ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 15:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 26 » Ադրբեջանն անարգում է իր զավակներին /Դիպուկահար խմբի հրամանատարն ընկել է հայուհու դիպուկ գնդակից/
13:22
Ադրբեջանն անարգում է իր զավակներին /Դիպուկահար խմբի հրամանատարն ընկել է հայուհու դիպուկ գնդակից/

Բաքվում որոշել են սեփական քաղաքացիների հաշվին միջազգային հանրությանը ցույց տալ, թե ղարաբաղյան հակամարտությունը «սառած» չէ։ Հայկական կողմը համարժեք պատասխան է տալիս ագրեսիվ հակառակորդի սահմանային սանձարձակ գործողություններին՝ պատճառելով նրանց մեծաթիվ կորուստներ, սակայն, ցավոք, լարվածությունը թուլացնել չի հաջողվում, քանի որ գահին բազմած իշխանավորների համար այլ մարդու կյանքը ոչ մի արժեք չունի։ 
«Ադրբեջանական կողմը շարունակում է իր լկտի քաղաքականությունը սեփական զինվորների ու նրանց հարազատների հանդեպ»,–գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում։ Երեկ միայն ցերեկային ժամերին նրանք կորցրել են երեք զինծառայող Քարվաճառի հատվածում, իսկ Արցախի հարավում՝ մեկ դիպուկահար խմբի հրամանատար, որը ընկել է հայուհու դիպուկ գնդակից. «Ադրբեջանի քաղաքացիները թող իմանան, որ իրենց զավակները ոչ միայն զոհվում են, այլ նաեւ անարգվում սեփական ղեկավարության կողմից»։ Նա նաեւ գրառում է կատարել այն մասին, որ իրադրությունը ՀՀ եւ ԼՂՀ սահմաններին մնում է լարված, հակառակորդը կորուստներ է կրում, սակայն հաշվի չի նստում դրանց հետ. «Հայկական կողմի գործողությունները լինելու են ավելի անողոք, ու դրանց հետեւանքները արդեն ոչ մի սահմանափակումով հնարավոր չի լինելու թաքցնել»։
ՊՆ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ հակառակորդը, շարունակելով սահմանային իրավիճակն ապակայունացնող գործողությունները, ՀՀ եւ ԼՂՀ ողջ սահմանի տարբեր հատվածներում շարունակում է դիվերսիաների եւ հարձակումների մարտավարությունը։ Նախորդ գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվն անցնում է 300—ը։ Իսկ առավոտյան ժամը 9։00—ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաեւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ։ 
Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով՝ մարտ է սկսվել, որը տեւել է շուրջ կես ժամ։ Հակառակորդը, կորուստներ կրելով եւ մարտական խնդիրը չկատարելով, հետ է շպրտվել, սակայն, ցավոք, հայկական կողմն ունի երկու զոհ եւ վիրավորներ։ Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը եւ շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը։
«ՀՀ ՊՆ—ն կիսում է մեր շարքերից հեռացած զինծառայողների կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունն է հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին։ Լարվածության ողջ պատասխանատվությունն ու հետեւանքները մնում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»,–ասված է նրա ֆեյսբուքյան էջում։
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը մեկնել են Տավուշի մարզ։ 
Իսկ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «News.am»—ի հարցին, թե Ամանորից սկսած Ադրբեջանի արկածախնդիր գործողությունների հետեւանքով շարունակում է սրվել իրավիճակը Հայաստանի հետ սահմանին եւ Արցախի հետ շփման գծում, ի՞նչ շարժառիթներով է դա արվում, ասել է. «Ադրբեջանի ղեկավարությունը թաքցնում է իր սադրանքների արդյունքում ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը։ Բաքվի ռեժիմը ամեն գնով իր իշխանությունը երկարաձգելու եւ Ադրբեջանի ժողովրդի հաշվին կուտակվող սեփական հարստությունը բազմապատկելու համար վճարում է իր երիտասարդ զինվորների արյունով՝ գնալով նորանոր արկածախնդիր սադրանքների»։
«Նմանատիպ սադրանքներով Բաքուն միայն նպաստում է միջազգային հանրության կողմից՝ իրերն իրենց անունով կոչելու սկիզբ առած գործընթացին։ Խորապես ցավակցում ենք զոհված զինվորների հարազատներին եւ մերձավորներին։ Հայկական կողմերի յուրաքանչյուր կորուստ խորը ցավ է մեզ համար»,–ասել է Շ. Քոչարյանը։


