Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 13
Երեկ հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի առաջին քառօրյայի ԱԺ—կառավարություն առաջին հարցուպատասխանի օրն էր։ Կառավարության անդամները կանոնակարգով սահմանված կարգով պատասխանեցին պատգամավորների գրավոր եւ բանավոր հարցերին։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրելյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտակարգ իրավիճաների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ներկա չէին նիստին, քանի որ գտնվում են գործուղման մեջ։ Գործադիրին հարցեր ուղղելու համար հերթագրվեց 16 պատգամավոր։ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի հարցը վերաբերում էր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, ինչպես նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպության՝ «ՇՕՍ»—ի հետ մեր երկրի հարաբերություններին։ Նրա խոսքով՝ արտաքին քաղաքականության եւ համագործակցության նոր ուղղությունների հաստատումը պետք է արժանանա նաեւ խորհրդարանի հավանությանը։ Ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ «ՇՕՍ»—ի առումով խոսքը Հայաստանի ոչ թե անդամակցության, այլ դիտորդի կարգավիճակի մասին է։ «Ինչ վերաբերում է սեպտեմբերի 3—ին հրապարակված որոշմանը՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին, դրանից առաջ, այսինքն՝ այն ժամանակ, երբ կազմվել էր ՀՀ կառավարության համապատասխան ծրագիրը եւ ներկայացվել ՀՀ Ազգային ժողով, ՀՀ եւ ՌԴ նախագահների պայմանավորվածու
...
Կարդալ շարունակությունը »
|
«Երեւանյան հեռանկարներ» 14—րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունեցան աշխարհահռչակ ալտահար, դիրիժոր, մանկավարժ եւ հասարակական գործիչ, «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Յուրի Բաշմետը եւ նրա ղեկավարած «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախումբը։ Համերգը նվիված էր Բաշմետի ծննդյան 60—ամյակին։ «Շատ ուրախ եմ կրկին գտնվել այս գեղեցիկ քաղաքում։ Մեկ անգամ չէ, որ եղել եմ Հայաստանում, եւ ամեն անգամ վառ եւ ջերմ հիշողություններով եմ վերադարձել իմ երկիր։ Երբեմն Հայաստանից գնալու ցանկություն էլ չեմ ունեցել՝ այնքան եմ հավանում ձեր երկիրը։ Այսօր ծանոթացա ձեր նախագահի հետ եւ շատ ուրախացա, որ դուք շատ լավ ընտրություն եք արել՝ընտրելով շատ լավ, կիրթ եւ հայրենասեր անձնավորության։ Ես էլ իմ երկիրն եմ շատ սիրում, եւ մենք այդ առումով շատ ընդհանրություն ունենք։ Մեր նախագահն էլ է սիրում իր երկիրը, իսկ հիմա մեր երկու երկրների նախագահներն էլ ավելի
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ—ի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։ Զրուցակիցները շարունակեցին սեպտեմբերի 5—ին Բրյուսելում կայացած քննարկումները, կարեւորեցին Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ՝ Երեւանում արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների եւ կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման անցկացումը։ Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի ցանկությունը բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել Եվրամիության հետ փոխգործակցությունը։
|
ՀՀ նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել շվեդ հայտնի դիվանագետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հազարավոր հրեաների կյանքեր փրկած Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ նախագահ եւ այդ հիմնադրամի պատվավոր անդամ Սերժ Սարգսյանին «Ռաուլ Վալենբերգի 100—ամյակի մեդալով» պարգեւատրման արարողությունը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Միջոցառմանը հիմնադրամի կողմից հետմահու հարգանքի տուրք է մատուցվել նաեւ բժիշկ Հարություն Ռուբենի Խաչատրյանին՝ Հոլոքոստի ժամանակ ցուցաբերած փրկարարական գործողությունների համար։ Նրան նույնպես շնորհվել է «Ռաուլ Վալենբերգի 100—ամյակի մեդալ», որը հանձնվել է Հարություն Խաչատրյանի թոռնուհուն՝ Աննա Խաչատրյանին։ Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի հիմնադիր Բարուխ Թենեմբաումը եւ հիմնադրամի փոխնախագահ Դանիել Ռայներն իրենց ելույթներում ներկայացրել են հիմնադրամի ստեղծման պատմությունը, առաքելությունն ու գործունեությունը՝ ընդգծելով, որ միջազգային այդ հիմնադրամի նպատակն է կրթական ծրագրերի մշակման եւ իրազեկության բարձրացման միջոցառումների շնորհիվ սերմանել քաղաքացիական խիզախության եւ համերաշխության արժեքները՝ Հոլոքոսթի տարիներին մարդկային կյանքեր փրկած անհատների օրինակով։ Հիմնադրամն զբաղվում է պատմական գիտահետազոտական աշխատանքներով, որի մի մասն է կազմում նաեւ Վալենբերգի ջանքերով փրկվածների եւ նմանօրինակ խիզախություն դրսեւորած այլ անձանց մասին տեղեկատվության հավաքագրումն ու հրապարակումը։ Հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հոլոքոսթի տարիներին մարդկային կյանքեր փրկած բազմաթիվ հայերին, որոնց բոլորին հարգանքի տուրք կմատուցվի, մանրամասն կուսումնասիրվի եւ կհրապ
...
