Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 19
Այս տարի նշում ենք Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 20—ամյակը, եւ կարելի է ասել, որ դրանք ամուր հիմքերի վրա են։ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ համատեղ ասուլիսում նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը։ Մեծ Բրիտանիան Հայաստանը դիտում է որպես արժեքավոր եւ երկարաժամկետ գործընկեր։ «Մենք տպավորված ենք Հայաստանի առաջընթացով ԵՄ—ի եւ ՆԱՏՕ—ի հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաեւ Հայաստանի աջակցությունից Աֆղանստանում ՆԱՏՕ—ի խաղաղապահ ուժերին եւ համոզված ենք, որ ցանկացած եվրոպական երկիր, որը համապատասխանում է ընտրված չափանիշներին, կարող է դառնալ ԵՄ անդամ»,–ասաց բարձրաստիճան հյուրը։ Լիդինգտոնը գոհունակությամբ խոսեց Հայաստանում անգլերեն լեզվի եւ անգլիական մշակույթի գնահատված լինելու փաստի մասին՝ նշելով, որ այս տարի ռեկորդային թվով հայ ուսանողներ են մեկնել Մեծ Բրիտանիա՝ կրթություն ստանալու տեղի համալսարաններում։ Նա անդրադարձ կատարեց նաեւ Հայաստանում բրիտանական ապրանքանիշերին՝ հայտնելով, որ մտադրություն կա առավել խորացնելու հայ—բրիտանական առեւտրային կապերը, Հայաստանում առեւտրային առաքելություն բացելու։ Նախարարները, հայ—բրիտանական հարաբերություններից զատ, անդրադարձան ղարաբաղյան հակամա
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը նշել է, որ պարոն Թուրեի այցը Հայաստան լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։ Իր հերթին ՀՄՄ գլխավոր քարտուղարը գոհունակությամբ արձանագրել է, որ մեր երկրում հեռահաղորդակցության բնագավառում առկա են դրական փոփոխություններ, որոնցից իրենք բավարարված են։ «Ուրախ ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում տեսանելի են Հայաստանի զարգացումները։ Իհարկե, այդ առաջընթացն ապահովելու գործում մեզ համար կարեւոր նշանակություն ունի նաեւ Հեռահաղորդակցության միջազգային միության օժանդակությունը»,–ասել է Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը ՀՄՄ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է, որ վերջերս հրապարակված Ազգային մրցունակության համաշխարհային զեկույցում օգտագործվել են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի 2009 թվականի ցուցանիշները, չնայած այն հանգամանքին, որ 2011—ի արդյունքները տեղադրված են եղել ՀՄՄ կայքում։ Կառավարության ղեկավարը նշել է, որ եթե օգտագործվեին 2011—ի ցուցանիշները, ապա մեր երկրի մրցունակության մակարդակն ավելի բարձր կիներ։ Համադուն Թուրեի խոսքով՝ այդ հարցում թյուրիմացություն է տեղի ունեցել։ ՀՄՄ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ 2011—ի ցուցանիշներով Հայաստանը ՏՏ բնագավառի աճի տեմպերով Հարավային Կովկ
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 15–ին ՀՀ կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները՝ վարչապետի գլխավորությամբ, ՀՀ նախագահի եւ կառավարության աշխատակազմերի ղեկավարները, ՀՀ գլխավոր դատախազը, Երեւանի քաղաքապետը, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարները եւ ՀՀ ԳԱԱ նախագահը։ «Այս ձեւաչափով հանդիպման նախաձեռնությունն իմն է, եւ ես մտադիր եմ պարբերաբար այսպիսի խորհրդակցություններ հրավիրել։ Մեր խնդիրները, մեր առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են իշխանության բոլոր թեւերի ավելի համակարգված աշխատանք. հաճախակի հանդիպումներով մենք կապահովենք, որ բոլոր գերատեսչությունները, իրենց առօրյա խնդիրների լուծմանը զուգահեռ, ավելի ակտիվ մաս կազմեն համապետական այն նախաձեռնություններին ու քայլերին, որոնք համընդհանուր ջանքեր են պահանջում։ Այսօրվա հանդիպման առիթը նախագահի վերահսկողական ծառայության կողմից իմ հանձնարարությամբ կատարված մի ուսումնասիրության արդյունքների քննարկումն է, որը վերաբերում է պետական գնումների կազմակերպման գործընթացին։ Բայց նախքան այդ հարցին անցնելը, մեկ—երկու դիտարկում եմ ուզում անել մեր գործունեության ներկա օրակարգի կարեւոր թեմաներով։ 1. Սաֆարովի գործով։ Նախ ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից արդարադատության վիժեցումը չի կարող նշանակել միջազգային իրավունքի եւ արդարության վիժեցում։ Հակառակ պարագայում, ակնհայտ է, որ աշխարհը կհայտնվի նմանատիպ մարդասպանությունների անընդհատ կրկնության ու համընդհ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|