ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 9 » Անվտանգության ինչ պահանջներ կունենա նոր ՀԱԷԿ—ը
10:45
Անվտանգության ինչ պահանջներ կունենա նոր ՀԱԷԿ—ը
Դրանք մշակվել են գիտության եւ տեխնիկայի արդի մակարդակին համապատասխան
Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց միջուկային նոր էներգաբլոկ(ներ)ի նախագծային անվտանգության պահանջները։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10—րդ օրը։
Ինչպես նիստում ներկայացրեց կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը, խոսքը անվտանգության ապահովման սկզբունքների ու նպատակների, համակարգերի, սարքերի եւ բաղադրամասերի ծերացման անվտանգության գործոնների, վթարների կանխարգելման ու տեղայնացման, վթարների հետ կապված միջոցառումների, համակարգերի, սարքերի եւ բաղադրամասերի անվտանգության ապահովման պահաջների, ռեակտորի հովացման համակարգի, մնացորդային ջերմահեռացման, տեխնոլոգիական գործընթացների վերահսկողության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, ճառագայթային պաշտպանության, վթարային պատրաստվածության եւ որակի կառավարման համակարգի մասին է։
Ըստ Ա. Մարտիրոսյանի բացատրության, միջուկային տեղակայանքների նախագծմանը ներկայացվող անվտանգության պահանջները կիրառվում են միջուկային տեղակայանքների կենսական բոլոր ցիկլերի համար՝ հրապարակի ընտրություն, նախագծում, կառուցում, շահագործման հանձնում, շահագործում եւ շահագործումից հանում։ Ի դեպ, պահանջները մշակվել են գիտության եւ տեխնիկայի ժամանակակից մակարդակին համապատասխան՝ հաշվի առնելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, ԵՄ եւ ԱՄՆ միջուկային եւ ճառագայթային անվտանգության ստանդարտներն ու չափանիշները։
«Անվտանգության հիմնական նպատակն է ապահովել մարդկանց եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից։ Միջուկային տեղակայանքի անվտանգությունը պետք է երաշխավորվի տեղակայանքի շահագործման բոլոր ռեժիմներում, ապահովելու ճառագայթային ազդեցությունը հնարավոր ցածր մակարդակի վրա, ինչպես նաեւ պահպանելով անձնակազմի եւ բնակչության համար սահմանված ներքին եւ արտաքին ճառագայթահարման մակարդակները»,—ասաց միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը՝ հավելելով, թե միջուկային տեղակայանքի նախագծում պետք է նախատեսվեն պաշտպանության մակարդակներ՝ վթարների կանխարգելման նպատակով, ինչպես նաեւ համապատասխան պաշտպանության ապահովում՝ կանխարգելման ձախողման դեպքում։ Բացի այդ՝ նախագծում պետք է նախատեսվեն բազմաթիվ միջոցառումներ անվտանգության հիմնական գործառույթների իրականացումն ապահովելու համար։ Միջուկային տեղակայանքների շահագործման ժամանակ նախագծային վթարներից առաջ եւ հետո, ինչպես նաեւ որոշ արտանախագծային վթարների դեպքում իրականացվում են անվտանգության երեք հիմնական գործառույթներ՝ ռեակտիվության հսկում, ակտիվ գոտու մնացորդային ջերմահեռացում, ռադիոակտիվ նյութերի տարածման կանխարգելում եւ շահագործման ժամանակ առաջացած արտանետումների վերահսկում, ինչպես նաեւ արտանետումների սահմանափակում։
