգրմանը եւ գործնական արդյունքների գրանցմանը՝ առաջին հերթին մեր երկրների քաղաքացիների համար։
Հայաստանը հետաքրքրված է միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության բարձրացմամբ եւ պատրաստ է անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել այդ նպատակին հասնելու համար։
Այսօր մեր հանդիպման օրակարգում 13 հարց էր։ Դրանցից շատերը կարեւոր նշանակություն ունեն մեր ինտեգրման խորացման գործում։
Մասնավորապես, դա վերաբերում է միության թվային օրակարգի՝ մեր համագործակցության առաջնահերթություններից մեկի իրականացմանն առնչվող հարցերին։ Մենք քննարկեցինք ԵԱՏՄ—ում առեւտրի թվային էկոհամակարգի զարգացման հարցը, որը կարեւոր նշանակություն ունի առցանց առեւտրի զարգացման համար։
Քննարկվ
...
Կարդալ շարունակությունը »