ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 13

Օրերս Փարիզի «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհվեցին տասներկու անձինք։ Հունվարի 7—ի առավոտյան երեք ահաբեկիչ՝ եղբայրներ Սաիդ եւ Շերիֆ Կուաշիները ու եւս մեկը, ով ավելի ուշ հանձնվել էր ոստիկանությանը, ներխուժել էին թերթի խմբագրություն եւ կրակ բացել։ Հունվարի 9—ին Ֆրանսիայի ոստիկանության հատուկ գործողության արդյունքում հայտնաբերվել եւ ոչնչացվել էին եղբայրները։
Նույն օրը այս գործողության հետ զուգահեռ ոստիկանությունը ոչնչացրել էր նաեւ հրեական սննդամթերքի «Hyper Casher» սուպերմարկետում հաճախորդներին գերի վերցրած 32—ամյա իսլամիստ Ամեդի Կուլիբալիին, ով սպանել էր 4 մարդու։
Եվրոպացիները մտադիր չեն հաշտվել ծայրահեղականության հետ։ Դրա վկայությունը Փարիզում երբեւէ անցկացված ամենամարդաշատ հավաքն էր։ Ի հիշատակ ահաբեկչության զոհերի եւ ի նշան համերաշխության՝ երթին մասնակցելու նպատակով Փարիզ էին ժամանել շուրջ հինգ տասնյակ պետությունների, կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, արտգործնախարարներ։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը, հունվարի 11—ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւս Փարիզում մասնակցել է ահաբեկչության եւ անհանդուրժողականության դեմ պայքարում միջազգային հանրության միասնությունը խորհրդանշող միասնության երթին։
Երթից առաջ Ելիսեյան պալատում պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Ֆրանսիական Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Հայաստանի արտաքին գործերի նախա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 456 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Միջազգային շուկայում նավթի գնանկումը շարունակվում է։ 2014թ. համեմատությամբ, երբ մեկ բարելի գինը 110 դոլար էր կազմում՝ գնանկումը գերանզանցելով 50 տոկոսը, այժմ շուրջ 50 դոլար է։ 
Պատկերավոր ասած՝ այսօր նավթի գներն իջել են մինչեւ 1980—ականների կեսերի մակարդակին, ինչը լուրջ հարված է այն երկրներին, որտեղ նավթը նշանակալից դեր ունի երկրի բյուջեում, ինչպես օրինակ՝ Վենեսուելայի ազգային եկամուտի առյուծի բաժինը՝ շուրջ 95 տոկոսը, կազմում է նավթի արտահանությունը։ Իրանը, Ռուսաստանը, Ալժիրը եւս դասվում են գնանկումից խիստ տուժող երկրների թվին։
Նավթի գնանկման հիմնական պատճառներից մեկը համարվում է ԱՄՆ—ում արդյունահանության կտրուկ, գրեթե 50 տոկոսով աճը։ Եթե 2008թ. այն օրական կազմում էր 4 միլիոն 700 հազար բարել, ապա 2014թ. կազմել է 9 միլիոն։ Ավելին, ԱՄՆ—ն, 40 տարվա ընդմիջումից հետո, 2014թ. սկսել է կրկին նավթ արտահանել, ինչը նպաստել է միջազգային շուկայի հագեցմանն ու ավելցուկի առաջացմանը։ ԱՄՆ—ում նավթարդյունաբերության աճը պայմանավորված է «Ֆրաքինգ» կոչվող տեխնոլոգիաների կիրառմամբ, որով նավթ եւ գազ է արդյունահանվում թերթաքարերից, ինչը համարվում է բնապահպանության տեսանկյունից խիստ վտանգավոր։ 
Գնանկման մյուս կարեւոր գործոններից է նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) անդամ Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը։ Այդ երկիրն արդյունահանում է օրական ավելի քան 9 միլիոն բարել, որը կազմում է OPEC—ի արդյունահանության շուրջ 1/3—ը։ Թեեւ Էր Ռիյադն իր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 483 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Գյումրիում տեղի է ունեցել սահմռկեցուցիչ հանցագործություն։ Այդ կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու եւ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարեւորությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը։
Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի հրամանատարությունը լիարժեքորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ եւ գործուն օժանդակություն ցուցաբերում գործի քննությանը։
Այժմ կատարվում են անհրաժեշտ բոլոր քայլերն այդ բարբարոսությունն իրականացրած հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ։ Գործը գտնվում է հանրապետության նախագահի անմիջական վերահսկողության ներքո։
Նախագահն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին՝ կիսելով կորստյան անսահման վիշտն ու ցավը։
Իր եւ Ազգային ժողովի կողմից զոհվածների հարազատներին ցավակցել է ԱԺ նախագահը։
Կատարված ողբերգության կապակցությամբ իրենց հայ պաշտոնակիցների հետ հեռախոսազրույց են ունեցել ՌԴ պաշտպանության նախարարն ու արտգործնախարարը։ ՀՀ—ում ՌԴ դեսպանատունը ցավակցել է Գյումրիում տեղի ունեցած միջադեպի առթիվ, իսկ արտակարգ եւ լիազոր դեսպանն այցելել է ՀՀ ԱԳՆ։
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 437 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարարի հանդիպում—խորհրդակցությունը Երեւանի եւ Արմավիրի կայազորների զորամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմերի հետ, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը հրավիրված էին նաեւ Երեւանի քաղաքապետը, մարզպետներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ եւ մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետադարձ հայացք է նետել 2014 թվականին՝ գոհունակությամբ նշելով, որ անցած տարին ԶՈՒ—երի համար եղել է հաջողությունների եւ որակական առաջընթացի տարի։ Ըստ Սեյրան Օհանյանի՝ հետեւողական աշխատանքի արդյունքում հաջողվել է ապահովել ոչ միայն մեր սահմանների անձեռնմխելիությունը, հայ ժողովրդի անվտանգությունը, այլեւ ամուր հիմքերի վրա դնել արատավոր բարքերի դեմ համազգային պայքարը, նվազել է բռնարարքների, ծեծկռտուքների, ինքնասպանությունների քանակը։ Այդ ամենի արդյունքն է ԶՈՒ—երում արտակարգ պատահարների 6%, հանցածին երեւույթների հետեւանքով առաջացող միջադեպերի 8% եւ մահվան ելքով հանցագործությունների 50% նվազումը։ Ինչպես ընդգծեց նախարարը՝ ստացված արդյունքները գոհացուցիչ են, սակայն ձեռքբերումները պետք է համարել մեծ գործի սկիզբ եւ կրկնապատկված եռանդով առաջ շարժվել։
Առաջընթաց կա նաեւ անվտանգության մակարդակի բարձրացման առումով, եւ 2015թ. գերակա խնդիրը եւս պետք է լինի մարտական հերթապահության եւ մարտակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 408 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024