Միջուկային տեղակայանքի նախագծում կնախատեսվեն անվտանգության տեսակետից կարեւոր համակարգերի, սարքերի եւ բաղադրամասերի ծերացման գործոններ։ Հաշվի կառնվեն ծերացման հետ կապված հնարավոր վատթարացումները՝ ապահովելու համակարգերի, սարքերի եւ բաղադրամասերի կողմից համապատասխան գործառույթների կատարումը տեղակայանքի շահագործման ժամանակ։ Կնախատեսվեն նաեւ միջուկային տեղակայանքի անվտանգ շահագործումը մի շարք պարամետրերի սահմաններում (ճնշում, ջերմաստիճան, հզորություն եւ այլն)։ Հաշվի կառնվի արտանախագծային վթարին հակազդումը՝ ապահովելով տեղակայանքի անվտանգ շահագործումն ու կանգառը։ Անվտանգության տեսակետից կարեւոր համակարգերը, սարքերը եւ բաղադրամասերը պետք է նախագծված եւ տեղադրված լինեն այնպես, որպեսզի նվազագույնի հասցվեն հրդեհների եւ պայթյունների հետեւանքով առաջացած արտաքին կամ ներքին պատահարների հավանականությունը եւ ազդեցությունը։ Պետք է տեղադրվի հակահրդեհային համակարգ։ Պետք է ապահովվի ԱԷԿ—ի կանգառը, մնացորդային ջերմահեռացումը, ռադիոակտիվ նյութերի ու տեղակայանքի դիտարկումը միջուկային տեղակայանքի կառավարման վահանակից։
Միջուկային տեղակայանքի նախագծում պետք է նախատեսվեն ներքին վտանգներից պաշտպանության (օրինակ՝ ջրհեղեղ, խողովակաշարի վնասում, համակարգերից կամ հրապարակում տեղադրված սարքավորումների խափանման արդյունքում առաջացած արտահոսք եւ այլն) պահանջներ։ Պետք է նախատեսվեն համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ, ինչպես նաեւ վթարի հետեւանքները տեղայնացնելու միջոցառումներ։ Որոշ արտաքին ու ներքին պատահարների փոխգործակցության արդյունքում կարող են առաջանալ հրդեհներ ու ջրհեղեղ, որը նույնպես հաշվի կառնվի միջուկային տեղակայանքի նախագծում։ Պետք է ձեռնարկել միջոցառումներ՝ պաշտպանելու անվտանգության համակարգերը ծանր վթարների ժամանակ։ Մասնավորապես, միջոցառումները պետք է ուղղված լինեն ծանր վթարների ճառագայթային հետեւանքները մեղմելուն։ Շահագործող կազմակերպությունը շահագրգիռ մարմինների հետ համատեղ պետք է մշակի անձնակազմի եւ բնակչության պաշտպանության պլան՝ միջուկային եւ ճառագայթային վթարների, ներառյալ ծանր վթարների, դեպքում։ Պետք է պարբերաբար անցկացնել վթարային վարժանքներ՝ ստուգելու պաշտպանության պլանների համապատասխանությունը։
Նոր ԱԷԿ—ի նախագծային անվտանգության պահանջների համաձայն՝ միջուկային տեղակայանքի նախագծում պետք է նախատեսվի անվտանգության համալիր գնահատման անցկացում՝ որոշելու ճառագայթահարման բոլոր աղբյուրները, ինչպես նաեւ անձնակազմի ու բնակչության ճառագայթահարման դոզան։ Գնահատումը պետք է ներառի նախագծային ու արտանախագծային վթարների վերլուծություն եւ ծանր վթարների հավանականային վերլուծություն։ Անվտանգության գնահատման մեջ պետք է դիտարկել հետեւյալ դասերի ելակետային պատահարները. 1. միջուկային տեղակայանքի շահագործման բոլոր ռեժիմները, 2. միջուկային տեղակայանքի աշխատանքը բնականոն շահագործման ժամանակ սպասվող խախտումների դեպքում, 3. նախագծային վթարներ, 4. արտանախագծային վթարներ, 5. վթարային հետեւանքներ, որոնք կարող են հանգեցնել ծանր վթարի։
Նախագծում պետք է նախատեսվեն անվտանգության հսկողության համակարգեր՝ ապահովելու միջուկային տեղակայանքի վթարային ու հուսալի կանգառը, ինչպես նաեւ անվտանգ պայմանների ապահովումը բնականոն շահագործման ռեժիմում ու նախագծային վթարների ժամանակ։ Պետք է նախատեսվեն նաեւ միջոցառումներ ընդհանուր պատճառով տեղի ունեցած վթարից համակարգերը, սարքերը եւ բաղադրամասերը կանխելու, պաշտպանելու համար։
