ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 16

Չնայած ՆԱՏՕ—ն ներգրավված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, սակայն դաշինքի անդամ պետությունները մտահոգությամբ են հետեւում դեպքերի զարգացմանը։ Այս մասին Երեւանում անցկացվող հանդիպման ժամանակ նշեց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։ «Մենք քննարկել ենք տարածքային անվտանգության հարցերը, եւ չնայած ՆԱՏՕ—ն ներգրավված չէ հակամարտության կարգավորման գործում, սակայն մենք ակնկալում ենք դրա խաղաղ կարգավորումը։ Ինչ վերաբերում է շփման գծում առաջացած լարվածությանը, կարող եմ ասել, որ դաշինքի անդամները մտահոգությամբ են հետեւում դեպքերին։ Դրանք, իրոք, մտահոգիչ են, եւ կա կարծիք, որ վերջին շրջանում ստեղծված լարվածությունը ամենաուժեղն էր վերջին տարիների ընթացքում։ ՆԱՏՕ—ն սատարում է Մինսկի խմբի աշխատանքներին, եւ կրկնում եմ՝ ՆԱՏՕ—ի բոլոր անդամները աջակցում են հակամարտության խաղաղ կարգավորմանը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ընդգծեց Ապատուրայը։
Հայաստանի խաղաղապահ ուժերի հերթական առաքելությունը նախորդից տարբերվում է նրանով, որ մարտական չէ եւ հետապնդում է վերապատրաստման ու ուսուցման նպատակ, հայտնեց Ջեյմս Ապատուրայը։ «Երկու առաքելությունների հիմնական տարբերությունն այն է, որ նախորդ գործողությունը մարտական առաքելություն էր, իսկ սա մարտական չէ, այն հիմնականում ուղղված է լինելու ուսուցմանը։ Մենք մեր զորքերը չենք տեղակայելու աֆղանական ուժերի հետ։ Քանակական առումով եւս սա շատ ավելի փոք ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 452 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Գյումրիում հունվարի 12—ին կատարված դաժան սպանության գործի քննության ընթացքի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով քննչական խմբի ղեկավարների եւ դատախազական հսկողություն իրականացնող պաշտոնյաների հետ մեկնել էր Գյումրի։
«Հայաստանի Հանրապետությունը ձեռնարկել եւ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային իրավունքով պայմանավորված եղանակներով, որպեսզի օրենքի ողջ խստությամբ քրեական պատասխանատվություն կիրառվի ցանկացած անձի հանդեպ, որը որեւէ առնչություն է ունեցել կատարված ողբերգության հետ»,–Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազը։
«Դա բոլորիս ցավն է, բոլորս ունենք շատ զգացմունքային մոտեցումներ։ Մենք, ողջ իշխանությունը, իրավապահ համակարգը բացարձակ հետեւողական են այս հարցին, եւ դուք հնարավորություն կունենաք գնահատելու այդ հետեւողականությունը։ Մենք ամեն ինչ անում ենք եւ անելու ենք մեր օրենսդրության եւ միջազգային իրավունքի տեսակետից, որ անձը քրեական պատասխանատվության եւ պատժի ենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում»,–հավելել է Գեւորգ Կոստանյանը։
Նա տեղեկացրել է, որ Պերմյակովին քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվել է 6 անձի սպանության եւ մեկ անձի՝ մանկահասակ երեխայի, սպանության փորձի համար։ Այս երկու հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել։
«Դեպքի վայրից առգրավված բոլոր նյութերը՝ գնդակներ, պարկո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 447 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գործադիրի երեկվա՝ այս տարվա առաջին նիստում հաստատվեցին կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, այս տարվա գերակա խնդիրները, գործունեության միջոցառումների հիմնավորումները։
Նոր ԱԷԿ—ի  «ճանապարհային  քարտեզը» կկազմվի
Էներգետիկ ոլորտում, օրինակ, կառավարությունը էներգասպառող սարքերի եւ սարքվածքների էներգախնայողության պիտակավորման կարգ կընդունի։ Բանն այն է, որ մեր երկրում էներգասպառող սարքերի եւ սարքվածքների էներգախնայողության պիտակավորման կարգ գոյություն չունի։ Հետեւաբար սպառողը հնարավորություն չունի հստակ իմանալու գործածվող կամ գնվող արտադրանքի էներգախնայողության աստիճանը։ Իսկ երբ կարգն ու պիտակի ձեւը սահմանվի, սպառողը հնարավորություն կստանա թյուրիմացության մեջ չընկնելու եւ քիչ էլէներգիա սպառելու։
