Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
Ֆրանսիայի նախագահական ընտրություններին կառաջադրվի հայ թեկնածու Մաքսիմ Վերները: 21-ամյա ուսանող Մաքսիմ Վերները որոշել է մասնակցել 2012-ի նախագահական ընտրություններին: Նա արդեն հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որը վերնագրված է` "Երիտասարդներ բոլոր տարիքների, միացեք մեզ. 89 առաջարկ 2012-ի համար”: Մաքսիմի մայրը ֆրանսահայ է: Վերներն առաջարկ
...
Կարդալ շարունակությունը »
|
ԳՁՕ—ն դուրս է մղում բնական օրգանիզմին եւ զրկում նրան «ձայնի իրավունքից»
Անդրադառնալով պարենային անվտանգության խնդիրներին՝ «ՀՀ»—ն մտահոգություն էր հայտնել վերջերս շուկայում առկա սննդամթերքում հայտնաբերված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների՝ ԳՁՕ—ների առկայության հետ կապված՝ հակիրճ ներկայացնելով ընդհանրապես աշխարհում այդ բնագավառի իրավիճակը։ Փաստ է՝ մեր դռանն էլ այդ ուղտը չոքեց։ Դե եթե կա խնդիր, ուրեմն անհրաժեշտ է լուծում։ Մինչեւ սա քննարկելը, արծարծենք այն հարցը, թե ինչո՞ւ են ստեղծվում տրանսգեն կամ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները, ինչի՞ կարող է հանգեցնել ԳՁՕ—ով հարուստ սննդամթերք գործածելը եւ այլն։ Մասնագիտական հարթությունում փնտրտուքը մեզ համար պարզաբանեց, որ աշխարհում 70—ական թվականների սկզբից արագ տեմպերով սկսեց զարգանալ ռեկոմբինանտ ԴՆԹ—ի տեխնոլոգիան, եւ ստեղծվեց նոր ուղղություն մոլեկուլյար գենետիկայում՝ գենային ինժեներիան։ Գենային ինժեներիայի կարեւոր նպատակներից մեկը եղավ նոր տրանսգեն բույսերի, նաեւ՝ կենդանիների ստեղծումը։ Նորաստեղծ օրգանիզմները, որոնց մեջ տեղագրել էին օտար գեներ, գիտնականներն անվանեցին ց տրանսգեն կամ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ։ Գենային ինժեներիայի մեթոդները թույլ տվեցին իրականացնել տրանսգենեզ, այսինքն՝ գենը մի օրգանիզմից տեղափոխել մեկ ուրիշ օրգանիզմի մեջ,
...
Կարդալ շարունակությունը »
|
Նույնիսկ ՏՆԵԿ եւ ՍԾՏՀ թույլտվությունների եւ ՏԻՐ գրքույկների առկայությամբ
Երեւանում երեկ կայացավ Ավտոտրանսպորտի միջազգային միության (IRU) Եվրասիայի երկրների հետ կապի կոմիտեի նիստ, որին մասնակցեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, IRU—ի գլխավոր քարտուղար Մարտին Մարմին, նաեւ IRU—ի ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչները։ Նիստի օրակարգում ընդգրկված էին ոլորտին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ միջազգային ճանապարհատրանսպորտային փոխադրումների համակարգի, միջազգային ավտոբեռնափոխադրումների համար տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) եւ սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) բազմակողմ թույլտվությունների եւ քվոտաների քննարկումը։ Ողջույնի խոսքում Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ միջազգային ավտոմոբիլային միությունը ազգային ավտոտրանսպորտային միությունների եւ կազմակերպությունների շահերը միավորող հիմնական միջազգային կազմակերպությունն է։ Աջակցելով ավտոտրանսպորտային ծառայությունների որակի բարձրացմանը՝ միությունը կարեւորագույն տեղ է զբաղեցնում ավտոմոբիլային տրանսպորտի զարգացման գործում. «Միությունը գերազանցորեն ապահովում է պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների հետ ավտոտրանսպորտային ոլորտի շահերի ներկայացումը։ Միությանն առընթեր գործող ակադեմ
...
