ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 25.02.2018, 02:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [461]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [383]
Մշակույթ [14]
Հասարակություն [660]
Սպորտ [1]
Տեսակետ [38]
Տարածաշրջան [69]
Զանազան [139]
Քաղաքականություն [537]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունվար » 26 » Արժանի ընտրություն /Հայաստանի նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանը շատ բան կարող է անել /
10:20
Արժանի ընտրություն /Հայաստանի նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանը շատ բան կարող է անել /

«Արմեն Սարգսյանն իր քաղաքական եւ գիտական կենսագրությամբ արժանի է լինել ՀՀ նախագահ»,—նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե Արմեն Սարգսյանը դրսից բերված անձ է եւ հանրապետական չէ։
«Ի՞նչ է նշանակում դրսից, նա դրսից չէ։ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավարությունում ՀՀ դեսպանն է։ Արմեն Սարգսյանի առնչությամբ «դուրս» ասելը արդարացի եւ ճիշտ չէ։ Նա Հայաստանի Հանրապետության դիվանագետ է, նշանակվել է դեսպան ՀՀ նախագահի հրամանագրով։ Արմեն Սարգսյանն այն եզակի գործիչներից է, որ նույն պաշտոնին նշանակվել է ՀՀ երեք նախագահների կողմից։ Ինչ վերաբերում է «ոչ կուսակցության ներսից» արտահայտությանը։ Կներեք, դուք Սահմանադրություն չեք կարդացել։ Այնտեղ հստակ գրված է, որ ՀՀ 4—րդ նախագահը պետք է լինի անկուսակցական։ Ոնց կարող ենք հանրապետական կամ մեկ այլ կուսակցության անդամի առաջադրել։ Սահմանադրության մեջ կան չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանի ՀՀ 4—րդ նախագահը»,— ասել է Էդուարդ Շարմազանովը։
Նրա համար ընդունելի չեն նաեւ այն պնդումները, թե վերջին շրջանում իշխանություններն այս կամ այն պաշտոնին թեկնածուներ են ներկայացնում գործող իշխանական համակարգից դուրս։ «Ինչ է նշանակում համակարգի ծնունդ է կամ ոչ։ Ես չեմ հասկանում։ Կարեն Կարապետյանը եղել է Էներգետիկայի նախարարի տեղակալ, Երեւանի քաղաքապետ։ Բա որ Կարեն Կարապետյանը մեր թիմի անդամ չէ, բա ո՞վ է մեր թիմի անդամ։ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը, ՀՀ նախկին վարչապետը պետական համակարգի ներկայացուցիչ չէ, ապա ո՞վ է պետական համակարգի ներկայացուցիչը»,–ասել է նա։
Արմեն Սարգսյանն այն լավագույն եւ եզակի թեկնածուներից մեկն է, ով կարող էր առաջադրվել նախագահի պաշտոնում, լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ—ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական—խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։
«Արմեն Սարգսյանին ճանաչում եմ 1977 թվականից, երբ ընդունվեցի Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, որտեղ նա արդեն աշխատում էր որպես դասախոս։ Արմեն Սարգսյանը շատ լավ ու բարի հատկանիշներ ունեցող մարդ է։ Որպես մարդ, ով երկար տարիներ ճանաչում է Արմեն Սարգսյանին, համարում եմ, որ նա լավագույն թեկնածուներից մեկն էր, ով կարող էր առաջադրվել։ Շատ ուրախ եմ, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը առաջադրել է նրա թեկնածությունը»,–նշել է Իսագուլյանը։
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր—Գուլանյանի կարծիքով, Արմեն Սարգսյանը նախագահի լավագույն թեկնածուն է։
Տեր—Գուլանյանը նշել է՝ Արմեն Սարգսյանը պետք է մեր հանրապետությանը, նա մեծ, հսկայական գործ է թողնում՝ գալով Հայաստան, նաեւ հսկայական աշխատավարձ է թողնում։ Նա հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանը իր «այո»—ն կասի։ Հրապարակախոսի կարծիքով՝ Սարգսյանն ընդունելի մարդ է բոլորի համար, իր թիկունքին հսկայական աշխատանքային կենսագրություն ունի եւ աշխարհաճանաչողություն, իսկ մեր երկրի համար կարեւոր է, որ հանրապետության նախագահը աշխարհ ճանաչի, եւ որ աշխարհը իրեն ճանաչի։
Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը անձամբ չի ճանաչում Արմեն Սարգսյանին, սակայն միայն դրական արձագանքներ է լսում նրա մասին։ Քանդակագործը ասել է, որ Արմեն Սարգսյանը փորձ ունի, ճանապարհ է անցել, բայց ինքն ուզում է սպասել ու տեսնել բոլոր հաջողությունները։
Ի դեպ, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը տեսաուղերձ է հրապարակել. «Գերազանց լուր լսեցի այն մասին, որ Մեծ Բրիտանիայում Հայաստանի գործող դեսպան Արմեն Սարգսյանը հրավիրվել է առաջադրվելու Հայաստանի նախագահի պաշտոնում։ Անչափ ուրախ եմ։ Ես Սարգսյանին հանդիպել եմ շատ տարիներ առաջ, երբ նա Հայաստանի վարչապետն էր։ Նա երեք անգամ Մեծ Բրիտանիայում եղել է Հայաստանի դեսպանը։ Սարգսյանն ունի հրաշալի փորձ ու գիտելիքներ եւ շատ բան կարող է անել շնորհիվ իր դիվանագիտական հմտությունների, վերլուծական կարողությունների, հարաբերությունների։ Նա հրաշալի դեսպան է եղել Հայաստանի համար»,–նշել է բարոնուհին։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 3 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018