ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 18.10.2017, 15:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [444]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [350]
Մշակույթ [14]
Հասարակություն [636]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [131]
Քաղաքականություն [508]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 19 » Հանրաքվեի հաջորդող շրջանն այնքան էլ խաղաղ չէ /Թուրքիայի անդամակցումը Եվրամիությանը օրակարգային չէ/
09:51
Հանրաքվեի հաջորդող շրջանն այնքան էլ խաղաղ չէ /Թուրքիայի անդամակցումը Եվրամիությանը օրակարգային չէ/

Էրդողանի լիազորություններն ավելացնող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հաջորդող շրջանն այնքան էլ հարթ չի անցնում։ Թուրքիայի տարբեր քաղաքներում արդյունքների հրապարակումից հետո սկսվել են հանրահավաքներ, որոնք չեն դադարել նաեւ ապրիլի 17—ի երեկոյան։ Հատկապես խոշոր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում, Էսքիշեհիրում։
«Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների ընդհանուր պատկերը ցույց տվեց երկրի հասարակության մասնատվածությունն ու բեւեռացվածությունը,–նշել է թուրքագետ Լեւոն Հովսեփյանը։–Նախկինում նույնպես այդ բեւեռացվածությունը եղել է, սակայն ներկայումս այն խորացվեց։ Կարծում եմ, որ այդ իրավիճակն առաջիկայում դեռ տարբեր դրսեւորումներ կստանա»։
Այն, որ սահմանադրական հանրաքվեն կազդի Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա, ըստ Լեւոն Հովսեփյանի, միանշանակ է։ Կառավարման համակարգի փոփոխությունից զատ, պետք է դիտարկել նաեւ իշխանությունների համակարգը, որի գագաթին Էրդողանն է։ Նրա ձեռքում է կենտրոնանում որոշումների կայացման գործընթացը։ Դա էլ ծնում է անկանխատեսելիություն։
«Ինչ վերաբերում է ԵՄ—ի հետ Թուրքիայի հարաբերություններին, ապա, կարծում եմ, որ այդ գործընթացները հուսադրող չեն։ Հետագայում հարաբերություններում առկա լարվածությունը կշարունակվի»,–ասել է նա։
Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի արտաքին քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Դիանա Յայլոյանն էլ նկատել է, որ Թուրքիան նպատակ է դրել մինչեւ 2023 թվականը դառնալ աշխարհի առաջատար տնտեսություն ունեցող 10 երկրներից մեկը։ Հետեւաբար, կարեւոր է հարաբերությունների զարգացումը թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ։ Թե այս համատեքստում առաջիկայում ինչ զարգացում կգրանցվի, փորձագետները դժվարանում են կանխատեսել։
«Պետք է խոսենք ավելի անկանխատեսելի եւ հավակնոտ Թուրքիայի մասին՝ ե՛ւ Թուրքիայի ներսում, ե՛ւ տարածաշրջանում։ Չի բացառվում, որ այս հանրաքվեից հետո կտեսնենք բոլորովին այլ Թուրքիա Մերձավոր Արեւելքում՝ ոչ միայն Սիրիայում, այլ նաեւ Իրաքում»,–ընդգծել է արեւելագետ Սարգիս Գրիգորյանը։
Նրա կարծիքով՝ նախագահական կառավարման մոդելին անցած Թուրքիան չի կարող անտարբեր մնալ Սիրիայում եւ Իրաքում քրդերի հետ կապված գործողություններին։ Արեւելագետը մոտ ապագայում Թուրքիայի կողմից ակտիվություն է կանխատեսում Մերձավոր Արեւելքում։
Հանրաքվեից հետո Թուրքիայի եւ գերտերությունների հարաբերություններում որոշակի շեշտադրումներ կլինեն, բայց կտրուկ փոփոխությունների սպասել պետք չէ։
«Ինչու եմ ասում կտրուկ փոփոխություններ չեն լինի։ Որովհետեւ Թուրքիան դեռեւս չլուծված խնդիրներ ունի իր ներսում եւ տարածաշրջանում։ Եվ այս երկրների հետ հարաբերությունների վատթարացումը միայն ի վնաս կաշխատի այն ծրագրերին, որոնք փորձում է ի կատար ածել Էրդողանը»։
«Եվրոպայի համար օրակարգային հարց չէ Թուրքիայի անդամակցությունը Եվրոպական միությանը»,—կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նրա խոսքով՝ այս պահին Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության որեւէ նախադրյալ չկա։
«Այս պահին այդ հարցով որեւէ բանակցություն չի ընթանում։ Դրա համար երկու պատճառ կա։ Առաջինն այն է, որ Թուրքիան այս պահին ավելի շատ Եգիպտոսը հիշեցնող երկրի է նման, ոչ թե եվրոպական։ Երկրորդ պատճառն էլ այն է, որ Եվրոպայի համար հիմա Թուրքիայի ժամանակը չէ»,–ասել է քաղաքագետը։
Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձել է նաեւ ՆԱՏՕ—Թուրքիա հարաբերություններին՝ ընդգծելով, որ այստեղ իրավիճակն այլ է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ—ի համար շատ կարեւոր նշանակություն ունեցող երկիր է։ Նրա գնահատմամբ՝ բլոկից Թուրքիայի դուրս գալու մասին խոսք լինել չի կարող, քանի որ Թուրքիան, ԱՄՆ—ից հետո դրա երկրորդ կարեւոր երկիրն է։ Թուրքիան աշխարհաքաղաքական այնպիսի դիրքում է, որ ՆԱՏՕ—ի համար շատ կարեւոր նշանակություն ունի, ուստի քաղաքագետը լուրջ չի համարում դաշինքից Թուրքիայի դուրս գալու մասին խոսակցությունները։
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ նշել է, որ սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիայի ներսում բավականին երկար ժամանակ անհանգիստ է լինելու, քանի որ հասարակությունը պառակտված է. «Առնվազն հասարակության կեսը դժգոհ է ստեղծված իրավիճակից։ Կարծում եմ՝ ընդհանրապես Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը բավականին լարված է լինելու, իսկ դա բացասաբար կանդրադառնա հայ համայնքի վրա։ Իրավիճակից ելնելով՝ կվատանան նաեւ Թուրքիա—ԵՄ հարաբերությունները»։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանն ասել է, որ Էրդողանը այսուհետեւ չի կարող քաղաքականություն վարել առանց հաշվի առնելու, որ ժողովրդի կեսն իր դեմ է։ «Իրեն սուլթան պատկերացնելու երազանքը Էրդողանի բկին կանգնեց։ Սա թվացյալ հաղթանակ էր եւ, իրականում, պարտություն էր»,–ասել է նա։
«Թուրքիան դարձել է բավական անկանխատեսելի երկիր, արտաքին քաղաքական գործընթացներում կայունություն չկա»,–ասել է Երեւանում կազմակերպված քննարկմանը տեսակապի միջոցով միացած «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
«Այսօր դժվար է ասել, թե սահմանադրական բարեփոխումներից հետո Թուրքիայի վարած քաղաքականությունն ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա։ Նախորդ տարիների զարգացումները, Էրդողանի գործողություններն ու հայտարարությունները ցույց տվեցին, որ Թուրքիան բավական անկանխատեսելի է»,–նշել է Էստուկյանը։
Թուրքական եւ միջազգային ԶԼՄ—ներն էլ հանրաքվեից հետո Էրդողանի համար կանխատեսում են բարդ ժամանակաշրջան։
Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի սյունակագիրներից Մուրադ Յեթքինը, անդրադառնալով հանրաքվեին, գրել է, որ նախագահ Էրդողանը, չնայած տարած հաղթանակին, բարդ իրավիճակում է հայտնվել։
Ըստ սյունակագրի՝ Էրդողանը հասել է իր նպատակին. Թուրքիայի համար քաղաքական նոր ժամանակաշրջան է բացված, սակայն նրա համար շատ ավելի բարդ կլինի, քան առաջ։
«Իրեն ողջունող կողմնակիցներին տեսնելուն պես նախագահը խոսեց մահապատժի մասին օրենքի վերականգնման մասին, ավելին՝ դրանից հետո էլ պահանջեց Թուրքիայի բոլոր բարեկամ ու դաշնակից երկրներից ընդունել այս հանրաքվեի արդյունքները եւ նշեց, որ ցանկանում է է՛լ ավելի զարգացնել Թուրքիայի արտաքին հարաբերություններն իր դաշնակիցների հետ»,–հիշեցնում է Յեթքինը եւ նշում, որ մահապատժի վերականգնումն ակնհայտորեն կնշանակի նաեւ Եվրամիության հետ կապերի վերջնական խզում եւ մեծ վնաս կհասցնի Թուրքիայի տնտեսությանը։
«The Guardian» պարբերականը, անդրադառնալով հանրաքվեին, գրել է, որ Եվրոպան պետք է աջակցի Թուրքիայի դեմոկրատներին, որոնք երկրի մեծ քաղաքներում բողոքի ակցիաներ են կազմակերպում հանրաքվեի արդյունքների դեմ։
Պարբերականը նշում է, որ Թուրքիան 100 տարի անց կրկին կարող է վերածվել սուլթանության։ «Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ հանրաքվեից հետո Թուրքիան թեւակոխում է նոր, սարսափելի մի շրջան»,–գրում է «The Guardian»—ը։
Բրիտանական հեղինակավոր «Financial Times» պարբերականը գրում է, որ նախագահ Էրդողանի համար առաջիկա օրերը կարող են ճգնաժամային լինել։ «Եթե այս ընթացքում նա ճիշտ քայլեր չկատարի՝ նրա դիրքի օրինականությունը հարցականի տակ կդրվի հավիտյան»,–գրում է պարբերականը։ hhpress.am

Ա. ԽՈՍՐՈՎՅԱՆ

 

Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 16 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017