ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 15

Նախորդ տարվա ընթացքում մեր երկրում արտադրվել է 7750,0 մլն կվտ.ժ էլեկտրաէներգիա, որը 0,52 տոկոսով ավելի է նախորդ տարվա 7710,0 մլն կվտ.ժ—ից։ Ընդ որում՝ կլիմայի ոչ բարենպաստ փոփոխությունների հետեւանքով հիդրոէներգետիկայի մասնաբաժինը շարունակում է նվազել տարեկան էներգահաշվեկշռում։ Երեկ հրավիրված մամլո ասուլիսում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ամփոփեց 2014թ. արվածն ու մակրոտնտեսական ցուցանիշները։ Նախարարը ներկայացրեց նաեւ համակարգի ֆինանսական վիճակի վերլուծությունն ու իրականացվելիք ծրագրերը։
Ի դեպ, նախարարն ասուլիսը սկսեց Գյումրիում օրերս կատարված զարհուրելի դեպքի կապակցությամբ ցավակցությամբ։
Ընդհանրապես վերջին տարիներին էներգահամակարգում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ՝ ուղղված էլեկտրաէներգիայի արտադրության նոր, ավելի արդյունավետ հզորությունների ստեղծմանը (Երեւանի ՋԷԿ—ի ՀՇԳՑ էներգաբլոկ, Հրազդանի 5—րդ էներգաբլոկ), տեղական ռեսուրսների օգտագործմանը (շուրջ 160 փոքր հիդրոէլեկտրակայաններ, հողմակայան), բնական գազի մատակարարման տարատեսակացմանը, բարձրավոլտ ենթակայանների վերականգնմանը։ Այդ աշխատանքների ֆինանսավորման համար էներգահամակարգի պետական մասնակցությամբ ընկերությունները ներգրավել են երկարաժամկետ բյուջետային վարկեր՝ շուրջ 140,3 մլրդ դրամ։ Միաժամանակ, համակարգի պետական ընկերությունները առեւտրային բանկերից ներգրավել են 10,8 մլրդ դրամ առեւտրային վարկեր, քանի որ սարքավորումների անվտանգ եւ հուսալի շահագործման ապահովման համար սակագներում այդ նպատակներով բավարա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 448 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Գյումրիի Ս. Նշան եկեղեցում տեղի է ունեցել հունվարի 12—ին Գյումրի քաղաքում սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի արարողությունը։ Դաժան ոճրագործության քննության ընթացքը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում։ 
«Ես վստահեցնում եմ, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ մենք բոլորս կտեսնենք եւ հնարավորություն կունենանք հետեւելու ամբողջ ընթացակարգին եւ կտեսնենք պատասխանատվության ենթարկվելու ողջ գործընթացը»,–երեկ երեկոյան հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Գեորգ Կոստանյանը։
«Հայաստանի Հանրապետությունը հետեւողական է լինելու իր քաղաքացու դեմ ոտնձգություն իրականացրած ցանկացած անձի պատասխանատվության ենթարկելու գործում»,–հավելել է նա։
Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ կատարված սպանության եւ մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում օրենքով սահմանված կարգով շարունակվում է։
ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում է հանցագործության հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության ապահովմանը, ինչպես նաեւ՝ հնարավոր բոլոր վարկածների ստուգմանն ուղղված անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ։
Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու նաեւ առերեւույթ հանցանքը կատարելուց հետո ՌԴ զինծառայողի փախուստի ուղին, ն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 459 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024