Կարդալ շարունակությունը »
|
ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիներ շարունակ փորձում է ԼՂ հակամարտությունը տանել խաղաղ կարգավորման ճանապարհով։ «Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները՝ ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականությունը, շարունակում են մնալ մեզ ուղղորդող գործոններ այս գործընթացում»,— նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «20 տարի է անցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումից։ Տարածաշրջանի ժողովուրդները ծանր գին են վճարել եւ նրանք արժանի են խնդրի տեւական լուծման, որը կբերի խաղաղություն ու բարեկեցություն»,–նկատեց նա։ Համանախագահը ղարաբաղյան հակամարտության համար տեւական լուծում գտնելը հեշտ հարց չի համարում. «Այս կարգի լուծումը հեշտ չէ։ Եվ դա չի կարող տեղի ունենալ, եթե առաջնորդները քաղաքական կամք չդրսեւորեն, եթե չլինեն փոխզիջումներ բոլոր կողմերից եւ եթե չլինի ժողովուրդների շրջանում այն ընկալումը, որ կարգավորումը բխում է ապագա սերունդների շահերից»։ Նա նշեց, որ անհամբերությամբ սպասում է իր ռուս եւ ֆրանսիացի գործընկերների հետ աշխատանքին։ «ԵԱՀԿ—ն այս հակամարտության լուծման ճանապարհին կարեւոր գործընկեր է։ Ես ցանկանում եմ նշել դեսպան Անջեյ Կասպրշիկի կողմից իրականացված երկարամյա
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Կենտրոնական Ասիայի, Սեծովյան տարածաշրջանի եւ բալկանյան երկրների կենտրոնական/ազգային բանկերի կառավարիչների ակումբի ներկայացուցիչներին, ովքեր Հայաստան են ժամանել ակումբի 30—րդ հանդիպման կապակցությամբ, որն անց է կացվում ՀՀ դրամի 20—ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում։ «Ակումբի շարունակական եւ համակարգված աշխատանքը կարող է մեծ ներդրում ունենալ մեր երկրների ֆինանսական կայունության եւ տնտեսական զարգացման գործում։ Այսպիսի հանդիպումները նաեւ շատ լավ հնարավորություն են ծանոթանալու անդամ երկրներին, նրանց ժողովուրդների պատմությանը, մշակույթներին, ինչն էլ իր հերթին կարող է դրական ազդեցություն ունենալ փոխգործակցության ամրապնդման վրա»,—ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանրապետության ղեկավարը ԿԲ նախագահների հետ խոսել է նաեւ Հայաստանի ֆինանսական, բանկային համակարգի եւ, ընդհանուր առմամբ, տնտեսության մասին, հետաքրքրվել նաեւ ակումբի անդամ երկրների ֆինանսաբանկային համակարգերի ներկայիս վիճակով, համաշխարհային տնտեսության արդի մարտահրավերների ու դրանց հաղթահարման վերաբերյալ հանդիպման մասնակիցների մասնագիտական կարծիքներով։ Սեպտեմբերի 12—14—ը Դիլիջանում անցկացվում է Կենտրոնական Ասիայի, սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանյ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած կուսակցության հանրապետական խորհրդի նիստին քննարկվել է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ընտրության եւ դրա հետեւանքների վերաբերյալ հարցը եւ ընդունվել է հայտարարություն, որով ՄՄ—ին միանալու որոշումը որակվում է որպես միանգամայն ճիշտ։ Դրանում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, հավատարիմ իր ծրագրային սկզբունքներին, գնահատելով Հայաստանի Հանրապետության խոր եւ համապարփակ, բազմաբովանդակ կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, բացարձակ ձեռքբերում համարելով ազգային—պետական անվտանգության համակարգի գոյությունը, կառուցված Ռուսաստանի եւ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների հետ միասին, միանգամայն ճիշտ եւ վստահելի դաշնակցին համազոր որոշում է համարում մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը։ Մաքսային միության շրջանակներում համագործակցության խորացումը բխում է մեր երկրի թե՛ տնտեսական եւ թե՛ սոցիալական զարգացման շահերից, հնարավորություն ընձեռելով հիմնադիրներից մեկը դառնալու ապագա Եվրասիական միության կազմավորման գործընթացում»։ Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ մաքսային միությանը միանալը ամենեւին էլ չի խոչընդոտում մյուս երկրների եւ միությունների հետ համագործակցությանը. «Եթե Եվրամիության ներկայացուցիչները անկեղծ են իրենց հայտարարություններում, ապա Հայաստանը կարող է շարունակել համագործակցությունը ասոցացման պայմանագրի շրջանակներում եւ յուրահատուկ կամուրջ հանդիսանալ ԵՄ եւ մաքսային միության եւ ապագա
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի երեկվա նիստում, որը վարել է Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր։ Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ ՀՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է մաքսային միությանն անդամակցելու հետ կապված հարցերին։ Նա ասել է, որ առաջիկա ամիսներին այդ կառույցին անդամակցելու շուրջ ակտիվ քննարկումներ կծավալվեն Հայաստանում։ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության գործընկերների հետ շարունակել երկխոսությունը՝ բարեփոխումները շարունակելու համար։ «Եվս մեկ անգամ պետք է նշեմ, որ ես դեմ եմ վերջակետերով խոսելուն, ես դեմ եմ այս հարցում վերջակետ դնելուն, որովհետեւ մենք ապրում ենք գլոբալացված աշխարհում, եւ ես լավատես եմ ու կարծում եմ, որ թե Եվրամիության, թե Հայաստանի շահերից է բխում քաղաքական երկխոսության շարունակումը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը։ Նրա բնորոշմամբ՝ մաքսային միությանը Հայաստանի անդամակցելը բացառապես բխում է երկրի պետական շահերից։ Շարմազանովն անհիմն է որակել խոսակցություններն այն մասին, թե իբր, Հայաստանը ճնշումների ազդեցության տակ է մաքսային միությանն անդամակցելու որոշում ընդունել։ ՀՀԿ մամուլի խոսնակը տնտեսապես շահավետ է համարում անդամակցությունը ՄՄ—ին։ Նա ասել է, որ ՀՀԿ գործադիր մարմնի ողջ կազմը կողմ է եղել մաքսային միությանը մեր երկրի անդամակցությանը։ Իսկ Հայաստանի անդ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի իշխանությունները կողմնակից են ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում երեկ ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը Եվրամիության հետ, շարունակելու ենք Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումների գործընթացը»։ Նա հերքեց Ռուսաստանի կողմից ճնշումների մասին դիտարկումները։ «Որեւիցե մեկը մեզ չի ստիպել անդամակցել Մաքսային միությանը։ Մենք անկախ երկիր ենք, իշխանություն, որը որոշում է իր արտաքին քաղաքականությունը»,–շեշտեց ԱԺ նախագահը։ Նրա տեղեկացմամբ՝ մաքսային միությանը միանալուց հետո կսկսվի մեծ գործընթաց, պետք է քննարկվեն պայմանագրերը, ձեւաչափերը, փաստաթղթերը, ամեն ինչի հիմքում պետք է լինի Հայաստանի շահը։ «Երբ փաստաթուղթը կունենանք հիմնավոր, այդ ժամանակ մենք մեր տեսակետը կհայտնենք։ Սակայն նորից եմ կրկնում՝ դա ՀՀ նախագահի մտադրությունն է, որը իր լիազորությունների շրջանակում է, ինքը տվել է համաձայնություն մաքսային միության հետ անդամակցելու։ Իսկ երբ փաստաթղթերը կլինեն, այդ ժամանակ էլ կխոսենք ըստ էության»,–հայտարարեց ԱԺ նախագահը։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|