Հայաստանի Հանրապետության հինգ մարզերում սեպտեմբերի 9—ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուների մեծամասնությունը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամներ են։ ԿԸՀ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Արարատի մարզում հաղթած թեկնածուներից 38—ը ՀՀԿ—ական են, ԲՀԿ—ականները՝ 10, ՀՅԴ՝ մեկ անդամ, իսկ անկուսակցական՝ 19։ Ընտրություններին հաղթած 68 թեկնածուներից 45—ը վերընտրված են։ Արմավիրի մարզում համայնքի ղեկավար են ընտրվել 40 ՀՀԿ—ական, չորս՝ ՀՅԴ անդամ, մեկ ԲՀԿ—ական, 13 անկուսակցական թեկնածուներ. համայնքի ընտրված 58 ղեկավարներից վերընտրվել են 47—ը։ Լոռու մարզում համայնքի ղեկավար են դարձել 54 ՀՀԿ—ականներ, 2՝ ՀՅԴ անդամ, 29 անկուսակցական եւ մեկ ԲՀԿ—ական. մարզում համայնքի 86 ղեկավարներից 69—ը վերընտրվել են։ Շիրակի մարզում ՀՀԿ—ականները հաղթել են 43 համայնքներում, ԲՀԿ—ականները՝ հինգ, ՀՅԴ անդամները՝ յոթ, ՕԵԿ—ականները՝ ինը, անկուսակցական են 22—ը. 86 համայնքներում վերընտրվել են 67—ը։ Սյունիքի մարզում՝ ՀՀԿ—ական՝ 63, ԲՀԿ—ական՝ չորս, ՀՅԴ՝ երկու, անկուսակցական՝ 13, համայնքի 82 ղեկավարներից 62—ը վերընտրվել են։ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում սեպտեմբերի 9—ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրված հինգ թեկնածուների միջեւ, նախնական տվյալներով, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ Սամվել Դարբինյան՝ 21 հազար 321, Էդիկ Կարախանյան՝ 13 հազար 091, Կարեն Թումանյան՝ 4 249, Տարոն Ապրեսյան՝ 2 421, Տիգրան Գրիգորյան՝ 1 287։ Ստեփանավանի քաղաքապետ է ընտրվել Միքայել Ղարաքեշիշյանը (6051 ձայն), Տաշիրի քաղաքապետ՝ Էդգար Արշակյանը (3943 ձայն), Ախթալայի համայնքապետ է վերընտրվել Հայկազ Խաչիկյանը (635 ձայն), Թումանյան համայնքի ղեկավար՝ Լեւոն Զավարյանը (692 ձայն), Շամլուղինը՝ Լենդրուշ Բեժանյանը (246 ձայն)։ ՏԻՄ ընտրություններ անցկացվել են Լոռու մարզի 96 համայնքներում։ Գյումրիում քաղաքապետ է ընտրվել ԲՀԿ—ական Սամվել Բալասանյանը, Վանաձորում՝ ՀՀԿ—ական Սամվել Դարբինյանը, Ստեփանավանում՝ անկուսակցական Միքայել Ղարաքեշիշյանը, Արթիկում՝ ՀՀԿ—ական Արսեն Աբրահամյանը, Մեծամորում՝ ՀՀԿ—ական Ռոբերտ Գրիգորյանը, Էջմիածնում՝ անկուսակցական Կարեն Գրիգորյանը, Կապանում՝ ՀՀԿ—ական Աշոտ Հայրապետյանը, Քաջարանում՝ ՀՀԿ—ական Վարդան Գեւորգյանը, Մեղրիում՝ անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանը, Սիսիանում՝ ԲՀԿ—ական Աղասի Հակոբջանյանը, Թումանյանում՝ ՀՀԿ—ական Լեւոն Զավարյանը, Ախթալայում՝ ՀՀԿ—ական Հայկազ Խաչիկյանը։ Շիրակի մարզում սեպտեմբերի 9—ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՀՀԿ—ական համայնքի ղեկավարների թիվը դարձել է 49—ը։ Տարածաշրջանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում գործող համայնքի ղեկավարներից չեն վերընտրվել Աշոցքի տարածաշրջանից Ղազանչիի գյուղապետը, Արթիկի տարածաշրջանից Գետափի, Սարալանջի, Անիի տարածաշրջանից Աղինի, Լանջիկի, Ախուրյանի տարածաշրջանից Հացիկի, Ոսկեհասկի եւ Բենիամինի գյուղապետերը։ Սիսիանում վերընտրվել է գործող քաղաքապետ, ԲՀԿ անդամ Աղասի Հակոբջանյանը։ Գործող քաղաքապետի օգտին քվեարկել է 3 հազար 536 ընտրող։ *** Թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Մայիս Ղազարյանը հայտնել է, որ ամփոփվել են 9 ընտրատեղամասերում կատարած վերահաշվարկի արդյունքները։ «Արդյունքում Հակոբյան Սաշան ունի 5240 կողմ ձայն, Օհանյան Կարապետը՝ 4682 ձայն։ Ավելացել է 77 անճշտություն»,–ասել է հանձնաժողովի նախագահն ու մանրամասնել, որ 8—ով պակասել են ՀՀԿ—ական թեկնածու Սաշա Հակոբյանի ձայները, 16—ով էլ՝ ԲՀԿ—ական Կարապետ Օհանյանինը։ Հիշեցնենք, որ մայիսի 9—ին Մասիսում կայացած քաղաքապետի ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն վերահաշվարկ էր պահանջել։
|