ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 11:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 64 65 66 67 68 ... 70 71 »


Փետրվարի 29—ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ — գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն աշխատանքային այց է կատարել Հրազդանի ՋԷԿ—ի 5—րդ էներգաբլոկ։
Ներկայումս կայանը գտնվում է փորձարարական արդյունաբերական շահագործման փուլում եւ շարունակում է ՀՀ էներգահամակարգի բեռի կրման գործընթացը՝ համաձայն ՀՀ էներգահամակարգի օպերատորի կողմից սահմանվող ռեժիմների։
Վ. Հարությունյանը եղել է կաթսատուրբինային, քիմիական, էլեկտրատեխնիկական, ջերմային չափումների եւ ավտոմատիկայի արտադրամասերում, կայանի կառավարման ավտոմատացված կենտրոնում, ծանոթացել է աշխատանքների ընթացքին, զրուցել աշխատակիցների հետ։
Նա շնորհակալություն է հայտնել Հրազդան 5—ի անձնակազմին, որը կարճ ժամանակահատվածում եւ մասնագիտական բարձր կարողություններ ցուցաբերելով կարողացել է ավարտին հասցնել էներգաբլոկի արդիականացման ծրագիրը։
«Դժվար է բառերով արտահայտել, թե ինչ աշխատանք է իրականացվել եւ ինչ մեծ նշանակություն ունի էներգաբլոկի շահագործումը մեր էներգահամակարգում։ Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուր աշխատակցից եւ հպարտ եմ, որ ձեր ջանքերով կյանքի կոչվեց այս նախագիծը։ Պետք է նաեւ մտածենք մեր մասնագետների կողմից ստեղծված եւ «Հրազդան 5»—ում կիրառված տեխնոլոգիաները պատենտավորելու, մեր աշխատանքի ընթացքում կուտակված փորձն այլ երկրներում կիրառելու ուղղությամբ։ Բացի այդ, անհրաժեշտ է մեր մասնագետների փորձը փոխանցել երիտասարդներին եւ էներգետիկների նոր սերունդ վերապատրաստել»,– նշել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ — գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը։
2011 թվականի դեկտեմբերի վերջին «Հրազդան—5»—ում իրականացվեց կայանի էներգաբլոկի համալիր փորձարկում, որի ընթացքում բոլոր սարքավորումները 72 ժ. անընդհատ աշխատել են բեռնվածության տակ։ Հրազդանի ՋԷԿ—ի 5—րդ էներգաբլոկը հանրապետո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 566 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական—քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հեղինակած՝ «Եվրասիական միությունը մեր ապագան է» եւ «Ապագային ընդառաջ» նոր գրքերի շնորհանդեսին։ Լայն հանրության համար նախատեսված ժողովածուները ներառում են Ա. Գեղամյանի գործունեության վերջին երեք տարիների հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները։
Ճեպազրույցի ժամանակ Արտաշես Գեղամյանը նշեց, որ գրքերի միջոցով ցանկացել է իր հուշերը, մտորումները դարձնել քննարկման առարկա, իսկ մտորումները պայմանավորված են Հայաստանի ապագայի տեսլականով։
«Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ այսօրվա դրությամբ աշխարհը թեւակոխել է լրջագույն աշխարհաքաղաքական փոփոխությունների ոլորտ, եւ այդ փոփոխությունների ժամանակ առավել խոցելի կարող են դառնալ փոքր պետությունները, հատկապես այն պետությունները, որոնք աշխարհաքաղաքական զարգացումների կիզակետում են հայտնվել. Հայաստանը նույնպես հայտնվել է նման զարգացումների կիզակետում»,—ասաց Ա. Գեղամյանը՝ մատնանշելով, թե ինչ է կատարվում Հայաստանի անմիջական հարեւանների մոտ՝ մասնավորապես Սիրիայում եւ Իրանի Իսլամական Հանրապետությունում, որտեղ բնակվում են հարյուր հազարավոր հայեր. «Պետք է ճիշտ կողմնորոշվենք, որպեսզի Հայաստանի դարավոր բարեկամներին չկորցնենք»։
