Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ—ի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։ Զրուցակիցները շարունակեցին սեպտեմբերի 5—ին Բրյուսելում կայացած քննարկումները, կարեւորեցին Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ՝ Երեւանում արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների եւ կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման անցկացումը։ Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի ցանկությունը բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել Եվրամիության հետ փոխգործակցությունը։