ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 18:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 01

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ վճռաբեկ դատարանում աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012—2016թթ. միջոցառումների ծրագրի իրականացման հեռանկարի կապակցությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության խորհրդի անդամներ, բարձրագույն դատական ատյանի եւ դատական իշխանության այլ ներկայացուցիչներ։
Դատական իշխանության ներկայացուցիչներին ներկայացվել են հանրապետության ղեկավարի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմում ուսումնասիրված՝ վերջին հինգ տարում կարգապահական քաղաքականության իրականացման օրինաչափությունները, արձանագրված դրական եւ բացասական միտումները։ Նշվել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ Արդարադատության խորհրդի գործունեության մեջ նկատվում է որոշակի դրական միտում, որը նախեւառաջ կապված է կարգապահական քաղաքականության խստացման հետ։ Սակայն, այս փաստի արձանագրման հետ մեկտեղ, հատուկ ընդգծվել է, որ քննարկված քաղաքականության խստացումը ըստ էության կարող է դրական գնահատվել միայն այն դեպքում, երբ դրա հիմքում ընկած են իրավասու մարմնի գործունեության օբյեկտիվ, կանխատեսելի եւ միասնական չ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 451 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օգոստոսի 30—31—ը Թեհրանում տեղի ունեցավ Չմիացած երկրների շարժման 16—րդ գագաթնաժողովը, որին ներկա էին կազմակերպության 120 անդամ եւ 17 դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները, ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ 
Գագաթնաժողովի աշխատանքներին Հայաստանի պատվիրակությունը գլխավորող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը օգոստոսի 31—ին հանդես եկավ ելույթով, որը որպես գագաթնաժողովի պաշտոնական փաստաթուղթ տարածվեց մասնակից պետությունների պատվիրակություններին։
Իր խոսքում նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց. «Հանդիսանալով Չմիացած երկրների շարժման դիտորդ, Հայաստանը կիսում է այդ կազմակերպության արժեքները, որոնք հիմնված են ՄԱԿ—ի կանոնադրության նպատակների եւ սկզբունքների, մարդու հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքի վրա»։
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Էդվարդ Նալբանդյանը, դիմելով ներկա բարձրաստիճան պատվիրակություններին, նշեց. «Համոզված եմ, որ կարեւոր է այս հարգարժան լսարանին ներկայացնել Ադրբեջանի կողմից գագաթնաժողովի հայտարարության 391—րդ պարբերության շուրջ իրականացված մանիպուլյացիաների վերաբերյալ իրողությունը։ Ադրբեջանը ընդամենը մեկ տարի առաջ դարձավ Չմիացած երկրների շարժման անդամ եւ արդեն փորձում է շահարկելով իր անդամակցությունը, թյուրիմացության մեջ գցել կազմակերպության անդամ երկրներին՝ ուղղորդելով նրանց միջազգային հանրության դիրքորոշումների դեմ։
Այս պարբերությունը հակասում է Լեռնային Ղ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 615 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կուսակցություններից պատկառելի է ՀՀԿ—ի ներկայացվածությունը
Տեղական ինքնակառավարման մարմինները ցանկացած ժողովրդավարական կառույցի հիմքերից են։ Առանց խախտումների եւ տարատեսակ միջադեպերի համայնքային ընտրությունները շատ կարեւոր են ՏԻՄ ամրապնդման, զարգացման համար եւ եւս մեկ քայլ են դեպի եվրոպական չափանիշներ։ Սեպտեմբերի 9—ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ՝ ընտրվելու են համայնքի ղեկավարներ ու ավագանու անդամներ։ 
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ասուլիսի ժամանակ ներկայացրեց ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վիճակը։ Ըստ այդմ՝ համայնքներում առաջադրվել էր ընդհանուր առմամբ 5201 թեկնածու։ Մինչեւ օգոստոսի 30—ը՝ ինքնաբացարկ ներկայացնելու վերջին ժամկետը, ինքնաբացարկ են ներկայացրել 412 թեկնածու։ ՏԻՄ ընտրությունների քվեաթերթիկներում կլինի 4789 թեկնածու՝ 716—ը համայնքի ղեկավարի եւ 4073–ը ավագանու անդամի։ Սեպտեմբերի 9—ին կայանալիք ընտրություններին ամենամեծ համայնքը Գյումրին է՝ 79 տեղամաս, ամենափոքր համայնքը Սյունիքի մարզի Թաշունին, որն ունի 15 ընտրող, սակայն այնտեղ եւս կանցկացվեն ընտրություններ։ Մուկուչյանի խոսքով, ընդհանուր առմամբ թեկնածուներին գրանցելու հետ կապված խնդիրներ չեն եղել։ Մերժվել է միայն Հայկաձոր համայնքում մեկ ավագանու անդամի թեկնածուի դիմում, ում տարիքը չէր համապատասխանում ՏԻՄ ընտրությո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 551 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ 
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Քննարկվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստը եւ ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվելիք քայլերը։ ՀՀ նախագահն ասել է. «Գիտեք, թե ինչ է տեղի ունեցել՝ Գուրգեն Մարգարյանին սպանած բաշիբոզուկը Հունգարիայի իշխանությունների կողմից վերադարձվել է Ադրբեջան, իսկ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել այդ մարդասպանին։ Բնականաբար, մենք չենք կարող դա հանդուրժել եւ պետք է որոշենք մեր անելիքները։
Առաջինը, որ միանշանակ է եւ արդեն արված է՝ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից բարձրացվել է մեր զորքերի զգոնությունը։ Դա անհրաժեշտ պայման է։
Երկրորդ, Գորիկ Գուրգենիչ (ՀՀ ԱԱԾ տնօրեն), խորհրդակցությունից անմիջապես հետո կգաք ինձ մոտ՝ հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու։
Երրորդ, ուզում եմ, որպեսզի հիմա մենք քննարկենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները շարո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 455 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ արտակարգ խորհրդակցությանը շեշտել է նախագահ Սերժ Սարգսյանը
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ—ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ ներկայացրել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխելու փաստի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության տեսակետն ու ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված որոշումը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը 

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 507 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024