Անհրաժեշտ է շարունակել զարգացնել ռազմավարական հարաբերությունները Հայաստանի վաղեմի բարեկամի եւ դաշնակցի՝ Ռուսաստանի, բարիդրացիական հարաբերությունները՝ Վրաստանի, ինչպես նաեւ Եվրամիության անդամ երկրների եւ ԱՄՆ—ի հետ։
«Այս տեսակետից իմ գրքում կան այն ուղիները, որոնք կարող են քննարկման առարկա դառնալ»,–ընդգծեց «Ազգային միաբանության» առաջնորդը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում է մասնակցել առաջիկա խո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 512 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վատիկանը սկսում է հրապարակել իր արխիվային գաղտնի փաստաթղթերը, որոնք ունեն 400 տարվա պատմություն՝ սկսած 1621 թվականից։ Ամենահին փաստաթուղթը 8—րդ դարի թվագրում ունի։ Ինչպես հաղորդում է «HaberTurk»—ը, Կապիտոլիումում բացված ցուցահանդեսում ներկայացվում են 100 գաղտնի փաստաթղթեր, որոնց թվում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության իրողությունն ապացուցող փաստաթղթեր։ Ցուցահանդեսը կտեւի մինչեւ այս տարվա սեպտեմբեր։
Ինչպես հայտարարել է Վատիկանի գաղտնի արխիվի պետ, եպիսկոպոս Սերջիո Պագանոն՝ փաստաթղթերում առկա են մեծածավալ տեղեկություններ հայերի մասին։ Պագանոն ընդգծել է, որ հրապարակված փաստաթղթերը վկայում են թուրքական զորքերի կողմից հայերի նկատմամբ իրականացված դաժան խոշտանգումների մասին։
Դեռեւս 2011—ի ամռանը Պագանոն հայտնել էր, որ Հռոմում կբացվի Վատիկանի արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսը։ Նա ընդգծել էր, որ ներկայացվող փաստաթղթերի թվում են 1896—ին թվագրված Հռոմի պապ Լեւոն 13—րդի նամակը ուղղված սուլթան Աբդուլ Համիդին, որով կոչ էր արվում դրսեւորել բարեսրտություն եւ դադարեցնել հայերի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը։
Պագանոն ամռանը թուրքական «Vatan»—ին տված հարցազրույցում տեղեկացրել էր, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ շուրջ 100 փաստաթղթեր, այդ թվում՝ նաեւ թուրք զինվորականների գործողությունների վերաբերյալ գրավոր ապացույցներ կհրապարկվեն առանձին գրքով։
Նա ներկայացրել էր նաեւ այդ փաստաթղթերից մի հատված՝ Մուստաֆա Սուլեյման անունով թուրք զինվորականի վկայությունը. «Մենք մուտք գործեցինք հայկական գյուղեր եւ քաղաքներ ու բոլորին սպանեցինք, առանց հաշվի առնելու նրանց սեռը եւ տարիքը։ Մեզ հետ գյուղեր եկած քրդերը թալանում էին հայերի տները։ Բազմաթիվ տարեց հայեր, այդ թվում՝ նաեւ հաշմանդամներ, թաքնվում էին դպրոցում, որը գտնվում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 681 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Փետրվարի 27—ի երեկոյան «Միասին» շարժման անդամներն ու համակիրները մոմերով երթ են կազմակերպել Ծիծեռնակաբերդի բարձունք՝ Սումգայիթում զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ։
Մոմերով երթի հարյուրավոր մասնակիցները Ծիծեռնակաբերդի բարձունքում ջահերով կազմել են «NEVER AGAIN» («Այլեւս երբեք») բառակապակցությունը, իսկ Մեծ եղեռնի հուշահամալիրի մշտավառ կրակից վառել են ջահերից մեկը, ապա ֆլեշմոբի բոլոր մասնակիցների ջահերը։
Միասին շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանը «NEWS.am»—ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ակցիայով առաջին հերթին նպատակ ունեին հարգել սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակը։
«Մեր ակցիան մեսիջ էր՝ ուղղված ողջ քաղաքակիրթ մարդկությանը, նաեւ Ադրբեջանին, որ վերջին շրջանում ակտիվացրել է հակահայ քարոզչությունը ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ երրորդ երկրների լսարանի համար»,–նկատեց նա։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 507 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ գումարեց արտահերթ նիստ, որի ընթացքում հաստատվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6—ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
