Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 20
Երեկ, ժամը 17։02–ին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ։ Չնայած տեղի եւ արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատեւ, անընդմեջ միջոցառումներին՝ ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան։
Սերժ Սարգսյանը ցավակցական խոսք է հղել Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ. «Մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը։ Չնայած հայ եւ ռուս բարձրակարգ բժիշկների անսահման ճիգերին՝ մենք կորցրինք նրան։ Հանգավ լույսը, որը Գյումրիի ոճրագործությունից հետո բոլորիս միակ սփոփանքն էր, որն անվերականգնելին գոնե ինչ—որ չափով լցնելու համար անելիք էր թողնում մեզ։ Ավա՜ղ, չստացվեց, չնայած հնարավոր եւ անհնարին բոլոր ջանքերին՝ չստացվեց։
Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին, բոլոր գյումրեցիներին, մեր ողջ ժողովրդին։ Ճիշտ է՝ ցավակցությունները, որքան էլ հնչեն, չեն փարատելու վիշտը եւ հետ չեն բերելու կորուստը, բայց պիտի դիմանալ։ Պիտի ուժ ու տոկունություն գտնել։ Ապրելու ուրիշ բանաձեւ չկա։ Պիտի շարունակել ապրել եւ արդար հատուցման հասնել այս բոլոր ցավերի ու այս ոճրագործության համար»։
|
Հայաստանի սպառողական շուկայում 2014 թ. ավարտը տարեսկզբի համեմատ աչքի ընկավ գնաճի բարձր մակարդակով, սակայն 12—ամսյա գնաճը գտնվում է սահմանված միջակայքում՝ կազմելով 4.6 տոկոս։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը՝ ներկայացնելով նախորդ տարվա գնաճի ցուցանիշները. «Մինչեւ օգոստոս ամիսը Հայաստանում նկատվել է 5.2 տոկոս գնանկում, իսկ օգոստոսից հետո միջին գնաճը կազմել է 6.5 տոկոս։ Արդյունքում 12—ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 4.6 տոկոս, որը սահմանված միջակայքում է»։ Նա տեղեկացրել է, որ դեկտեմբերին 470 ապրանք—ծառայություններից 331—ի դեպքում նկատվել է գնաճ, իսկ անփոփոխ է մնացել ընդամենը 18 ապրանք—ծառայությունների գինը։
Ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչն արձանագրել է, որ 2014—ին, տարեկան տվյալներով, ամենաբարձր գնաճն արձանագրվել է Իջեւանում, իսկ ամենացածրը Կապանում. «2014 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ առավել բարձր գնաճ է նկատվել մրգի, բանջարեղենի, կարտոֆիլի, կաթնամթերքի, շաքարավազի, հացամթերքի շուկաներում։ Այսինքն, ամենաբարձր գնաճն արձանագրվել է սննդամթերքի գծով»։
Խոսելով 2014 թվականի նոյեմբերին նկատված կտրուկ գնաճի մասին՝ Գուրգեն Մարտիրոսյանը հայտնել է, որ դեռեւս նոյեմբերի 2—րդ տասնօրյակից սկսած նկատվում էին գնաճային միտումներ, իսկ փոխարժեքի տատանումները իրենց անմիջական ազ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործի նախաքննությունն ու հետաքննությունը շարունակվում է։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, կողմերը քննարկել են գործի քննությանը վերաբերող հարցեր, որոնց կատարման մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102—րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։
Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ Ա. Հովսեփյանը Ալ. Բաստրիկինին հրավիրել է Հայաստան։ Հրավերն ընդունվել է, եւ ՌԴ քննչական կոմիտեի նախագահը երեկոյան ժամանել է Երեւան։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան վստահություն է հայտնել Գյումրիի ողբերգության համակողմանի եւ անաչառ համատեղ հետաքննության հարցում։ Այս դիրքորոշումը նա հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։
Երեկ Շիրակի մարզպետ Ֆելքիս Ցոլակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյումրեցիներին կոչ է արել չտրվել էմոցիաներին եւ քաղաքում շրջանառվող վարկածները հիմք չընդունել։
«Ես հույս ունեմ եւ կոչ եմ անում գյումրեցիներին չառաջնորդվել էմոցիաներով, քանի որ թե՛ մեր իրավապահները, թե՛ ռուս իրավապահները գործը բացահայտելու համար ամեն ինչ անում են։ Իրավիճակը էլ ավելի սրել պետք չէ։ Չի կարելի մի ճիվաղի պատճառով սեպ խրել
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|