ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 13 » ՀՀԿ գործադիր մարմնի նիստում
11:59
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի երեկվա նիստում, որը վարել է Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր։ Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ 
ՀՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է մաքսային միությանն անդամակցելու հետ կապված հարցերին։ Նա ասել է, որ առաջիկա ամիսներին այդ կառույցին անդամակցելու շուրջ ակտիվ քննարկումներ կծավալվեն Հայաստանում։ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության գործընկերների հետ շարունակել երկխոսությունը՝ բարեփոխումները շարունակելու համար։ «Եվս մեկ անգամ պետք է նշեմ, որ ես դեմ եմ վերջակետերով խոսելուն, ես դեմ եմ այս հարցում վերջակետ դնելուն, որովհետեւ մենք ապրում ենք գլոբալացված աշխարհում, եւ ես լավատես եմ ու կարծում եմ, որ թե Եվրամիության, թե Հայաստանի շահերից է բխում քաղաքական երկխոսության շարունակումը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը։
Նրա բնորոշմամբ՝ մաքսային միությանը Հայաստանի անդամակցելը բացառապես բխում է երկրի պետական շահերից։ Շարմազանովն անհիմն է որակել խոսակցություններն այն մասին, թե իբր, Հայաստանը ճնշումների ազդեցության տակ է մաքսային միությանն անդամակցելու որոշում ընդունել։ ՀՀԿ մամուլի խոսնակը տնտեսապես շահավետ է համարում անդամակցությունը ՄՄ—ին։ Նա ասել է, որ ՀՀԿ գործադիր մարմնի ողջ կազմը կողմ է եղել մաքսային միությանը մեր երկրի անդամակցությանը։ Իսկ Հայաստանի անդամակցությունը մաքսային միությանը հստակ հաշվարկված է։
Անդրադառնալով նոր գլխավոր դատախազի նշանակման հարցին՝ Շարմազանովը նշել է, որ կուսակցությունն այն մարմինը չէ, որը որոշում է, թե ով պետք է զբաղեցնի այդ պաշտոնը։ ՀՀ գլխավոր դատախազի նոր թեկնածուն կներկայացվի Ազգային Ժողովի հաջորդ քառօրյային։

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 482 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024