Ելնելով այն հանգամանքից, որ ըստ ընտրական օրենսգրքի նախատեսված են հստակ սահմանված ժամկետներ ու միջոցառումներ, զուտ կազմակերպական աշխատանքների իրականացման համար ժամանակացույցը անհրաժեշտ է։ «Ընտրության օրվա նշանակումից հետո պետք է լիներ ժամանակացույցի հաստատումը, որպեսզի ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար պարզ լինի ընտրական օրենսգրքով նախատեսված այս կամ այն գործառույթի հստակ իրականացման ժամանակահատվածը՝ սկիզբը եւ ավարտը»,–նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Ժամանակացույցը կտեղադրվի ԿԸՀ համացանցային կայքում եւ հասանելի կլինի քաղաքացիներին։ Այն եւս մեկ լրացուցիչ հնարավորություն է՝ ապահովելու ընտրական գործընթացների թափանցիկությունը, հրապարակայնությունն ու լիակատար վերահսկողությունը։ Ժամանակացույցում նշված են 96 միջոցառումներ, որոնք ամրագրված են ըստ ժամկետների։ Ժամանակացույցով առաջին քայլը, օրինակ, պետք է լինի այն, որ ԱԺ—ում ներկայացված կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մեկական աուդիտորի թեկնածություն, որը պետք է ընդգրկվի ԿԸՀ վերստուգիչ—վերահսկիչ հանձնաժողով՝ հասարակական հիմունքներով։ Այս քայլը խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցությունները պետք է կատարեն ընտրության օրվա նշանակումից հետո տասնօրյա ժամկետում։ Ըստ ժամանակացույցի, կուսակցությունների ու մեծամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրումները պետք է կատարվեն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 55 օր առաջ եւ ո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 570 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եթե մարդ սոցիալապես անապահով է, չի նշանակում, որ նա չի կարող բժշկական օգնություն ստանալ: Առողջապահական ծառայությունների հասանելիության, մատչելիության աստիճանի բարձրացումն ու որակի շարունակական բարելավումը շատ կարեւոր խնդիրներ են յուրաքանչյուր երկրում, այդ թվում եւ Հայաստանում: Այդ իսկ պատճառով դրանք պետական քաղաքականության գերակայությունների շարքում են:
Պետությունը նպատակ ունի աստիճանաբար վերացնելու տարբեր կենսամակարդակ ունեցող խավերի՝ առողջապահական ծառայություններից օգտվելու հաճախության տարբերությունները: Հայտնի է, որ հիվանդանոցային ծառայությունում պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժօգնության տեսակների գների եւ այդ նույն ծառայությունների իրական գների միջեւ եղած զգալի տարբերությունը դժվարություններ է առաջացնում բնակչության հատկապես սոցիալապես անապահով խմբերում՝ ժամանակին հիվանդանոցային մասնագիտական բուժօգնություն ստանալու համար, ինչը նպաստում է հիվանդացության ցուցանիշների աճին, գրանցվում են հիվանդությունների բարդացած ձեւեր, ավելանում մահվան դեպքերը:
Երեւանում, որտեղ կենտրոնացած է երկրի առողջապահական համակարգի հզորությունների 2/3-ը, առավել կարեւորվում է բուժման մատչելիությունը, որը կարելի է ապահովել պետական պատվերի միջոցով: Պետությունը ձգտում է առավել աջակցություն ցուցաբերել խոցելի խավերին: ՊԵտպատվերով բուժվելու համար դիմողների ավելի քան 95 տոկոսը դրական պատասխան է ստանում:
«Պետական պատվերով կարող է բուժվել ցանկացած հիվանդություն: Կարող է կատարվել վիրահատություն, եւ նշանակություն չունի, թե ինչպիսի վիրահատություն է դա: Եթե դրա կարիքը կա, ապա անպայման կազմակերպվում է»,-նշեց Երեւանի քաղաքապետարանի առողջապահական վարչության պետ Արմեն Ուլիխանյանը: Պետպատվերը իրականացվում է սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերի մեջ ընդգրկված բնակչության մասով վարչական շրջանի համապատասխան մարմնի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 701 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված միջազգային ժողովը, որ անցկացվել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, փետրվարի 18_ին ավարտվեց իր աշխատանքը:
Երկու օր տեւած միջոցառմանը, որ լիագումար նիստից հետո շարունակվում էր առանձին բաժանմունքներում, աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած քաղաքագետներին, փորձագետներին եւ վերլուծաբաններին, ովքեր զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով, հնարավորություն ընձեռվեց ակտիվ քննարկումներ ծավալել արցախյան գոյապայքարի դրդապատճառների, ԼՂՀ անկախության հռչակման իրավաքաղաքական նշանակության եւ միջազգային ճանաչմանը միտված գործընթացների, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության բանակցություններին՝ ղարաբաղյան կողմի ներգրավման անհրաժեշտության, անկախության կայացման ճանապարհին ակնկալվող նոր մարտահրավերների եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների, հրատապ այլ հարցերի շուրջ անհրաժեշտ եզրահանգումներ անել, հնչեցնել ամենատարբեր տեսակետներ ու կարծիքներ, անկաշկանդ շարադրել սեփական նկատառումները: Կարեւորն այն է, որ բոլոր զեկուցումներում ու ելույթներում գրեթե նույն շեշտադրումներն արվեցին. «ԼՂՀ հռչակումն անխուսափելի էր, եւ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշվելու իրավական բոլոր հիմքերը», «Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումն այլընտրանք չունի, եւ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով», «Միջազգային հանրությունը պարտավոր է ճանաչել ԼՂՀ անկախությունը»:
Ամփոփելով գիտաժողովի աշխատանքները՝ ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն իր գոհունակությունը հայտնելով ակտիվ քննարկումների, մասնակիցների կողմից արված առաջարկությունների համար, նշեց, որ հանդիպումն անչափ օգտակար էր, ու հիմնախնդրի կարգավորման համատեքստում ելակետային շեշտադրումներն, անկասկած, «իրենց ուրույն տեղը կունենան»: Ն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 492 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Երեկ Երեւանում տեղի է ունեցել ԵՄ խորհրդարանական խմբի կազմակերպած «Մասնակցային ժողովրդավարություն. քաղաքացիական հասարակության դերը»  թեմայով խորհրդաժողով։ Խորհրդաժողովի նպատակն էր Հայաստանի գործընկերներին ներկայացնել հստակ ուղենիշներ քաղաքացիական հասարակության եւ պետական մարմիների համագործակցության խթանման վերաբերյալ՝ ԵՄ լավագույն գործելակերպին համապատասխան։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ով մասնավորապես ասել է.  «Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միության խորհրդատվական խմբին, Հայաստանում քաղաքացիական հասարակության համակարգման կարեւոր խնդրին անդրադառնալու համար, եւ, իհարկե, ձեզ բոլորիդ՝ այսօր այստեղ ներկա գտնվելու համար։
Ակամայից կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ այս երկօրյա հանդիպումը վերածվելու է մի կողմից ներկայացուցչական ժողովրդավարության, այսինքն Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչների՝ մեր խորհրդարանի, եւ մյուս կողմից՝ մասնակցային ժողովրդավարության՝ մեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ մենամարտի։