Պատերազմը չի վերսկսվի
 

Իսկ Ադրբեջանի նախաձեռնած այս գործընթացի արդյունքում կվիճարկվի՞ արդյոք ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն։ «Ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում շատ—շատ կրակոցներ կլինեն, ամենատարբեր դիվերսիաներ եւ սադրանքներ, բայց ոչ պատերազմ»,– «Tert.am»—ին ասել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Ես 2015—ին պատերազմի վերսկսման հնարավորություն չեմ տեսնում։ Եվ վախենամ՝ լարվածությունը կլինի նույնքան թեժ, որքան 2014—ին։ Տեխնիկապես բավականին բարդ է նմանատիպ ակցիաների դեմն առնելը, եւ կարծում եմ՝ Ադրբեջանը պատրաստվում է շարունակել նման գործելաոճը»,–նկատել է նա։
Ի պատասխան հարցին, թե ի՞նչ կարող է անել միջազգային հանրությունը՝ Ադրբեջանին պարտադրելու համար, որպեսզի հրաժարվի սահմանին տարվող իր ռազմաքաղաքականությունից, նա ասել է. «Տեսականորեն միջազգային հանրությունը կարող է փորձել Ադրբեջանին պարտադրել իրեն այլ կերպ պահել, բայց նման գործիքներ ոչ ոք չունի։ Բայց ստատուս քվոյի շարունակությունը, պահպանությունն այն նպատակն է, որը հետապնդում է Մինսկի խումբը»։
Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ ստատուս քվոյի պահպանությունը, ընդհանուր առմամբ, ձեռնտու է Մինսկի խմբի անդամ բոլոր երկրներին, քանի որ նման կարեւոր տարածաշրջանում ոչ մեկին պատերազմ հարկավոր չէ։ Այն պետք չէ նաեւ Հայաստանին ու Ադրբեջանին։ Եվ այդ պատճառով է, որ այն չի վերսկսվում, եթե այդպես չլիներ, ապա պատերազմը վաղուց սկսված կլիներ։
Իսկ, թե Ադրբեջանի գործողություններին միջազգային հանրության արձագանքը որքանով է ադեկվատ համարում, Իսկանդարյանը նկատել է, որ դրանք տարաբնույթ են. մի կողմից՝ ԶԼՄ—ներ, իրավապաշտպաններ, քաղաքական վերլուծաբաններ եւ այլն, եւ մյուս կողմից՝ պետություններ, որոնք ունեն որոշակի շահեր։
Եթե առաջինների արձագանքը բավականաչափ ադեկվատ է, հատկապես Ադրբեջանում մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության ձերբակալությունների, ոտնահարումների տեսանկյունից, ապա երկրորդ՝ պետական շրջանակների վերաբերմունքը նույնպես ադեկվատ է այնպիսի խնդիրների նկատմամբ, ինչպիսիք են՝ «Ադրբեջան, հարեւաններ, Կասպիական ավազան, նավթ եւ այլն», բայց՝ հավասարակշռություն պահպանելու նկատառումով։
Իսկ կոնկրետ Մինսկի խմբի վերաբերմունքի մասին քաղաքագետը եւս մեկ անգամ կրկնեց իր կողմից բազմիցս արտահայտած միտքը, այն է՝ ստատուս քվոն ամեն գնով պահպանելը։
Գեներալ—մայոր, արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արկադի Տեր—Թադեւոսյանը (Կոմանդոս) եւս պատերազմի վտանգ չի տեսնում։ «Ո՛չ, ոչ մի պատերազմի մասին խոսք չկա։ Մեծ հաշվով Ադրբեջանը խաղեր է խաղում։ Մեզ համար պարզ է, որ նրանք էլ պատրաստ չեն պատերազմի, դե դա մի տարի առաջ էլ էր պարզ։ Մի երկու օր սպասեք՝ ամեն ինչ կկարգավորվի»,–ասել է նա։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 423 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024