Նախագահ
Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 21—րդ տարեդարձի
առթիվ երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է
ընդունելություն, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության ղեկավարը ընդունելության ժամանակ շնորհավորական խոսք է հղել
Անկախության տոնի առթիվ.
«Վեհափա՛ռ տեր,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ պաշտոնաթող նախագահ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ։
Հայաստանի
Հանրապետությունն արդեն 21 տարեկան է։ Այս ընթացքում մենք անցանք
տարաբնույթ ճգնաժամերի ու փորձությունների միջով։ Անցանք արժանապատվորեն։
Երբեք չկորցրեցինք մարդկային ու քաղաքական դիմագիծը։ Չկորցրեցինք մեր
ուղենիշները եւ չդավաճանեցինք մեր նպատակներին, ընտրած ճանապարհին ու
գաղափարներին։
Կորուստներով եւ սխալներով հանդերձ, մենք անցած տարիներին
արձանագրել ենք եւ այսօր էլ ունենք լուրջ ձեռքբերումներ։ Հայաստանում տեղի
են ունեցել անշրջելի գործընթացներ ե՛ւ պետական, ե՛ւ հասարակական
հատվածներում, ինչպես նաեւ մարդկանց մտածողության ու հոգեբանության մեջ։
Անցած
21 տարիները ցույց տվեցին ոչ միայն հայոց պետականության
կենսունակությունը, այլեւ բարդագույն իրավիճակներում խնդիրներ լուծելու նրա
կարողությունը։ Մեր երկրի համեստ ռեսուրսների եւ շրջափակման պայմաններում
մենք կարողացանք տնտեսություն զարգացնել։ Մենք կարողացանք զսպել Ադրբեջանի
օրեցօր մեծացող ախորժակը։ Կարողացանք ձեւավորել մեր երկրի ժողովրդավարական
հաստատությունները, որոնք, իհարկե՛, դեռ ամրացման կարիք ունեն։ Ե՛վ
տնտեսության զարգացումը, ե՛ւ անվտանգության ապահովումը, ե՛ւ
ժողովրդավարության խորացումը միանվագ գործողություններ չեն։ Դրանք մեր
բոլորի ամենօրյա
...
Կարդալ շարունակությունը »