ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 18.11.2019, 15:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [601]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [628]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 13 » «Ռաուլ Վալենբերգի 100—ամյակի մեդալով» պարգեւատրման արարողություն նախագահի նստավայրում
12:19
«Ռաուլ Վալենբերգի 100—ամյակի մեդալով» պարգեւատրման արարողություն նախագահի նստավայրում

ՀՀ նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել շվեդ հայտնի դիվանագետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հազարավոր հրեաների կյանքեր փրկած Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ նախագահ եւ այդ հիմնադրամի պատվավոր անդամ Սերժ Սարգսյանին «Ռաուլ Վալենբերգի 100—ամյակի մեդալով» պարգեւատրման արարողությունը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Միջոցառմանը հիմնադրամի կողմից հետմահու հարգանքի տուրք է մատուցվել նաեւ բժիշկ Հարություն Ռուբենի Խաչատրյանին՝ Հոլոքոստի ժամանակ ցուցաբերած փրկարարական գործողությունների համար։ Նրան նույնպես շնորհվել է «Ռաուլ Վալենբերգի 100—ամյակի մեդալ», որը հանձնվել է Հարություն Խաչատրյանի թոռնուհուն՝ Աննա Խաչատրյանին։
Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի հիմնադիր Բարուխ Թենեմբաումը եւ հիմնադրամի փոխնախագահ Դանիել Ռայներն իրենց ելույթներում ներկայացրել են հիմնադրամի ստեղծման պատմությունը, առաքելությունն ու գործունեությունը՝ ընդգծելով, որ միջազգային այդ հիմնադրամի նպատակն է կրթական ծրագրերի մշակման եւ իրազեկության բարձրացման միջոցառումների շնորհիվ սերմանել քաղաքացիական խիզախության եւ համերաշխության արժեքները՝ Հոլոքոսթի տարիներին մարդկային կյանքեր փրկած անհատների օրինակով։ Հիմնադրամն զբաղվում է պատմական գիտահետազոտական աշխատանքներով, որի մի մասն է կազմում նաեւ Վալենբերգի ջանքերով փրկվածների եւ նմանօրինակ խիզախություն դրսեւորած այլ անձանց մասին տեղեկատվության հավաքագրումն ու հրապարակումը։ Հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հոլոքոսթի տարիներին մարդկային կյանքեր փրկած բազմաթիվ հայերին, որոնց բոլորին հարգանքի տուրք կմատուցվի, մանրամասն կուսումնասիրվի եւ կհրապարակվի նրանց հերոսական կյանքի պատմությունը։
Իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի առաքելությունը, շնորհակալություն հայտնել պարգեւի համար եւ խոսել մարդկության դեմ ուղղված ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու, դատապարտելու ու դրանք սնուցող երեւույթների դեմ պայքարելու նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու Հայաստանի քաղաքականության մասին։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 148 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019