ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 25.11.2017, 05:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [363]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [515]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 25 » Չկա ոլորտ, որտեղ համագործակցություն չի ծավալվում /Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը/
15:26
Չկա ոլորտ, որտեղ համագործակցություն չի ծավալվում /Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին։
Հանրապետության նախագահը, ողջունելով հյուրին Հայաստանում եւ ընդգծելով, որ ՌԴ վարչապետի այցը կայանում է ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի տարում, գոհունակությամբ է փաստել, որ այդ ընթացքում հսկայական աշխատանք է իրականացվել։
«Այսօր մեր հարաբերություններն առանձնանում են մշտական քաղաքական երկխոսությամբ բոլոր մակարդակներում՝ արտաքին քաղաքական լայն կոորդինացմամբ, միջազգային եւ տարածաշրջանային հարթակներում լավ աշխատանքով, տնտեսության, ռազմական ու ռազմատեխնիկական բնագավառներում եւ հատկապես փոխադարձ առեւտրի ոլորտում արգասաբեր համագործակցությամբ. անցյալ տարին մենք ավարտել ենք 15 տոկոս աճով, իսկ ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում մեր ապրանքաշրջանառության աճը 23 տոկոսից մի փոքր ավելի է։ Դա շատ լավ է։
Ես վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը կդառնա եւս մեկ կարեւոր քայլ մեր հարաբերությունների հետագա ամրապնդման ճանապարհին»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
ՌԴ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար եւ փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները։ Դմիտրի Մեդվեդեւն ուրախությամբ տեղեկացրել է նախագահ Սերժ Սարգսյանին, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճը նույնիսկ ավելին է, քան նշեց նախագահը՝ գրեթե 30 տոկոս։
«Այսպիսով, սա դրական տեղեկատվություն է, որով ես ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել։ Շնորհակալ եմ հանդիպման հնարավորության համար։ Իրոք, մենք գործընկերներ ենք, բարեկամներ ենք, մենք ունենք շատ զարգացած հարաբերություններ բոլոր ոլորտներում։ Քիչ առաջ մենք անցկացրել ենք միջկառավարական բանակցություններ, ստորագրել ենք կարեւոր փաստաթղթեր, արձանագրել ենք, որ հարաբերությունները զարգանում են։
Ընդ որում, գործնականում չկա ոլորտ, որի շրջանակներում մենք այժմ չենք համագործակցում։ Օրինակ՝ շատ լավ դինամիկա է արձանագրվել գյուղատնտեսական մատակարարումների ոլորտում, եւ այստեղ Հայաստանը լավ զարգացրել է իր ներկայությունը ռուսական շուկայում, չնայած պարզ է, որ կարելի է այսուհետեւ եւս այս գործընթացները զարգացնել։ Այլ ոլորտները նույնպես լավ զարգանում են։ Դրանք են՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, անվտանգության եւ պաշտպանության ոլորտում համագործակցությունը, ներդրումային փոխգործակցությունը։ Քիչ առաջ քննարկում էինք Իրանի հետ համագործակցությամբ ձեզ մոտ ստեղծվող ազատ տնտեսական գոտու տարածքում աշխատանքի հնարավորությունը եւ մի շարք այլ մասշտաբային ծրագրեր։ Ուստի կաշխատենք, կհամագործակցենք»,–ասել է ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 4 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017