ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 20 » Պիտի ուժ ու տոկունություն գտնել /Ապրելու ուրիշ բանաձեւ չկա/
16:25
Պիտի ուժ ու տոկունություն գտնել /Ապրելու ուրիշ բանաձեւ չկա/

Երեկ, ժամը 17։02–ին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ։ Չնայած տեղի եւ արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատեւ, անընդմեջ միջոցառումներին՝ ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան։
Սերժ Սարգսյանը ցավակցական խոսք է հղել Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ. «Մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը։ Չնայած հայ եւ ռուս բարձրակարգ բժիշկների անսահման ճիգերին՝ մենք կորցրինք նրան։ Հանգավ լույսը, որը Գյումրիի ոճրագործությունից հետո բոլորիս միակ սփոփանքն էր, որն անվերականգնելին գոնե ինչ—որ չափով լցնելու համար անելիք էր թողնում մեզ։ Ավա՜ղ, չստացվեց, չնայած հնարավոր եւ անհնարին բոլոր ջանքերին՝ չստացվեց։
Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին, բոլոր գյումրեցիներին, մեր ողջ ժողովրդին։ Ճիշտ է՝ ցավակցությունները, որքան էլ հնչեն, չեն փարատելու վիշտը եւ հետ չեն բերելու կորուստը, բայց պիտի դիմանալ։ Պիտի ուժ ու տոկունություն գտնել։ Ապրելու ուրիշ բանաձեւ չկա։ Պիտի շարունակել ապրել եւ արդար հատուցման հասնել այս բոլոր ցավերի ու այս ոճրագործության համար»։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 463 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024