Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 14
Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի՝ երեկ տեղի ունեցած նիստը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Արմենպրեսի» հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նիստում վերահաստատել են, որ նախորդ ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ թեկնածուների մեծ մասը՝ շուրջ 65 տոկոսը, ստացել է վստահության քվե։ «Ընտրությունների արդյունքները վերլուծել ենք համայնք առ համայնք եւ ըստ մարզերի, նաեւ անդրադարձել ենք սեպտեմբերի 23—ին սպասվող համայնքապետերի ՏԻՄ ընտրություններին։ Դրանք կարեւորվում են երկու տեսանկյունից, բնականաբար, պետք է անցնեն մրցակցային պայմաններում եւ ժողովրդավարական արժեքներին համապատասխան»,–նշեց Շարմազանովը։ Նրա խոսքով՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ եւս մեկ անգամ վերլուծվել են ՀՀԿ թեկնածուների հնարավորությունները եւ թե որ մարզում կամ համայնքում քանի թեկնածու կա։ Քննարկվել են նաեւ ներքաղաքական, ներկուսակցական հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է եղել արտաքին քաղաքական զարգացումներին, այն կառույցների հայտարարություններին, որոնք դատապարտել են Ադրբեջանին։ «NEWS.am»—ի հարցին, թե արդյոք ՀՀԿ նիստում անդրադարձ կատարվե՞լ է վարչապետի փոփոխության անհրաժեշտության մասին ԲՀԿ—ի հայտարարությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նման հարցեր չեն քննարկվել։ «ՀՀԿ—ն վստահում է կառավարության եւ վարչապետի իրականացրած քայլերին։ Այդ հարցը քննարկելու խնդիր չկա»,–ընդգծել է նա։ hhpress.am
|
Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ «Իլհամ Ալիեւ. Սաֆարովի ներումը ոչ թե տարածաշրջանի, այլ Հայաստանի նախագահի պրոբլեմն է» հայտարարությունը, որը հրապարակվել էր «REGNUM»—ում 2012 թվականի սեպտեմբերի 12—ին։ «Նախագահ Ալիեւը, փորձելով արդարացնել ՆԱՏՕ—ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացներում քնած գործընկերոջն սպանելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ բանտարկության դատապարտված Ադրբեջանի քաղաքացուն ներում շնորհելու եւ արդարացնելու մասին իր կարգադրությունը, կեղծագործության է ենթարկում 2001 թվականին Վարուժան Կարապետյանի ներման իրավական փաստը։ Վարուժան Կարապետյանը, լինելով այլ պետության քաղաքացի, 17 տարվա բանտարկությունից հետո Ֆրանսիայում (եւ ոչ Հայաստանում, ինչպես պնդում է Ալիեւը) ֆրանսիական դատարանի օրինապատշաճ իրավաբանական ակտի հիման վրա (եւ ոչ Հայաստանի նախագահի որոշմամբ, ինչպես պնդում է Ալիեւը) ազատվել էր պատժի հետագա կրումից։ Այսպիսով՝ Կարապետյանը ոչ թե հանձնվել էր Հայաստանին, այլ ազատ արձակվելով՝ մեկնել Հայաստան։ Սակայն պրոբլեմի էությունն այն է, որ Ալիեւը եւ նրա ընտանիքը իրենցով, իրենց բռնակալական վարքով հանդես են գալիս որպես Ադրբեջանի Սահմանադրություն եւ օրենքներ։ Մարդասպանի հակաիրավական ներումն ու արդարացումը Ալիեւի վարչակարգի կողմից մարդու անհատական ու կոլեկտիվ իրավունքների, պետության ղեկավարման ու կառավարման ժողովրդավարական սկզբունքների եւ նորմերի
...