Կարդալ շարունակությունը »
|
20 մլն եվրո KfW—ից՝ գյուղացիական տնտեսություններին
«Ես հավատարիմ եմ մնում իմ հայտարարություններին. տարեվերջին կունենանք գնաճ՝ 5—6 տոկոսի շրջանակներում։ Ամեն ինչ կանենք, որպեսզի գնաճը պահենք 5,5 տոկոս թիրախային միջին մակարդակում։ Այն միջոցառումները, որոնք իրականացվել ու իրականացվում են, վկայում են այդ մասին»,–երեկ հայտարարեց կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ Դեռ տարեսկզբին ԿԲ—ն կանխատեսում էր բարձր գնաճ՝ առաջին կիսամյակի, եւ ցածր գնաճ՝ տարվա երկրորդ կիսամյակի համար։ «Իսկ տարվա կեսից գները հանրապետությունում կնվազեն»,–կանխատեսումները ԿԲ նախագահինն են, ով նաեւ չի բացառում, որ տարվա արդյունքներով գնաճն ավելի ցածր մակարդակում կլինի, քան նպատակայինն է։ Բացի գնաճի մասին արված հայտարարություններից, ինչպես նկատեց Ա. Ջավադյանը, ԿԲ—ն հավատարիմ է նաեւ իր որդեգրած քաղաքականությանը։ Հավատարիմ մնալով դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությանը՝ Հայաստանի գլխավոր դրամատունը ինտերվենցիաներ է անում փոխարժեքի շուկայում՝ միայն կտրուկ տատանումները կանխելու համար։ «Ավելի պահպանողական ենք, երբ դրամն արժեւորվում է, ինչն այնքան էլ լավ չէ ներկայիս վճարային հաշվեկշռի պայմաններում»,– ընդգծեց ԿԲ ղեկավարը։ Ըստ նրա, ԿԲ—ն փոխարժեքին որեւէ ուղղվածություն չի տալիս, եւ դրամի փոխարժեքն այն մակարդակում է, որտ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում ռազմական գործողությունների վերսկսումը չի բացառվում, հաշվի առնելով Ադրբեջանում չդադարող ռազմատենչ հայտարարություններն ու հակահայկական քարոզչությունը»,–ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ ռուսական «Վոյեննիյ դիպլոմատ» պարբերականին տված հարցազրույցում։ Միաժամանակ Բակո Սահակյանը նշել է, թե լայնամասշտաբ գործողությունների հավանականությունը ցածր է։ Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է իրավիճակը շփման գծում, ու հնարավո՞ր է արդյոք ռազմական գործողությունների վերսկսումը, ԼՂՀ նախագահն ասել է, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի միջեւ կա բավականին կայուն ռազմա—քաղաքական բալանս, ինչն էլ այսօր, ըստ էության, համարվում է կայունության կարեւոր գործոններից՝ ինչպես ղարաբաղա—ադրբեջանական հակամարտության գոտում, այնպես էլ հարավկովկասյան տարածաշրջանում։ «Ինչ վերաբերում է իրավիճակին սահմանային հատվածում, ապա ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը։ Վերջին ժամանակահատվածում այդ խախտումներն հաճախակի են դարձել, սակայն դրանք չեն կարող փոխել ուժերի գործող բալանսը կամ կոտրել մեր ժողովրդի ու բանակի ոգին։ Չնայած պետք է նշել, որ նմանատիպ գործողություններով Ադրբեջանն էլ ավելի է ուժեղացնում անվստահությունն իր հանդեպ՝ խոչընդոտելով խաղաղ կարգավորման գործընթ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեւանում բացվեց «Արեւմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետներ» ցուցահանդեսը
Երեկ առաջին անգամ Հայաստանում բացվեց «Արեւմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետներ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 19–րդ դարի եւ 20–րդ դարի սկզբի պոլսահայ 40 ճարտարապետների հարյուր ստեղծագործությունները։ Ստեղծագործություններ, որոնք մեկ անգամ եւս փաստում են հայի շինարարական, ճարտարապետա–քաղաքաշինական արժեհամակարգում արարելու ունակությունն ու կարողությունները։ Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Ստամբուլը Եվրոպայի 2010–ի մշակութային մայրաքաղաք», «Հայճար», «Հրանտ Դինք հիմնադրամ» կազմակերպությունները Ստամբուլից եւ Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան–ինստիտուտը։ Ցուցադրանքի համակարգողն է (ընդհանուր պատասխանատուն) պրոֆեսոր Հասան Գուրույազըչը Ստամբուլից, որը բացման արարողության ժամանակ դիմելով ներկաներին ասաց. «Տվյալ ժամանակաշրջանի հայ ճարտարապետները կարեւոր դեր են խաղացել օսմանյան պատմության մեջ արեւմտականացման ուղղվածության առումով։ Եվ այդ իրագործումներով Ստամբուլի դեմքը փոխվեց, որում իրենց լուման ունեցան ճարտարապետները, որոնց մեծամասնությունը հայեր էին եւ հույներ։ Հայ ճարտարապետների ներդրումը այդ փոփոխության մեջ այնքան մեծ էր, որ նրանք նաեւ բազմաթիվ մզկիթներ կառուցեցին, որոնք իրենց որակներով բավականին տարբերվում էին օսման ճարտարապետն
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Հոկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|