ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 26 » Ընդլայնվում է հայ—չինական փոխգործակցությունը
13:22
Ընդլայնվում է հայ—չինական փոխգործակցությունը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Տյան Էրլունին։ Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ նախարար Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ դեռեւս նախկին դեսպանի դիվանագիտական առաքելության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունն ինտենսիվ աշխատել է այս ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։
Տյան Էրլունի հետ հանդիպմանը նախարարը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը ցուցաբերվող շարունակական աջակցության եւ գործակցության համար։ Հատուկ ընդգծվել է հայ—չինական համագործակցությունը Հայաստանում շտապօգնության ծառայության զարգացման ուղղությամբ։ «2011 թվականին Հայաստանը ձեռք է բերել 88 շտապօգնության մեքենա, որից 20—ը՝ ռեանիմոբիլ, 68—ը գծային։ Հայ—չինական գործակցությունն արդյունավետ է նաեւ գիտաբժշկական՝ մասնավորապես, առողջապահության կազմակերպիչների, հայ բժիշկների, հատկապես ավանդական բժշկության մասնագետների՝ Չինաստանում վերապատրաստման կազմակերպման ուղղությամբ»,–ընդգծեց նախարարը։ Արմեն Մուրադյանը վստահություն հայտնեց, որ դեսպան Տյան Էրլունի նշանակումից հետո հայ—չինական գործակցությունը կթեւակոխի նոր փուլ։
Դեսպան Տյան Էրլունը նշեց, որ երեք ամիս է, ինչ սկսել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունը։ Ըստ նրա, հաշվի առնելով առողջապահության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը՝ ինքը կարեւորում է ՀՀ առողջապահության նախարարի հետ հանդիպումը։ «Առողջապահության ոլորտը մեզ համար առաջնահերթություն է, քանի որ այն առնչվում է ամբողջ ժողովրդին։ Հայ—չինական կապերի ընդլայնման համար արդեն իսկ ամուր հիմք կա։ Մենք պատրաստակամ ենք շարունակել ինտենսիվ համագործակցությունը՝ ազգաբնակչությանն անհրաժեշտ բուժօգնություն ապահովելու համար»,–նշեց դեսպանը։
Հայ—չինական փոխգործակցության մեջ եւս մեկ անգամ կարեւորելով շտապօգնության ծառայության կատարելագործման ուղղությամբ համատեղ աշխատանքն ու քայլերը՝ Արմեն Մուրադյանը նշեց, որ հայկական կողմը կրկին դիմել է Չինաստանին շտապօգնության մեքենաների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու հարցով։ Նախարարը ներկայացրեց այս ուղղությամբ իրականացված աշխատանքը, որը նպաստել է բնակչությանն առավել արդյունավետ ու որակյալ առաջնային բուժօգնություն ցուցաբերելուն։ Նախարար Մուրադյանը նշել է, որ, հաշվի առնելով բնակչության դիմելիության աճը եւ վստահության ավելացումը այս ծառայության հանդեպ, անհրաժեշտություն կա թարմացնելու շտապօգնության մեքենաների պարկը։
Չինաստանի նորանշանակ դեսպանը ընդունել է նախարար Արմեն Մուրադյանի Երեւանի «Շտապբուժօգնություն» ընկերություն, ինչպես նաեւ այլ բժշկական հաստատություններ այցելելու առաջարկը՝ տեղում ծանոթանալու հայ—չինական առողջապահական փոխգործակցության արդյունքներին

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 394 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024