ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 20.11.2019, 20:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [601]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [804]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [628]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 21 » ՀԱԷԿ—ի հերթական կանգը հիմնանորոգման նպատակ ունի /Ուժեղացվում է գործող էներգաբլոկի անվտանգությունը/
13:07
ՀԱԷԿ—ի հերթական կանգը հիմնանորոգման նպատակ ունի /Ուժեղացվում է գործող էներգաբլոկի անվտանգությունը/
Հայաստանի ատոմային էլեկտրակայանի 2—րդ էներգաբլոկում սեպտեմբերի 15—ից դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը։ ՀԱԷԿ—ը կանգնեցվել է ամենամյա վերանորոգման, անվտանգության միջոցառումների ներդրման եւ վերալիցքավորման նպատակով։ Վերանորոգման աշխատանքները կտեւեն մինչեւ դեկտեմբերի 11—ը։ Այս ժամկետն է պատճառը, որ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել։ Բանն այն է, որ ԱԷԿ—ի ամենամյա պլանային նորոգումները տեւում են սովորաբար 40 օր, մինչդեռ այս հերթական կանգը 80 օրից ավելի կտեւի։ Ի՞նչն է պատճառը։
Ինչպես պարզաբանում է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, էլէներգիայի արտադրությունը դադարեցվել է անվտանգության միջոցառումների ներդրման, վերալիցքավորման եւ հիմնանորոգման նպատակով։ Ամենամյա պլանային նորոգումները 40 օր են տեւում, իսկ հիմնանորոգումները, որ 4 տարին մեկ անգամ են արվում, 65 օր են տեւում։ Բայց եթե անհրաժեշտ են հավելյալ աշխատանքներ, ապա ժամկետն ավելի երկար է տեւում, ինչպես այս պարագայում է։ Հիմնավերանորոգման դեպքում ռեակտորի վառելիքն ամբողջությամբ դատարկվում է, եւ իրականացվում են մի շարք կարեւորագույն աշխատանքներ։ Իսկ այս ամենը ժամանակ է պահանջում։ Այդ իսկ պատճառով ՀԱԷԿ—ը մեր երկրի էներգաարտադրության ցանցին կմիանա դեկտեմբերի 11—ին։
ԱԷԿ—ի հերթական կանգի ժամկետների հետ կապված՝ Թուրքիան կրկին աղմուկ է բարձրացրել, թե, իբր, հայկական ատոմակայանի ղեկավարությունը վտանգ է տեսել ու փակել տվել կայանը, ուստի հրավիրում է ՄԱԳԱՏԵ—ի ուշադրությունը խնդրի շուրջ։ ՄԱԳԱՏԵ—ն հասկանալի պատճառով չի արձագանքում. որովհետեւ 1995թ. ի վեր Հայաստանը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԵ—ի բոլոր դիտարկումների հաշվետվությունները բաց են աշխարհի ցանկացած երկրի, այդ թվում՝ իր հարեւանների համար։ Իսկ Թուրքիան ՀԱԷԿ—ի մասով ՄԱԳԱՏԵ—ի ուսումնասիրություններից օգտվելու փոխարեն անընդհատ աղաղակում է։ Հիշեցնեմ, որ ՄԱԳԱՏԵ—ի հովանավորությամբ գործող OSART հանձնախումբը, երբ մի քանի ամիս առաջ Հայաստանում էր, ուսումնասիրություն կատարեց ատոմակայանում եւ եզրակացություն տվեց առ այն, որ ՀԱԷԿ—ը ոչ մի վտանգ չի ներկայացնում։
Համապատկերում մի դիտարկում անենք. այն Թուրքիան, որ մեր ԱԷԿ—ի պատճառով իբր խիստ մտահոգված է իր սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների առողջությամբ, 3 ԱԷԿ է ուզում կառուցել, այն էլ՝ միանգամից։ Առաջին ատոմակայանն ուզում է կառուցել սեւծովյան Սինոպում, երկրորդը՝ եվրոպական հատվածում գտնվող Իղնեադայում (Թրակիա) եւ երրորդը՝ միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում։ Ի դեպ, Սինոպի բնակիչները, հատկապես ձկնորսները ցայսօր էլ բողոքում են եւ մեծ ակցիաներ անցկացնում՝ նշելով, որ այլեւս ոչ ոք չի ցանկանա օգտվել թուրքական ատոմակայանի մոտի ծովամթերքից։ Սինոպի բնակիչներին, իհարկե, լսող չի լինի, եւ Թուրքիան կկառուցի իր ատոմակայանը։ Սա նշանակում է որ Թուրքիան, հայկական ԱԷԿ—ը փակել տալով, մեր երկրին ուզում է մեծ տնտեսական ու քաղաքական վնասներ հասցնել։ Փոխարենը կկառուցի իրենը եւ Հայաստանին կտեսնի ավելի կախյալ վիճակում։
Բայց ասենք, որ վերոնշյալ՝ ՀԱԷԿ—ի ամենամյա կանգից երկու օր հետո էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Վիեննայում մասնակցել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ—ն է սա) 56—րդ համաժողովին, որտեղ ելույթ ունենալով՝ խոսել է Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարների, նոր էներգաբլոկի կառուցման խնդիրների շուրջ։
Ա. Մովսիսյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է ատոմակայանի գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացմանն ու շահագործման ժամկետի երկարացմանն ուղղված միջոցառումները։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 239 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019