ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 26

Ովքե՞ր ենք մենք՝ հայերս, ովքե՞ր են թուրքերը, եւ որո՞նք են ցեղասպանության հոգեբանական հիմքերը։ Ցեղասպանության փաստը հասկանալու, իրականության մեջ ճիշտ կողմնորոշվելու համար հոգեբան Կարինե Նալչաջյանն ասում է, որ պետք է փորձենք հասկանալ վերը թվարկվածները։
«Մարդու, ազգերի հետ կապված ցանկացած երեւույթ ունի նաեւ իր հոգեբանական կողմը։ Դա շատ կարեւոր է, բայց, ինչ—որ իմաստով, անտեսվում է։ Ցեղասպանություններն անպայման պետք է ունենան իրենց հոգեբանական վերլուծությունները»,–երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նա՝ նշելով, որ տեղի ունեցող իրադարձությունները չվերլուծելով, կոպիտ վրիպումներ կարող ենք թույլ տալ։ Նա կարեւոր տեղ է հատկացնում նաեւ հոգեբանական դիտարկումներին։ Նալչաջյանն ուրախությամբ է արձանագրում, որ նախկինում հնչող տեսակետներն այլեւս չկան. «Երբ խոսում էինք թուրքի կերպարի, թշնամու մասին, ասում էինք, թե 21—րդ դարում ենք, թուրքը փոխվել է, առաջվանը չէ»։ 
Միաժամանակ նկատում է՝ մարդկանց խումբ կար, որը վստահորեն ու զուսպ բարձրաձայնում էր, թե թուրքը չի փոխվել։ «Թուրքը չի կարող փոխվել, չենք փոխվել նաեւ մենք՝ հայերս։ Մենք էլ ենք նույնը, իրենք էլ։ 100 տարի է անցել, բայց մարդկային պատմության համար 100 տարին ընդամենը մեկ ակնթարթ է»,–փաստում է հոգեբանը՝ նկատելով, որ ճիշտ կլինի պատմությունը վերլուծել ու դասեր քաղել։
Ըստ նրա դիտարկման՝ ցեղասպանության փաստերը նայելիս, նկատում ես՝ հայերը չեն սպասել, որ թուրքն իր վրա զենք կբարձրացնի. «Իսկ դեպք ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 445 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բաքվում որոշել են սեփական քաղաքացիների հաշվին միջազգային հանրությանը ցույց տալ, թե ղարաբաղյան հակամարտությունը «սառած» չէ։ Հայկական կողմը համարժեք պատասխան է տալիս ագրեսիվ հակառակորդի սահմանային սանձարձակ գործողություններին՝ պատճառելով նրանց մեծաթիվ կորուստներ, սակայն, ցավոք, լարվածությունը թուլացնել չի հաջողվում, քանի որ գահին բազմած իշխանավորների համար այլ մարդու կյանքը ոչ մի արժեք չունի։ 
«Ադրբեջանական կողմը շարունակում է իր լկտի քաղաքականությունը սեփական զինվորների ու նրանց հարազատների հանդեպ»,–գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում։ Երեկ միայն ցերեկային ժամերին նրանք կորցրել են երեք զինծառայող Քարվաճառի հատվածում, իսկ Արցախի հարավում՝ մեկ դիպուկահար խմբի հրամանատար, որը ընկել է հայուհու դիպուկ գնդակից. «Ադրբեջանի քաղաքացիները թող իմանան, որ իրենց զավակները ոչ միայն զոհվում են, այլ նաեւ անարգվում սեփական ղեկավարության կողմից»։ Նա նաեւ գրառում է կատարել այն մասին, որ իրադրությունը ՀՀ եւ ԼՂՀ սահմաններին մնում է լարված, հակառակորդը կորուստներ է կրում, սակայն հաշվի չի նստում դրանց հետ. «Հայկական կողմի գործողությունները լինելու են ավելի անողոք, ու դրանց հետեւանքները արդեն ոչ մի սահմանափակումով հնարավոր չի լինելու թաքցնել»։
ՊՆ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ հակառակորդը, շարունակելով սահմանային իրավիճակն ապակայունացնող գործողությունները, ՀՀ եւ ԼՂՀ ողջ սահմանի տարբեր հատվածներում շարունակում է դիվերսիաների ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 467 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրամիությունը շարունակում է աջակցություն ցուցաբերել Հայաստանում գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացմանը. 2015թ. հերթական աջակցության չափը կկազմի 25 մլն եվրո։ ԵՄ եւ Ավստրիայի զարգացման գործակալության համատեղ ուժերով մեր երկրում իրականացվող «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ծրագրի» հանդիսավոր մեկնարկը տեղի ունեցավ երեկ։ Ծրագրի իրականացման տեւողությունը երեք տարի է, որի ընթացքում 20 մլն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրվի ՀՀ կառավարությանը գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների կայուն եւ համապարփակ զարգացման համար։ Միեւնույն ժամանակ 5 մլն եվրո օժանդակություն կցուցաբերվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանում ֆերմերների խմբերի եւ գյուղմթերքների արժեքային շղթաների բարելավման համար։
Ողջունելով ծրագրի մեկնարկային համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ շուրջ 1 տարվա ընթացքում նախարարությունը ծրագրի շուրջ աշխատել է Հայաստանում ԵՄ պատվիրակության, Ավստրիայի զարգացման գործակալության եւ ՄԱԿ—ի կառույցների հետ միասին, որպեսզի այն լավագույնս արտացոլի հայ գյուղացու կարիքները եւ գյուղատնտեսության առջեւ դրված առավել կարեւոր խնդիրները։ Նախարարը համոզմունք հայտնեց, որ գյուղատնտեսության խնդիրներին հիմնավորված ու կառուցողական լուծումներ գտնելու համար անհրաժեշտ է սերտ համագործակցություն եւ հետեւողական աշխատանք։
«Վստահ եմ, որ միասնական ուժերով մենք առավել թիրախային եւ արդյունավ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 383 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Տյան Էրլունին։ Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ նախարար Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ դեռեւս նախկին դեսպանի դիվանագիտական առաքելության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունն ինտենսիվ աշխատել է այս ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։
Տյան Էրլունի հետ հանդիպմանը նախարարը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը ցուցաբերվող շարունակական աջակցության եւ գործակցության համար։ Հատուկ ընդգծվել է հայ—չինական համագործակցությունը Հայաստանում շտապօգնության ծառայության զարգացման ուղղությամբ։ «2011 թվականին Հայաստանը ձեռք է բերել 88 շտապօգնության մեքենա, որից 20—ը՝ ռեանիմոբիլ, 68—ը գծային։ Հայ—չինական գործակցությունն արդյունավետ է նաեւ գիտաբժշկական՝ մասնավորապես, առողջապահության կազմակերպիչների, հայ բժիշկների, հատկապես ավանդական բժշկության մասնագետների՝ Չինաստանում վերապատրաստման կազմակերպման ուղղությամբ»,–ընդգծեց նախարարը։ Արմեն Մուրադյանը վստահություն հայտնեց, որ դեսպան Տյան Էրլունի նշանակումից հետո հայ—չինական գործակցությունը կթեւակոխի նոր փուլ։
Դեսպան Տյան Էրլունը նշեց, որ երեք ամիս է, ինչ սկսել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունը։ Ըստ նրա, հաշվի առնելով առողջապահության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը՝ ինքը կարեւորում է ՀՀ առողջապահության նախարարի հետ հանդիպումը։ «Առողջապահության ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 393 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024