Սակայն ես ձեռնոց նետելու կամ մարտահրավերներ ընդունելու պատճառներ չեմ տեսնում։ Հնարավոր է լինեն մտքեր, քննարկումներ, որոնք մյուս կողմին դուր չգան, բայց խնդիրը հենց քննարկումների, նրանց ձայնը հասանելի դարձնելու մեջ է։
Ես միանգամայն վստահ եմ, որ դրանք միմյանց փոխլրացնում են, եւ այն խորհրդարանները, որոնք կարողանում են կազմակերպել իրենց համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ, առավել արդյունավետ են աշխատում, բարձրացնում են իրենց օրենսդրական գործառույթների իրականացման, ինչպես նաեւ կառավարության նկատմամբ վերահսկելիության մակարդակը։ Այս խորհրդարան ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 620 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ հրավիրած մամլո ասուլիսում խոսեց նախարարության գործունեության 2012թ. գերակա ուղղություններից։ Դրանք են՝
1. ՄԱԳԱՏԵ—ի «ՕՍԱՐՏ» առաքելությունը Հայաստանում նախորդ տարի իրականացվեց (Ֆուկուսիմայի դեպքերից հետո էր)։ ԵՄ—ն ընդունել էր մի որոշում, ըստ որի պետք է ուսումնասիրվի ատոմակայանների անվտանգությունը, այսինքն՝ անցկացվի սթրես—թեսթ։ Սա միջուկային էներգաբլոկների անվտանգության գնահատականն է արտակարգ իրավիճակներում։ Այս տարի այդ թեսթը կանցկացվի հայկական ԱԷԿ—ում, դրա համար 2011թ. նախապատրաստական աշխատանքներն արվել են։
2. Ինչպես գիտենք, Երեւանի նոր ՋԷԿ ունենք արդեն։ Ինչպես պետք է վարվենք հին ՋԷԿ—ի հետ։ Հասկանալի է, որ կամ պետք էր ապահավաքակցել, կամ... գտնվեց լուծումը։ «ՀՀ»—ն խոսել է այդ մասին։ Իսկ եթե հակիրճ հիշեցնենք, ապա Արցախից ածուխ է ներկրվելու մինչեւ Վարդենիս, այնուհետեւ այստեղից երկաթուղով ածուխը տեղափոխվելու է հին ՋԷԿ, որտեղ որպես ջուր—ածխային (բնապահպանապես ձեռնտու է) վառելիք գործածվելու է էլէներգիա ստանալու նպատակով։ Լուծման տեսակետից շղթան բարդ է, բայց մեր երկրի համար էներգետիկ անվտանգությանն ուղղված եւս մեկ քայլ է՝ հաշվի առնելով գազի գների շարունակական թանկացումը։ Այնպես որ, այս տարի հին կայանն էլ կգործարկվի։ Համապատկերում հարց է ծագում՝ գազի գնի փոփոխություն այս տարի սպասվու՞մ է, թե՞ ոչ։ Ըստ նախարարի, ՌԴ—ի հետ գազային պայմանագիրն այնպիսին է, որ գազի գնի փոփոխությունից 3—4 ամիս առաջ այդ մասին պետք է հայտնվի (պայմանագիրը ապրիլի 1—ից ապրիլի 1—ը գործողության ժամկետով է)։ Ցայսօր, սակայն, որեւէ խոսակցություն չկա եւ գրավոր հայտ չի ներկայացվել ռուսական կողմից։
3. Գերակա ուղղություն է հանքավայրերի շահագործմանը ներկայացվող միջազգա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 519 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապագա խորհրդարանում ուժերի դասավորության մասին կանխատեսումներ ու դիտարկումներ անել քաղաքագետներն ու սոցիոլոգները սկսել են կատարել ընտրություններից դեռ ամիսներ առաջ։ Նրանց կանխատեսումները ինչ—որ չափով տարբերվում են, սակայն բոլորը միանշանակ կարծում են, որ ՀՀԿ—ն, ԲՀԿ—ն եւ արտախորհրդարանական ընդդիմություն ՀԱԿ—ը խորհրդարանում ներկայացված կլինեն։
Ինչպես համոզված է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, կոալիցիոն այս երկու ուժերը եւ ՀԱԿ—ը քաղաքական դաշտի ամենաազդեցիկ ուժերն են, ուստի անպայման կլինեն ապագա խորհրդարանում։ Քաղաքական դաշտը պայմանականորեն բաժանելով չորս խմբի՝ վերոնշյալ երեք ուժերին նա դասեց առաջին խմբին։ Երկրորդ խմբում պակաս ազդեցիկ ուժերն են՝ ՀՅԴ—ն եւ «Ժառանգությունը», որոնք, փորձագետի համոզմամբ, ապագա խորհրդարանում հայտնվելու նվազ հնարավորություններ ունեն, քանի որ դաշնակցության առաջընթացի միտումը նվազել է, մոտավորապես 50 տոկոսով անկում է եղել, իսկ «Ժառանգությունը» պարզապես լիդերային կուսակցություն է, որը նույնպես չաշխատեց։ «Օրինաց երկիր» կուսակցությանը քաղաքական տեխնոլոգը տեսնում է երրոդ խմբում։ Քաղաքական դաշտի մնացած կուսակցությունները, վիրտուալ կուսակցություններ են, որոնց ներկայացուցիչներին տեսնում ենք միայն մամուլի ասուլիսներին՝ «Ազատ դեմոկրատներ», «Նոր ժամանակներ», ՄԱԿ, ՀԴԿ, ՀԿԿ եւ այլն։ Սրանք կազմում են չորրորդ խումբը։
