ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 14:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 13 » ՀՀ իշխանությունները կողմնակից են ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը
11:57
ՀՀ իշխանությունները կողմնակից են ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը

Հայաստանի իշխանությունները կողմնակից են ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում երեկ ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը Եվրամիության հետ, շարունակելու ենք Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումների գործընթացը»։
Նա հերքեց Ռուսաստանի կողմից ճնշումների մասին դիտարկումները։ «Որեւիցե մեկը մեզ չի ստիպել անդամակցել Մաքսային միությանը։ Մենք անկախ երկիր ենք, իշխանություն, որը որոշում է իր արտաքին քաղաքականությունը»,–շեշտեց ԱԺ նախագահը։ Նրա տեղեկացմամբ՝ մաքսային միությանը միանալուց հետո կսկսվի մեծ գործընթաց, պետք է քննարկվեն պայմանագրերը, ձեւաչափերը, փաստաթղթերը, ամեն ինչի հիմքում պետք է լինի Հայաստանի շահը։
«Երբ փաստաթուղթը կունենանք հիմնավոր, այդ ժամանակ մենք մեր տեսակետը կհայտնենք։ Սակայն նորից եմ կրկնում՝ դա ՀՀ նախագահի մտադրությունն է, որը իր լիազորությունների շրջանակում է, ինքը տվել է համաձայնություն մաքսային միության հետ անդամակցելու։ Իսկ երբ փաստաթղթերը կլինեն, այդ ժամանակ էլ կխոսենք ըստ էության»,–հայտարարեց ԱԺ նախագահը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 373 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024