ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 05:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 14 » Բաքվի «ընտանեկան ժողովրդավարության» մոդելը /Նախագահ Ալիեւը պրոբլեմ է Ադրբեջանում եւ տարածաշրջանում ժողովրդավարության առաջմղման համար/
13:16
Բաքվի «ընտանեկան ժողովրդավարության» մոդելը /Նախագահ Ալիեւը պրոբլեմ է Ադրբեջանում եւ տարածաշրջանում ժողովրդավարության առաջմղման համար/

Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ «Իլհամ Ալիեւ. Սաֆարովի ներումը ոչ թե տարածաշրջանի, այլ Հայաստանի նախագահի պրոբլեմն է» հայտարարությունը, որը հրապարակվել էր «REGNUM»—ում 2012 թվականի սեպտեմբերի 12—ին։
«Նախագահ Ալիեւը, փորձելով արդարացնել ՆԱՏՕ—ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացներում քնած գործընկերոջն սպանելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ բանտարկության դատապարտված Ադրբեջանի քաղաքացուն ներում շնորհելու եւ արդարացնելու մասին իր կարգադրությունը, կեղծագործության է ենթարկում 2001 թվականին Վարուժան Կարապետյանի ներման իրավական փաստը։ Վարուժան Կարապետյանը, լինելով այլ պետության քաղաքացի, 17 տարվա բանտարկությունից հետո Ֆրանսիայում (եւ ոչ Հայաստանում, ինչպես պնդում է Ալիեւը) ֆրանսիական դատարանի օրինապատշաճ իրավաբանական ակտի հիման վրա (եւ ոչ Հայաստանի նախագահի որոշմամբ, ինչպես պնդում է Ալիեւը) ազատվել էր պատժի հետագա կրումից։ Այսպիսով՝ Կարապետյանը ոչ թե հանձնվել էր Հայաստանին, այլ ազատ արձակվելով՝ մեկնել Հայաստան։
Սակայն պրոբլեմի էությունն այն է, որ Ալիեւը եւ նրա ընտանիքը իրենցով, իրենց բռնակալական վարքով հանդես են գալիս որպես Ադրբեջանի Սահմանադրություն եւ օրենքներ։ Մարդասպանի հակաիրավական ներումն ու արդարացումը Ալիեւի վարչակարգի կողմից մարդու անհատական ու կոլեկտիվ իրավունքների, պետության ղեկավարման ու կառավարման ժողովրդավարական սկզբունքների եւ նորմերի նկատմամբ հակաժողովրդավարական քամահրանքի հատկանշական դրսեւորումներ են։ Ալիեւը, հասարակությանը պահելով ընտանիքի համատարած վերահսկողության տակ եւ ճնշելով քաղաքացիական ու քաղաքական ազատությունների ցանկացած դրսեւորում, իր սուլթանական վճիռներով նենգափոխում է ոչ միայն օրենքը, այլեւ արդարադատությունը։ Ընտանեկան իշխանության հակաժողովրդավարականությունը էլ ավելի է խորանում խորհրդարանում ընդդիմության չներկայացվածության հետեւանքով։
Իմ ադրբեջանցի գործընկերների հետ վստահական շփումներում ես կրկին ու կրկին համոզվում եմ, որ քիչ թիվ չեն կազմում ադրբեջանական ժողովրդի կիրթ, արժանավոր, ժողովրդավարորեն կողմնորոշված զավակները, որոնք հարցականի տակ են դնում ոչ միայն ցեղասպանական ոճրագործի՝ «կացնով մարդասպան» Սաֆարովի ներման, այլեւ ընդհանուր առմամբ Ալիեւի ընտանիքի հակաժողովրդավարական, կոռումպացված քաղաքականության օրինականությունը։ Ինչպես Արեւելքի, այնպես էլ Արեւմուտքի համար քնած մարդու զազրելի սպանության հերոսացման հետ կապված այս խայտառակ փաստը Ալիեւների ընտանիքի ժառանգական, ամբողջատիրական իշխանությանը բնորոշ քաղաքական կոռուպցիայի եւ իր դրսեւորումներում անհեթեթության հասած նրա պաշտամունքի արտահայտությունն է։ Հաշվի առնելով ինչպես ադրբեջանական ժողովրդավարական շրջաններում, այնպես էլ միջազգային հանրության կողմից Ալիեւի հակաժողովրդավարության պարսավանքը, որը շեշտվածություն ձեռք բերեց՝ պայմանավորված բռնակալի քմահաճույքով դահճի արդարացմամբ, հիմք ունենք համարելու, որ նախագահ Ալիեւը պրոբլեմ է դառնում ինչպես բուն Ադրբեջանում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում ժողովրդավարության եւ անվտանգության համար»։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 518 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024