ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 11:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 14 » Սա բոլորիս ցավն է /Մոմավառություն ի հիշատակ Ավետիսյանների՝ Ազատության հրապարակում եւ Գյումրիում/
09:08
Սա բոլորիս ցավն է /Մոմավառություն ի հիշատակ Ավետիսյանների՝ Ազատության հրապարակում եւ Գյումրիում/

Գյումրիում 6 անձանց սպանության հիմնական կասկածյալ, ռուսական 102—րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Վալերի Պերմյակովին նախօրեին գիշերը ձերբակալել են ռուս սահմանապահները հայ—թուրքական սահմանի մոտ։ Նախնական հարցաքննության ընթացքում նա խոստովանել է մեղքը։
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քննությունն իրականացվելու է ՀՀ եւ ՌԴ իրավապահ մարմինների ակտիվ իրավական փոխգործակցությամբ։
Հայկական կողմը հետեւողական է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթարկվեն պատասխանատվության։
Երեկ Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ մոմավառություն։ Նախաձեռնության մասնակիցները՝ տարեց թե երիտասարդ, համախմբված մոմ վառեցին՝ իրենց համերաշխությունն ու զորակցությունը հայտնելով ողբերգության զոհ դարձած ընտանիքի հիշատակին։ Ի դեպ, Երեւանի քաղաքապետի որոշմամբ քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում երեկ ժամը 20։00—ին նախատեսված համերգը չի կայացել։
Ավելի վաղ Գյումրիում, Ավետիսյանների տան դիմաց գյումրեցիները ծաղիկներ, խաղալիքներ են դրել եւ մոմեր վառել՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Ավետիսյանների ընտանիքին։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 363 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024