ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 05.05.2024, 11:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 29 » Արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացումը՝ գերակա խնդիր ԵԱՏՄ-ում
09:21
Արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացումը՝ գերակա խնդիր ԵԱՏՄ-ում

ԵԱՏՄ-ի եւ Սերբիայի միջեւ ստորագրվել է ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Վարչապետը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Լուսանկարման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի վարչապետները։ Ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաեւ Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը։
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ,
Նիստի հարգելի մասնակիցներ,
Ելույթս կսկսեմ Դմիտրի Անատոլիի հասցեին շնորհակալական խոսքերով՝ այսօրվա հանդիպումը կազմակերպելու, հյուրընկալության եւ ավանդական ջերմ ընդունելության համար։ Ես շատ ուրախ եմ կրկին այցելել Մոսկվա եւ մասնակցել միջկառավարական խորհրդի նիստին։
Անցնելով օրակարգային հարցերին՝ ցանկանում եմ սկսել անցած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի արդյունքների մասին մեզ տրամադրված տեղեկատվությունից։ Կարծում եմ, որ գրեթե չորս տարվա գործունեության ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իսկապես հսկայական աշխատանք է կատարել ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի տեղաշարժման ազատության սկզբունքների գործնական իրականացման առումով։ Շոշափելի արդյունքներ են գրանցվել Եվրասիական տնտեսական միության ինստիտուտների ստեղծման եւ ամրապնդման տեսանկյունից։ Մենք կարող ենք հպարտորեն նշել, որ մեր կազմակերպությունը հսկայական քայլ է կատարել միջազգային տնտեսական համակարգում իր տեղի ու դերի հաստատման ուղղությամբ՝ համագործակցության բազմազան փաթեթով։
Գոհունակությամբ նշելով ձեռք բերված արդյունքները՝ ես նաեւ կցանկանայի ընդգծել նորմատիվ իրավական բազայի հետագա կատարելագործման, թերությունների եւ սահմանափակումների վերացման, տնտեսության հիմնական ճյուղերում քաղաքականությունը համակարգելու եւ բիզնեսի վրա բյուրոկրատական բեռը թեթեւացնելու անհրաժեշտությունը։ 
Մեր առջեւ ծառացած են լայնածավալ խնդիրներ, որոնք ուղղված են մեր երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը։ Այս խնդիրներից մեկը ոգելից խմիչքների ընդհանուր շուկայի գործունեության համար իրավական դաշտի ստեղծումն է։ «ԵԱՏՄ շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին» համաձայնագրի վերջնական համաձայնեցումը, որը հիմնված է խտրականության եւ մրցակցության սահմանափակման անթույլատվության սկզբունքների վրա, կլինի եւս մեկ քայլ առկա խոչընդոտները վերացնելու համար։
Միության ներքին շուկայում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի եւ դրանցից պատրաստված արտադրանքի ազատ շրջանառությունն ապահովելու համար պայմանների ստեղծումը նույնպես պատկանում է այդ խնդիրների շարքին։ Կարծում եմ, որ համապատասխան միջազգային պայմանագրի ստորագրումը թույլ կտա ձեւավորել փոխշահավետ առեւտրատնտեսական մեխանիզմներ, որոնք ուղղված են անդամ պետությունների մրցակցային առավելությունների ստեղծմանը։ 
Պայմանագիրը թույլ կտա վերացնել գոյություն ունեցող սահմանափակումը, որը կապված է դրոշմանշանների փոխադարձ ճանաչման բացակայության հետ։
Այս համատեքստում «Երրորդ երկրների շուկաներում ԵԱՏՄ անդամ պետությունների ոսկերչական զարդերի խթանմանն ուղղված գործողությունների ծրագրի» հաստատումը, իր հերթին, կնպաստի մրցակցության բարձրացմանը, արտահանման աճին եւ հզոր ազդակ կհաղորդի մեր երկրներում այդ ոլորտի զարգացմանը։ Որքան մոտենում է 2020 թվականի փետրվարը, այնքան ավելի արդիական են դառնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմի ձեւավորման հարցերը։ Մենք կարծում ենք, որ ռոտացիոն մեխանիզմի ընտրությունը կարող է հիմք դնել գործառույթի արդար վերաբաշխման համար՝ հիմնվելով միմյանց շահերի հավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։
Ինչպես ես բազմիցս նշել եմ, 2019 թվականին ԵԱՏՄ—ում Հայաստանի Հանրապետության նախագահության հիմնական գերակայություններից մեկն արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացումը եւ ազատ առեւտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնումն է։
Այս կապակցությամբ ուզում եմ շնորհավորել բոլորիս ազատ առեւտրի մասին հաջորդ համաձայնագրի կապակցությամբ։ Հաճույքով կցանկանայի նշել, որ այսօր այն կստորագրվի մեր բարեկամ Սերբիայի հետ։ Հայաստանը մտադիր է ամբողջովին օգտվել բոլոր մեխանիզմներից, որոնք մեզ տալիս է այս պայմանագիրը։
Միության միջազգային գործունեության նպատակների եւ խնդիրների իրականացման համատեքստում եւս մեկ կարեւոր իրադարձություն է Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ առեւտրի եւ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը։ Չնայած այն բանին, որ համաձայնագիրը չի նախատեսում տուրքերի վերացում կամ ոչ սակագնային խոչընդոտների ավտոմատ իջեցում, այլ կրում է ոչ արտոնյալ բնույթ, այն առեւտրի ընթացակարգերի, թափանցիկության եւ առեւտրային համագործակցության բոլոր ոլորտներում փոխգործակցության մակարդակի բարձրացման միջոցով կբարելավի ԵԱՏՄ երկրներից ՉԺՀ շուկա ապրանքների մուտքի պայմանները։
Եզրափակելով խոսքս, ցանկանում եմ նշել, որ այսօրվա նիստը միջկառավարական խորհրդի վերջին նիստն է, որին ես մասնակցում եմ որպես նախագահող։ Այս կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին համագործակցության եւ աջակցության համար։ Օգտվելով այս հնարավորությունից՝ նաեւ ցանկանում եմ Բելառուսի վարչապետ Սերգեյ Նիկոլայի Ռումասին մաղթել հաջող նախագահություն միջկառավարական խորհրդում։
Շնորհակալություն ուշադրության համար»։
Նիստի ընթացքում քննարկվել են ալկոհոլային արտադրանքի առեւտրի ոլորտում ազգային կարգավորումներին, տարբեր, այդ թվում՝ թանկարժեք մետաղների, արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում անդամ պետությունների միջեւ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի գործող կազմի գործունեության ժամկետի ավարտի կապակցությամբ, որը լրանալու է 2020 թվականի փետրվարի 1—ին, զեկույց է ներկայացվել ԵՏՀ—ի գործունեության հիմնական արդյունքների մասին։
Նիստի շրջանակում ԵԱՏՄ—ի միջազգային գործունեության զարգացման համատեքստում միության անդամ պետությունների վարչապետները մի կողմից եւ Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը ստորագրել են ԵԱՏՄ—ի եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիր։
ԵԱՏՄ—ի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի՝ 2019 թվականի հոկտեմբերի 25—ից ուժի մեջ մտնելու կապակցությամբ ընդունվել է ԵԱՏՄ անդամ պետությունների եւ ՉԺՀ—ի համատեղ հայտարարություն։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 227 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024