ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 16:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 16 » Բանկերի կապիտալիզացիայի բարձրացումը՝ ներդրումներ ներգրավելու նոր հնարավորություն
15:47
Բանկերի կապիտալիզացիայի բարձրացումը՝ ներդրումներ ներգրավելու նոր հնարավորություն

Բանկերի կապիտալիզացիայի բարձրացումը նոր ֆինանսական ներդրումներ ներգրավելու հնարավորություններ է ստեղծում։ Լրագրողների հետ երեկ կայացած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։ «Ներկա դրությամբ մեր բանկերի կապիտալիզացիայի աստիճանը բավական ցածր է, եւ այդ է պատճառը, որ արտասահմանյան բանկերից մեզ արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրում միայն Համաշխարհային, Արժույթի միջազգային ու Զարգացման եւ վերակառուցման բանկերը, իսկ մնացած օտարերկրյա բանկերը գրեթե չեն տրամադրում»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ասաց նա։
Այն հարցադրմանը, թե արդյոք ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկի պետությունը բանկերի խոշորացումից հետո տնտեսության վրա հնարավոր բացասական երեւույթները մեղմելու ուղղությամբ, փորձագետը նշեց, որ բանկերի խոշորացումը՝ 30 միլիարդ դրամ ընդհանուր կապիտալով, կարող է բացասական ազդեցություն թողնել տնտեսության վրա, եթե պետությունը չապահովի տնտեսության բոլոր ճյուղերի համաչափ զարգացումն ու կայունությունը։
«Բանկերում կուտակված ֆինանսական միջոցները պետք է ռացիոնալ տեղաբաշխել տնտեսության եկամտաբեր արդյունաբերական, գյուղատնտեսական եւ այլ ճյուղերում»,–ընդգծեց Վարդան Բոստանջյանը եւ հավելեց, որ, ամենայն հավանականությամբ, բանկերի խոշորացումից հետո Հայաստանում գործող 22 բանկերից մնալու են 14—ը։ Անդրադառնալով դրամի արժեզրկմանը՝տնտեսագետը նշեց, որ մեր տնտեսությունը կապված է ռուբլու գոտու հետ, եւ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները ուղղակիորեն ազդում են դրամի վրա։ «Հայաստան մուտք գործող տրանսֆերտների 85 տոկոսը գալիս են Ռուսաստանի Դաշնությունից, բացի այդ մեր տնտեսավարողների մեծ մասը նույնպես իր գործունեությունը ծավալում է ռուսական շուկայում, եւ այդ պարագայում ռուբլու հետ կապված ցանկացած տատանում չի կարող չազդել դրամի վրա»,–նկատեց բանախոսը

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 398 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024