Ինչ վերաբերում է ռադիոակտիվ թափոնների կառավարմանը։ Ըստ Ա. Մարտիրոսյանի, կառավարման այդ համակարգը պետք է նախագծված լինի միջուկային տեղակայանքի շահագործման բոլոր ռեժիմներում առաջացած պինդ, հեղուկ, գազային ռադիոակտիվ թափոնների բաղադրության ու քանակի վերլուծության հիման վրա։
Միջուկային տեղակայանքի նախագծում պետք է նախատեսել պինդ ռադիոակտիվ թափոնների ժամանակավոր պահեստարան։ Նախագծում կնախատեսվեն նաեւ միջոցառումներ ճառագայթահարված եւ չճառագայթահարված վառելիքի հետ աշխատանքների կատարման համար՝ ըստ սահմանված պահանջների ու չափանիշների։
Պետք է հիմնավորել ճառագայթահարված վառելիքի պահեստավորման համար նախատեսված կառույցների տարողությունը՝ հաշվի առնելով ցանկացած ժամանակ ռեակտորից վառելիքը ամբողջովին հեռացնելու հնարավորությունը։
Իսկ ճառագայթային պաշտպանության ապահովման նպատակով միջուկային տեղակայանքի նախագծում պետք է սահմանվեն իոնացնող ճառագայթման իրական ու պոտենցիալ աղբյուրները եւ պետք է նախատեսել դրանց օգտագործման հետ կապված վարչարարական եւ տեխնիկական հսկողության միջոցառումներ։ Անձնակազմի մուտքը տարածքներ, որտեղ առկա է բարձր դոզա կամ ճառագայթային աղտոտվածությամբ տարածքներ, պետք է հսկվի հատուկ սարքերի օգնությամբ։ Միջուկային տեղակայանքի նախագծում պետք է նախատեսել օդափոխման ու օդամաքրման համակարգեր։ Նոր ԱԷԿ—ը շահագործող կազմակերպությունը պետք է ապահովի վթարային պատրաստվածության համար նախատեսված սարքեր ու սարքավորումներ՝ հսկելու վթարային իրավիճակի զարգացումն ու վթարային հակազդման կառավարումը։ Միջուկային տեղակայանքի տարածքում, կառավարման վահանակից առանձին, պետք է ստեղծել վթարային հակազդման կենտրոն։ Կենտրոնը պետք է ստանա միջուկային տեղակայանքի հետ կապված կարեւոր պարամետրեր, տեղեկատվություն տեղակայանքում եւ տեղակայանքի հարակից տարածքներում ճառագայթային իրավիճակի վերաբերյալ։ Կենտրոնը պետք է ապահովված լինի հաղորդակցման միջոցներով՝ ապահովելու կապը տեղակայանքի տարածքում, տարածքից դուրս եւ այլ մարմինների ու կազմակերպությունների հետ, որոնք ներգրավված են վթարային հակազդման համակարգում։ Պետք է նախատեսել միջոցառումներ ապահովելու անձնակազմի ու բնակչության պաշտպանությունը ծանր վթարի հետեւանքներից։ Նոր միջուկային տեղակայանքում պետք է ներդրվի որակի կառավարման համակարգ, որը պետք է ներառի տեղակայանքի նախագծման կառավարման, իրականացման ու գնահատման բոլոր գործընթացները։
«Նոր ատոմակայանի կառուցումը հրամայական է դարձնում կառուցվող տեղակայանքի նկատմամբ անվտանգության պահանջներ սահմանելը, որը հիմք կհանդիսանա նաեւ նախագծման համար տեխնիկական պահանջների ձեւակերպման, փորձաքննության անցկացման եւ կառուցման լիցենզիայի հայտի դիտարկման ժամանակ անվտանգության գնահատում իրականացնելու համար»,—ասաց Աշոտ Մարտիրոսյանը։ Հիշյալ որոշման կիրառման դեպքում կապահովվի նոր միջուկային տեղակայանքի նախագծման եւ կառուցման համապատասխանեցումը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության պահանջներին։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 505 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024