«Ազատ դեմոկրատների» եւ ՀՅԴ հարցում քաղտեխնոլոգի հետ չհամաձայնեց փորձագետ Կարեն Քոչարյանը։ Նրա խոսքով՝ «Ազատ դեմոկրատները» վիրտուալ կուսակցություն չէ, քանի որ ԱՄՆ–ի երկու դեսպաններն այցելել են նրանց գրասենյակ, այսինքն՝ ԱՄՆ—ն աջակցում է այս կուսակցությանը։ Նա հնարավոր է համարում «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» դաշինքը, իսկ ՀՅԴ—ն հնարավոր է՝ հաղթահարի հինգ տոկոսի շեմը։
Փորձագետի կարծիքով, լրագրողների ներկայությունը խորհրդարանում դրական ազդեցություն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 556 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գործողության ժամկետի նշում չունեցող վարորդական վկայականների գործողության ժամկետը երկարացվել է 6 ամսով՝ մինչեւ 2012 թվականի հունիսի 30—ը։ Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ճանապարհային ոստիկանությունից, ավելորդ հերթերից խուսափելու եւ պատշաճ որակի ծառայություն մատուցելու նկատառումներից ելնելով քաղաքացիներին խնդրվում է վարորդական վկայականների փոխանակումը չթողնել ժամկետը լրանալու վերջին օրերին։
Ժամկետի երկարաձգումը կատարվել է 2011 թվականի դեկտեմբերի 8—ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 433 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

2012թ. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հիմնական անելիքը վերաբերում է բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ենթակառուցվածքի ներդրմանը, սոցիալական ինտեգրված ծառայությունների ձեւավորմանը, երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակմանը։ Այս մասին երեկ կառավարությունում տեղեկացրեց նախարար Արթուր Գրիգորյանը։
Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի կենսունակությունն ապահովելու համար նախ պետք է դրա ենթակառուցվածքները ներդնել։ Ըստ այդմ, 2011թ. ստեղծվել է էլեկտրոնային կենսաթոշակային համակարգ, որը միասնական տեղեկատվական համակարգ է, եւ որը պետք է կիրառվի այս տարի։ «Կենսաթոշակային համակարգի թերությունները ստիպեցին, որպեսզի ստեղծենք մի համակարգ, որը կբացառի այդ թերությունները եւ հետագայում մեզ կօգնի ճշգրիտ աշխատել»,— ասաց Ա. Գրիգորյանը։ Բանն այն է, որ կենսաթոշակային տարածքային 51 ծառայություններում առանձին տեղեկատվական բազա էր վարվում։ Հիմա բազան միասնական է։ Իսկ սա նշանակում է, որ՝ 1. կենսաթոշակային ցանկերում կբացառվի «մեռած հոգիների» առկայությունը։ Հենց մահացած մարդու տվյալը գրանցվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոններում, նախարարությունն առցանց կստանա այդ տվյալը եւ արդեն հաջորդ ամիս կդադարեցնի կենսաթոշակի վճարումը։ 2. Քաղաքացու՝ սահմանը հատելուն պես տվյալը կգրանցվի դարձյալ միասնական տեղեկատվական բազայում եւ կդադարեցվի կենսաթոշակի վճարումը։ Բայց սա չի նշանակում, թե քաղաքացին վերադառնալուն պես կենսաթոշակ չի ստանա։ Այլ կերպ՝ այնպես է արվել, որ բացակայող կենսաթոշակառուն թոշակ չստանա։ Իսկ վերադառնալուն պես, օրենքի համաձայն, կստանա նաեւ բացթողնված ամիսների դիմաց (օրենքով սահմանված ժամկետների սահմաններում, իհարկե)։
Մի խոսքով, նախարարի հավաստմամբ, բազան ստեղծելիս այնպ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 513 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024