ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 30.04.2024, 05:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 9 » Համագործակցության ընդլայնում եւ խորացում /Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին/
12:43
Համագործակցության ընդլայնում եւ խորացում /Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ Գրոդնոյում (Բելառուսի Հանրապետություն) մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, փոխնախարար Սուրեն Կարայանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Նախ կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին հաջորդել է ԵԱՏՄ անդամ երկրների միջկառավարական խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով։
ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները քննարկել են ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կառավարությունների ղեկավարները, մասնավորապես, քննարկել են ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններին, մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության ապահովմանը, ծառայությունների միասնական շուկայի ձեւավորմանը, արտասահմանյան երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։
Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ հայկական կողմն աջակցում է նիստում ներառված եւ համաձայնեցված փաստաթղթերի նախագծերի ընդունմանը, որոնք ընդգրկում են ԵԱՏՄ—ի շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներ։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է այն քայլերը, որոնք ուղղված են արդյունաբերական համագործակցության ընդլայնմանը եւ խորացմանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Այս համատեքստում ընդգծելով Հայաստանի Հանրապետության հարուստ փորձն ու մասնագիտացումը՝ ՀՀ վարչապետը նշել է հայկական կողմի պատրաստակամությունը Եվրասիական ինժեներական կենտրոնի համար հարթակ տրամադրելու հարցում։ Իր խոսքում Հովիկ Աբրահամյանը կարեւորել է մակրոտնտեսական եւ դրամավարկային քաղաքականության իրականացման գործում փոխհամաձայնեցված փորձի փոխանակումը։
Անդրադառնալով ԵԱՏՄ—ի՝ Եվրոպական միության հետ համագործակցության կարեւորությանը, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հաշվի առնելով Եվրոպական միության հետ առեւտրատնտեսական հարցերով բանակցությունների կուտակած փորձը, Հայաստանը պատրաստակամ է աջակցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ԵՄ—ի հետ համապատասխան երկխոսության ձեւավորմանը, ինչը կնպաստի ինտեգրացիոն գործընթացների զարգացման փոխշահավետության եւ փոխլրացնող սկզբունքի ապահովմանը։
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով որոշվել է հաջորդ նիստն անցկացնել Հայաստանում։
Նիստի վերջում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները ստորագրել են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք սահմանում են փոխգործակցությունը մտավոր սեփականության, որոշ ապրանքների դրոշմավորման համակարգի ներմուծման, ծառայությունների ընդհանուր շուկայի ձեւավորման եւ այլ հարցերում։
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո վարչապետները մասնակցել են «RFID» տեխնոլոգիաների ցուցադրությանը, այցելել «Կորոբչիցի» ագրոտուրիստական համալիր։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 394 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024