ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 18:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 13

Հայաստանի Հանրապետության հինգ մարզերում սեպտեմբերի 9—ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուների մեծամասնությունը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամներ են։ ԿԸՀ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Արարատի մարզում հաղթած թեկնածուներից 38—ը ՀՀԿ—ական են, ԲՀԿ—ականները՝ 10, ՀՅԴ՝ մեկ անդամ, իսկ անկուսակցական՝ 19։ Ընտրություններին հաղթած 68 թեկնածուներից 45—ը վերընտրված են։ Արմավիրի մարզում համայնքի ղեկավար են ընտրվել 40 ՀՀԿ—ական, չորս՝ ՀՅԴ անդամ, մեկ ԲՀԿ—ական, 13 անկուսակցական թեկնածուներ. համայնքի ընտրված 58 ղեկավարներից վերընտրվել են 47—ը։ Լոռու մարզում համայնքի ղեկավար են դարձել 54 ՀՀԿ—ականներ, 2՝ ՀՅԴ անդամ, 29 անկուսակցական եւ մեկ ԲՀԿ—ական. մարզում համայնքի 86 ղեկավարներից 69—ը վերընտրվել են։ Շիրակի մարզում ՀՀԿ—ականները հաղթել են 43 համայնքներում, ԲՀԿ—ականները՝ հինգ, ՀՅԴ անդամները՝ յոթ, ՕԵԿ—ականները՝ ինը, անկուսակցական են 22—ը. 86 համայնքներում վերընտրվել են 67—ը։ Սյունիքի մարզում՝ ՀՀԿ—ական՝ 63, ԲՀԿ—ական՝ չորս, ՀՅԴ՝ երկու, անկուսակցական՝ 13, համայնքի 82 ղեկավարներից 62—ը վերընտրվել են։
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում սեպտեմբերի 9—ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրված հինգ թեկնածուների միջեւ, նախնական տվյալներով, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ Սամվել Դարբինյան՝ 21 հազար 321, Էդիկ Կարախանյան՝ 13 հազար 091, Կարեն Թումանյան՝ 4 249, Տարոն Ապրեսյան՝ 2 421, Տիգրան Գրիգորյան՝ 1 287։
Ստեփանավանի քաղաքապետ է ընտրվել Միքայել Ղարաքեշիշյանը (6051 ձայն), Տաշիրի քաղաքապե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 489 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կացնահարող հանրությունը չի կարող լավ պատերազմել

«ՀՀ—ի կողմից ԼՂՀ—ի ճանաչումը չի կարող ավելացնել պատերազմի վտանգը, ամեն ինչ կախված է խնդրի ձեւակերպումից»,–երեկ տեսակետ է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Նա, սակայն, այն կարծիքին է, որ ճանաչմանը պետք է նախորդի որոշակի գործընթաց։ 
«Ես կողմ չեմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչի որպես անկախ, ինքնիշխան պետություն պարզապես միանգամյա ակտով, ինչպես ամեն անգամ խորհրդարանում օրինագիծ մտցնելը»։ Ազգային Ժողովը համապատասխան դիմում պետք է ներկայացնի կառավարությանը, որպեսզի գործադիրը նախապատրաստի Արցախի ճանաչման համար անհրաժեշտ քաղաքական, իրավական նախադրյալների հիմքեր, ինչպես նաեւ՝ ձեւավորի երկկողմ հանձնաժողով՝ Արցախ—Հայաստան քաղաքական հարթության վրա բոլոր անհրաժեշտ խնդիրները քննելու համար. «Ճանաչումից հետո Հայաստանը պետք է հստակեցնի Արցախի հետ իր պետական սահմանը, ինչպես նաեւ՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանից զորքերի ներկայության իրավական կողմը»։
Ա. Մելիքյանի խոսքով, Հայաստանը տարիներ շարունակ չի գնում ԼՂՀ անկախության ճանաչմանը, քանի որ ճանաչման միայնակ հեղինակը լինելու եւ միջազգային հանրության առջեւ անհարմար վիճակում հայտնվելու ցանկություն չունի։ 
Սակայն թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ հիմա Հայաստանը գործում է միջազգային կոնվենցիաներին համապատասխան, հետեւաբար Հայաստանին պիտակավորումից ազատելու հնարավորությունները քիչ չեն։
Ադրբեջանա—հունգարական գործարքին անդրադարձավ «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։ Նա Հունգարիայի վերաբերմունքը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 505 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ։
Նիստին ներկա են եղել ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Sիգրան Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։
Oրակարգի հարցերի շրջանակում քննարկվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը։ Քննարկմանը ներկա է եղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Խորհրդի անդամները քննարկել են նաեւ 2012թ. տեղի ունենալիք «Փոխգործակցություն—2012» ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների ռազմաքաղաքական փուլի եւ հոկտեմբերին տեղի ունենալիք ՀՀ զինված ուժերի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ռազմաքաղաքական փուլի ամփոփմանը վերաբերող հարցեր։
Մինչեւ օրակարգի հարցերին անցնելը, նախագահն անդրադարձել է սեպտեմբերի 9—ին հանրապետությունում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ գոհունակությամբ նշելով, որ ընտրություններն անցել են կազմակերպված, առանց լուրջ միջադեպերի, մրցակցային պայմաններում, եւ Կենտրոնական ընտրական ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 464 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024