Ըստ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանի, գործադիրն այս տարվա համար կարեւորել է նաեւ Լոռի բերդ ՀԷԿ—ի կառուցման ներդրումային ծրագիրը հաստատելը։ Դա կհստակեցնի Հայաստանի համար ընդունելի ՀԷԿ—ի ջրային, էներգետիկ եւ տնտեսական ցուցանիշներն ու կնպաստի ներդրումները նպատակաուղղելու աշխատանքներին։ Լոռի բերդ ՀԷԿ—ի կառուցման հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բանկերի կապիտալիզացիայի բարձրացումը նոր ֆինանսական ներդրումներ ներգրավելու հնարավորություններ է ստեղծում։ Լրագրողների հետ երեկ կայացած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։ «Ներկա դրությամբ մեր բանկերի կապիտալիզացիայի աստիճանը բավական ցածր է, եւ այդ է պատճառը, որ արտասահմանյան բանկերից մեզ արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրում միայն Համաշխարհային, Արժույթի միջազգային ու Զարգացման եւ վերակառուցման բանկերը, իսկ մնացած օտարերկրյա բանկերը գրեթե չեն տրամադրում»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ասաց նա։
Այն հարցադրմանը, թե արդյոք ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկի պետությունը բանկերի խոշորացումից հետո տնտեսության վրա հնարավոր բացասական երեւույթները մեղմելու ուղղությամբ, փորձագետը նշեց, որ բանկերի խոշորացումը՝ 30 միլիարդ դրամ ընդհանուր կապիտալով, կարող է բացասական ազդեցություն թողնել տնտեսության վրա, եթե պետությունը չապահովի տնտեսության բոլոր ճյուղերի համաչափ զարգացումն ու կայունությունը։
«Բանկերում կուտակված ֆինանսական միջոցները պետք է ռացիոնալ տեղաբաշխել տնտեսության եկամտաբեր արդյունաբերական, գյուղատնտեսական եւ այլ ճյուղերում»,–ընդգծեց Վարդան Բոստանջյանը եւ հավելեց, որ, ամենայն հավանականությամբ, բանկերի խոշորացումից հետո Հայաստանում գործող 22 բանկերից մնալու են 14—ը։ Անդրադառնալով դրամի արժեզրկմանը՝տնտեսագետը նշեց, որ մեր տնտեսությունը կապված է ռուբլու գոտու հետ, եւ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները ուղղակիորեն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային։
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ Հայաստան—ՆԱՏՕ հարաբերությունները զարգանում են բնականոն, եւ երկուստեք առկա է ձեւավորված քաղաքական արդյունավետ երկխոսությունն ու գործընկերության բոլոր բնագավառներում համագործակցությունը շարունակելու եւ խորացնելու ցանկություն։
Հանդիպման սկզբում Ջեյմս Ապատուրայը երախտագիտություն է հայտնել Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ—ի ղեկավարած խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի մասնակցության եւ մինչ այժմ ունեցած ներդրման համար՝ ընդգծելով, որ ինչպես դաշինքի, այնպես էլ ՄԱԿ—ի հովանու ներքո իրականացվող գործողություններին, խաղաղապահ բրիգադի կարողությունների ընդլայնմանը Հայաստանի մասնակցությունը եւս մեկ անգամ հաստատում է միջազգային խաղաղության ու կայունության հաստատմանն աջակցելու եւ գործընկերությունը զարգացնելու Հայաստանի պատրաստակամությունը։
Դաշինքի հետ հետագա համագործակցության խորացման առումով երկուստեք կարեւորվել է Հայաստան—ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2014—2016թթ. նորացված ծրագիրը։
Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը եւ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են նաեւ տարածաշրջանի խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ առկա մտահոգություններին, միջազգային արդի մարտահրավերներին ու դրան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 489 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024