ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 01:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 20 » Տարեկան գնաճը՝ 4.6 տոկոս /ԱՊՀ երկրներում Հայաստանը միջին դիրքում է/
16:25
Տարեկան գնաճը՝ 4.6 տոկոս /ԱՊՀ երկրներում Հայաստանը միջին դիրքում է/

Հայաստանի սպառողական շուկայում 2014 թ. ավարտը տարեսկզբի համեմատ աչքի ընկավ գնաճի բարձր մակարդակով, սակայն 12—ամսյա գնաճը գտնվում է սահմանված միջակայքում՝ կազմելով 4.6 տոկոս։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը՝ ներկայացնելով նախորդ տարվա գնաճի ցուցանիշները. «Մինչեւ օգոստոս ամիսը Հայաստանում նկատվել է 5.2 տոկոս գնանկում, իսկ օգոստոսից հետո միջին գնաճը կազմել է 6.5 տոկոս։ Արդյունքում 12—ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 4.6 տոկոս, որը սահմանված միջակայքում է»։ Նա տեղեկացրել է, որ դեկտեմբերին 470 ապրանք—ծառայություններից 331—ի դեպքում նկատվել է գնաճ, իսկ անփոփոխ է մնացել ընդամենը 18 ապրանք—ծառայությունների գինը։
Ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչն արձանագրել է, որ 2014—ին, տարեկան տվյալներով, ամենաբարձր գնաճն արձանագրվել է Իջեւանում, իսկ ամենացածրը Կապանում. «2014 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ առավել բարձր գնաճ է նկատվել մրգի, բանջարեղենի, կարտոֆիլի, կաթնամթերքի, շաքարավազի, հացամթերքի շուկաներում։ Այսինքն, ամենաբարձր գնաճն արձանագրվել է սննդամթերքի գծով»։
Խոսելով 2014 թվականի նոյեմբերին նկատված կտրուկ գնաճի մասին՝ Գուրգեն Մարտիրոսյանը հայտնել է, որ դեռեւս նոյեմբերի 2—րդ տասնօրյակից սկսած նկատվում էին գնաճային միտումներ, իսկ փոխարժեքի տատանումները իրենց անմիջական ազդեցությունն ունեցան ամսական գնաճի վրա. «Ամենաբարձր գնաճը եւ խուճապը նկատվեց դեկտեմբերի 15—18—ին։ Սակայն ամսական միջինացված տվյալներում կտրուկ գնաճի ցուցանիշը, որպես այդպիսին, տեսանելի չէր»։
Հայաստանում բենզինի եւ դիզելային վառելիքի գները 2014 թվականին նվազել են համապատասխանաբար 3.5 եւ 0.7 տոկոսով։
Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է Գուրգեն Մարտիրոսյանը, նվազել է նաեւ դրանց գների կուտակային ցուցանիշը. «Այսինքն, հունվար—դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի եւ դիզվառելիքի գները նվազել են 3.4 եւ 2.2 տոկոսով։ Տարվա ընթացքում նկատվել են դրանց գների էական փոփոխություններ, որոշ ամիսներին գները զգալի աճել են, որոշ ամիսների՝ նվազել։ Երբ միջազգային գները աշխարհում էականորեն նվազեցին, Հայաստանում եւս նվազման միտում նկատվեց։ Այս տարի հունվարին եւս արդեն նկատվում է մինչեւ 10 դրամի նվազում, սակայն ընդհանուր պատկերը պարզ կլինի ավելի ուշ»։
ԱՊՀ երկրներում 12—ամսյա գնաճի ցուցանիշով առաջին տեղում Ուկրաինան է, որտեղ 2014թ. դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 24.9 տոկոս գնաճ։ Հայաստանում նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 4.6 տոկոս։
Ըստ Գուրգեն Մարտիրոսյանի՝ ԱՊՀ երկրների թվում գնաճի տասնորդական ցուցանիշներ են ունեցել նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ Ռուսաստանը եւ Բելառուսը. «Բելառուսում 12—ամսյա գնաճը կազմել է 16.2 տոկոս, Ռուսաստանում՝ 11.4 տոկոս, իսկ Ղրղըզստանում՝ 10.5 տոկոս։ ԱՊՀ մյուս երկրները ունեցել են ավելի ցածր ցուցանիշներ, իսկ հարեւան Վրաստանում գրանցվել է ամենացածր գնաճը՝ 2 տոկոս»։
Նա հայտնել է, որ 2014 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ԱՊՀ տարածաշրջանում եւ Վրաստանում ամենաբարձր գնաճը արձանագրվել է Հայաստանում եւ Ուկրաինայում՝ 3 տոկոս. «Ռուսաստանում դեկտեմբերին գնաճը կազմել է 2.6 տոկոս, Ղրղըզստանում՝ 1.4 տոկոս, իսկ մյուս երկրներում գնաճը չի գերազանցել 1 տոկոսը։ Վրաստանում դեկտեմբեր ամսին գնաճը կազմել է 0.7 տոկոս»։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 365 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024