ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 02:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 16 » Ինչ խնդիրներ կլուծի գործադիրը այս տարի /Հաստատվել է 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը/
15:47
Ինչ խնդիրներ կլուծի գործադիրը այս տարի /Հաստատվել է 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը/

Գործադիրի երեկվա՝ այս տարվա առաջին նիստում հաստատվեցին կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, այս տարվա գերակա խնդիրները, գործունեության միջոցառումների հիմնավորումները։
Նոր ԱԷԿ—ի  «ճանապարհային  քարտեզը» կկազմվի
Էներգետիկ ոլորտում, օրինակ, կառավարությունը էներգասպառող սարքերի եւ սարքվածքների էներգախնայողության պիտակավորման կարգ կընդունի։ Բանն այն է, որ մեր երկրում էներգասպառող սարքերի եւ սարքվածքների էներգախնայողության պիտակավորման կարգ գոյություն չունի։ Հետեւաբար սպառողը հնարավորություն չունի հստակ իմանալու գործածվող կամ գնվող արտադրանքի էներգախնայողության աստիճանը։ Իսկ երբ կարգն ու պիտակի ձեւը սահմանվի, սպառողը հնարավորություն կստանա թյուրիմացության մեջ չընկնելու եւ քիչ էլէներգիա սպառելու։
Ըստ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանի, գործադիրն այս տարվա համար կարեւորել է նաեւ Լոռի բերդ ՀԷԿ—ի կառուցման ներդրումային ծրագիրը հաստատելը։ Դա կհստակեցնի Հայաստանի համար ընդունելի ՀԷԿ—ի ջրային, էներգետիկ եւ տնտեսական ցուցանիշներն ու կնպաստի ներդրումները նպատակաուղղելու աշխատանքներին։ Լոռի բերդ ՀԷԿ—ի կառուցման համար տարբեր խորհրդատվական կազմակերպությունների կողմից տարիների ընթացքում կատարվել են բազմաթիվ հետազոտություններ եւ տեխնիկատնտեսական հիմնավորումներ՝ առաջադրվել են կառուցման մի շարք այլընտրանքային տարբերակներ, բայց ՀՀ—ի համար ընդունելի տարբերակի ընտրություն չի կատարվել։ Անհրաժեշտ է նաեւ իրականացնել հողօգտագործման իրավահարաբերությունների ճշգրտում։ Լոռի բերդ ՀԷԿ—ի կառուցման ներդրումային ծրագիրը ՀՀ կառավարության որոշմամբ հաստատելու դեպքում այն խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու եւ դրանք նպատակային ուղղելու համար՝ հետագայում էլեկտրաէներգետիկ համակարգում տարեկան լրացուցիչ շուրջ 200 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրության հնարավորությամբ։
Այս տարի գործադիրը կհաստատի նաեւ ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման գործողությունների ծրագիրը (ճանապարհային քարտեզը)։ ՀՀ—ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նպատակով անհրաժետություն է առաջացել մշակել այդ ճանապարհային քարտեզը, որում կամփոփվեն ՀՀ—ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքները, կհստակեցվեն ՀՀ—ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման գործողությունների իրականացման ժամանակացույցը եւ կատարողները։ Կհստակեցվի ներդրումներում ՀՀ—ի (առավելագույն եւ նվազագույն) մասնակցությունը, ներդրողների հետ բանակցության պլանը, աշխատանքների իրականացման ժամանակացույցը։ ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգում նախատեսված է Հայկական ԱԷԿ—ի մինչեւ 1000 ՄՎտ հզորության նոր էներգաբլոկի կառուցում եւ շահագործման հանձնում 2026 թվականին։ ՀՀ—ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրում, որպես ներդրող, հանդես է գալիս ՌԴ—ի ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիան։ Հաշվի առնելով այլ ներդրողների բացակայությունը եւ ՀՀ—ի պետական երաշխիքներով վարկային միջոցների ներգրավման սահմանափակումները, նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվել է եւ որոշվել է երկարացնել գործողի շահագործումը։ Բայց քանի որ միանշանակ է, որ նոր ԱԷԿ է կառուցվելու, գործողությունների ծրագրի ընդունումն անհրաժեշտություն է։
Հանուն Արարատյան դաշտի փրկության
Գործադիրը կարեւորում է նաեւ Արարատյան դաշտի ջրավազանային կառավարումը եւ դրա անհրաժեշտությունից ելնելով պլան կհաստատի։ Արարատյան դաշտի ջրավազանի ջրային ռեսուրսների եւ հորատանցքերի ոչ ճիշտ օգտագործման ու շահագործման հետեւանքով սպառման եզրին են ստորերկրյա ջրային պաշարները։ Դրանց համապարփակ կառավարման համար անհրաժեշտ է մշակել եւ իրագործել Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը, որը ներառում է Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի մակերեւութային ստորերկրյա, ինչպես նաեւ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարման պլանները։ Նախատեսվում է մշակել Արարատյան դաշտի ջրավազանային պլանի նախագիծը, ինչի վերջնաժամկետը սահմանվել է մինչեւ 2015թ. սեպտեմբերի 1—ը։ Համաձայն կազմված ծախսերի նախահաշվի, աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է 71153.6 մլն դրամ գումար, որի մի մասը՝ 19894.0 մլն դրամ, նախատեսված էր 2014թ. համար, իսկ մյուս մասը՝ 51259.6 մլն դրամ, 2015 թվականի։ Պլանի մշակումն ու իրագործումը հնարավորություն կտա ըստ ոլորտների գնահատել ջրային պաշարների առաջարկն ու պահանջարկը, բացահայտել Արարատյան ջրավազանում ցանկալի վիճակին հասնելուն ուղղված միջոցառումները։
Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը կնպաստի ջրի առաջարկի եւ պահանջարկի հավասարակշռմանը, որն էլ իր հերթին կբերի ջրային ռեսուրսի արդյունավետ կառավարմանը, պաշարի խնայողությանը, ջրի ազգային ու ռազմավարական պաշարների ավելացմանը։
Որ շտապ օգնությունը շտապ հասնի
Այս տարի կհաստատվի ՀՀ բնակչության շտապ բժշկական օգնության եւ սպասարկման 2016—2020թթ. ռազմավարությունը։ Ներկայումս շտապ բժշկական օգնության նախահիվանդանոցային փուլի հիմնական խնդիրներն են շտապ օգնության միասնական կառավարման, մոնիթորինգի եւ գնահատման համակարգի բացակայությունը, շտապ օգնությանը ոչ բնորոշ կանչերի սպասարկման պատճառով անհարկի ծանրաբեռնվածության առկայությունը, շտապ օգնության նախահիվանդանոցային եւ հիվանդանոցային փուլերի անբավարար համագործակցությունն ու հետադարձ կապը, շտապ օգնության մեքենաների եւ բրիգադների անբավարար քանակը, ծառայության կառավարման միասնական համակարգի բացակայությունը, որը պայմանավորված է ամբողջ հանրապետության համար միասնական՝ կենտրոնացված դիսպետչերական ծառայության բացակայությամբ։ Առաջարկվում է սահմանել ռազմավարական ուղղություններ եւ դրանց հասնելուն ուղղված գործողություններ՝ մասնավորապես կատարելագործել շտապ բժշկական օգնության ծառայությունը կարգավորող օրենսդրական դաշտը, մշակել շտապ բժշկական օգնության ծառայության ժամանակակից կազմակերպչական մոդելները՝ հաշվի առնելով Երեւանի եւ մարզերի առանձնահատկությունները, մշակել շտապ օգնության կանչերի դասակարգման վերաբերյալ չափորոշիչներ։ Ռազմավարության իրագործմամբ ակնկալվում է նախատեսվող միջոցառումների օգնությամբ ՀՀ ամբողջ տարածքում շտապ օգնության որակյալ եւ մատչելի ծառայություններ մատուցել՝ հստակ չափորոշիչների կիրառմամբ։ Ակնկալվում է նաեւ նախահիվանդանոցային փուլում շտապ եւ անհետաձգելի բուժօգնություն պահանջող մի շարք վիճակների դեպքերում շտապ օգնության ծառայության արագ եւ որակյալ արձագանքման արդյունքում նվազեցնել հաշմանդամությունը եւ մահացությունը։
Որ գազի բալոնը  հարեւանը չտեղադրի
Կառավարությունը ավտոտրանսպորտային անվտանգության խնդիրն էլ չի անտեսել։
ՀՀ—ում օրըստօրե ավելանում է սեղմված բնական գազով կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների քանակը, դրանց թիվն արդեն իսկ գերազանցում է հանրապետությունում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների ընդհանուր թվի 50%—ը։ Համապատասխան տեխնիկական կանոնակարգը այսօր արդեն չի ապահովում գազավառելիքային սնման համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների լիակատար անվտանգությունը։ Մինչ օրս մեր երկրում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու համար չի պահանջվում ոչ հավատարմագրում եւ ոչ էլ նույնիսկ համապատասխանության հավաստագիր, ինչը հնարավորություն է տալիս այդ գոծունեությամբ զբաղվելու նաեւ անհրաժեշտ մասնագիտական հմտություններ չունեցող անհատ ձեռներեցների, որոնք շատ ժամանակ չեն պահպանում անվտանգության ապահովման համար պարտադիր սահմանափակումները։ Իրավիճակը շտկելու համար գործադիրը նոր որոշում կընդունի։ Այլ կերպ՝ այդուհետ կկարգավորվեն ՀՀ—ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման եւ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի հերմետիկության ստուգման գործընթացները։ Այդ աշխատանքները կատարելու համար տնտեսավարող սուբյեկտները սահմանված կարգով պետք է ունենան՝ համապատասխան արտադրական բազա եւ անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ, համապատասխան որակավորում ունեցող բանվորական ու ինժեներատեխնիկական անձնակազմ, ինչպեսեւ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված համապատասխանության սերտիֆիկատ։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 378 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024