Կարդալ շարունակությունը »
|
«Հյուսիս—հարավ» ավտոմայրուղու կառուցումն ընդմիշտ կփոխի Հայաստանի դիմագիծը ամենադրական առումով։ Իսկ նրանք, ովքեր երկար են սպասել ծրագրի մեկնարկին, արդեն կարող են լցնել գավաթները. երեկ Երեւան—Արարատ ճանապարհահատվածի շինարարական սկզբնամասում տեղի ունեցավ «Հյուսիս—հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շինարարության պաշտոնական մեկնարկը։ Այն ազդարարվեց «Հյուսիս—հարավ» մայրուղու Երեւան—Արարատ ճանապարհահատվածի տեղեկատվական ցուցանակի պաշտոնական բացմամբ։ Այնուհետեւ տեղադրվեց շինարարության սկիզբը խորհրդանշող թափանցիկ հիմնաքարը, որում, ի դեպ, պահվում էր նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեպտեմբերի 13—ի համարը։ «Հյուսիս—հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՕԱԿ—ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը բացման իր խոսքում նշեց, որ մայրուղու շինարարությունն ունի հանրապետական եւ տարածաշրջանային մեծ նշանակություն։ Կառուցման նպատակն է միջազգային կարգի ավտոճանապարհի միջոցով կապել մեր երկրի հարավային սահմանը հյուսիսայինի հետ, ինչը թույլ կտա Հայաստանը եւ հատկապես մեր երկրի հարավային շրջաններն ամենակարճ ճանապարհով կապել տարածաշրջանի ամենամոտ նավահանգիստների հետ, դարձնել Հայաստանը տարանցիկ երկիր՝ բարձրացնելով նրա դերը տարածաշրջանի համար։ Այսինքն՝ ճանապարհն ունի նաեւ բացառիկ ռազմավարական նշանակություն։ Ծրագրի իրականացումը կապահովի նաեւ Իրանից դեպի վրացական նավահանգիստներ առավել արագ եւ արդյունավետ կապը եւ ամենակարճ երթուղին՝ կապելով Իրանը եվրոպական երկրների հետ։ «Ծրագրի ար
...
Կարդալ շարունակությունը »
|
Մեր երկրի արդյունաբերական քաղաքականությանն անդրադառնալիս նշել էինք, որ առաջիկա տարիների, իսկ ավելի ստույգ՝ մինչեւ 2020թ. կտրվածքով գործադիր իշխանությունն ընդունել է ճյուղային ռազմավարություններ՝ որոշ ոլորտներ զարգացնելու հստակ հեռանկարներով։ Համապատկերում անդրադարձել էինք ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության եւ կենսատեխնոլոգիաների, կոնյակագործության ոլորտներին։ Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է, թե սա չի նշանակում, որ մյուս ոլորտների հետ կապված պետությունը աջակցության գործիքակազմ, մեխանիզմներ չունի։ Որո՞նք են դրանք։ Հայաստանը արդյունաբերական ներուժ ունի (խորհրդային տարիների ժառանգությունը հաշվի առած), ու դա չօգտագործելը, զարգացնելու ելքեր չմտածելը անխելամտություն է։ Զբոսաշրջության ապշեցուցիչ տեսլականի մասին, իհարկե, խորհել պետք է, բայց միայն դրանով երկիր չեն պահում։ Այս ոլորտում այլ երկրների հետ համեմատվել էլ պետք չէ, որովհետեւ ի տարբերություն մեծամասմաբ տուրիզմի բերած փողերով ապրող երկրների, մենք չունենք այդ առանձնահատկությունը, եւ լավ է, որ չունենք. այն է՝ ՀՀ—ն արտադրող երկրի համարում պիտի ունենա (այս ներուժի մասին է խոսքը), ոչ թե սպասարկող (ասածս չի ենթադրում, թե մեր երկրում զբոսաշրջության ոլորտը զարգացնել պետք չէ)։ Մեր կառավարությունն ընդունել է գիտելիքահենք տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը եւ նախաձեռնել է իրականացնել արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական քաղաքականություն, որի հիմքում արտահանման ներուժ ունեցող հեռանկարային ճյուղերի զարգացման աջակցման միջոցով տ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ինչպես տեղեկացրել ենք, օրերս Հայաստանում էր գտնվում «Ինթել» կորպորացիայի փոխնախագահ, EMEA (Եվրոպա, Միջին Արեւելք, Աֆրիկա) շրջանի գլխավոր տնօրեն Քրիստիան Մորալեսը, որը մի շարք հանդիպումներ ունեցավ մեր երկրում, մասնավորապես, հանդիպելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Քրիստիան Մորալեսն աննախադեպ է համարում աճի տեմպերը մեր երկրի տնտեսության կարեւորագույն ոլորտում՝ ՏՏ հատվածում։ Ըստ նրա, նույնիսկ զարգացած երկրներում այդ թիվը կազմում է տարեկան 5—6%, իսկ Հայաստանում մինչեւ 20% է։ «Շատ ողջունելի է, որ կառավարությունը մեծ դեր է հատկացնում մատաղ սերնդի, մասնավորապես՝ ուսանողների՝ կրթական գործընթացը ժամանակակից, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ավելի արդյունավետ եւ մրցունակ դարձնելու խնդրին»,— ասում է մեր զրուցակիցը։ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի հետ համագործակցությունը կրթական համակարգում, մասնավորապես, դպրոցներում, որտեղ «Ինթել» կորպորացիան ցանկանում է իրագործել, նախեւառաջ, ուսուցիչների վերապատրաստումը՝ մասնավորապես, աշխարհում մեծ համարում ստացած «Intel Teach» ծրագրի միջոցով։ «Խոսք չկա, համակարգիչն այսօր անփոխարինելի է կրթության մեջ, կարելի է ասել, դա հրաշք է, սակայն իրական հրաշագործը ուսուցիչն է դասարանում...«Intel Teach» ծրագրի միջոցով սովորեցնում ենք ուսուցիչներին, թե ինչպես օգտագործել նորագույն ՏՏ—ները՝առարկաներն առավել արդյունավետ ձեւով մատուցելու, այսպես կոչված ինտերակտիվ բովանդակությունը զարգացնելու, ընդհանուր առմամբ՝ հաղորդակցու
...
Կարդալ շարունակությունը »
|
Եվրախորհրդարանը Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու վերաբերյալ հատուկ բանաձեւը, որով դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշումը, սեպտեմբերի 13—ին ընդունեց 58 «կողմ», 13 «դեմ», 5 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ։ Ըստ «Արմենպրեսի»՝ բանաձեւի ընդունված տարբերակն է. «Հիմք ընդունելով Ադրբեջանում տիրող իրադրության մասին ընդունած իր նախորդ, հատկապես՝ մարդու իրավունքների վերաբերյալ բանաձեւերը, Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու առնչությամբ ԵՄ կառույցների հայտարարությունները, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությունը՝ հրապարակված սեպտեմբերի 3—ին, ըստ որի՝ Հունգարիան գործել է իր միջազգային պարտավորություններին համապատասխան, Էքստրադիցիայի վերաբերյալ միջազգային օրենքում ամրագրված փորձը, Էքստրադիցիայի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի, եւ մասնավորապես՝ Դատապարտյալների արտահանձնման մասին կոնվենցիան, Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի պաշտոնական նամակն՝ ուղղված Հունգարիայի Հանրային կառավարման եւ արդարադատության նախարարին՝ Եվրոպական խորհրդարանը համարում է, որ նախագահի կողմից նման կարճ ժամկետներում ներում շնորհելը հարցականի տակ է դնում Ռամիլ Սաֆարովին իրենց հանձնելու խնդրագրի դրդապատճառները, որոնք չեն համապատասխանում օգոստոսի 15—ին Հունգարիային ուղղված Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի նամակի բովանդակությանը։ Որպես հետեւանք՝ Հայաստանը 2012 թվականի օգոստոսի 31—ին խզեց հարաբերությունները Հունգարիայի հետ։ Հայ սպայի մարդասպանին ներում շնորհելը սրում է տարածաշրջ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|