ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 15.05.2024, 03:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 45 46 47 48 49 ... 70 71 »

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտը ընդգրկվել է ամերիկյան հեղինակավոր «Forbes» ամսագրի հրապարակած այցելության արժանի ինը հուշակոթողների ցանկում։
Ցեղասպանության 80—ամյակի կապակցությամբ բացված թանգարան–ինստիտուտի մշտական ցուցադրությունում ներկայացված են փաստաթղթեր, վավերագրական արժեք ունեցող լուսանկարներ, բազմատեսակ նյութեր, որոնք արտացոլում են միջազգային հանրության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ։ Մեծ եղեռնի 100—ամյակի շեմին միջազգային հեղինակավոր հանդեսների անդրադարձը վկայում է, որ անկախ պաշտոնական տեսակետներից, այս մեծ ոճրագործությունը միջազգային հանրային գիտակցվում է այնպես, ինչպես բուն եղելությունն է։ 
«Forbes»—ը Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտին անդրադարձել է Նյու Յորքում սեպտեմբերի 11—ի ահաբեկչական հարձակման զոհ դարձած մարդկանց հիշատակին նվիրված թանգարանի բացման համատեքստում։ Հանդեսը վերհիշել է աշխարհի տարբեր վայրերում կառուցված եւս ութ հուշակոթողներ, որոնք նվիրված են ողբերգությունների եւ աղետների ժամանակ սպանված մարդկանց հիշտակին՝ փորձելով պարզել, թե ինչպես են այդ համալիրները գործում այսօր։ Դրանք են Հոլոքոստի թանգարանը Երուսաղեմում, Ջրային աղետների թանգարանը Ղրիմում, Չեռնոբիլի թանգարանը Կիեւում, «ԳՈւԼԱԳ»—ի թանգարանը Մոսկվայում, Խաղաղության հուշահամալիր—թանգարանը Հիրոսիմայում, «Տիտանիկ Բել ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 422 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Բրյուսելում՝ ՆԱՏՕ—ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նիստին Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով։
Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստան—ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին։
Անդրադառնալով Հայաստան–ՆԱՏՕ հարաբերություններին՝ Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։ Նախարար Նալբանդյանը նշեց, որ արդեն պատրաստ է Հայաստան— ՆԱՏՕ ԱԳԳԾ—ի թվով չորրորդ 2014—2016թթ. ծրագիրը եւ հույս հայտնեց, որ այն շուտով կհաստատվի ու կսկսի իրականացվել։
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադարձավ պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքին եւ այդ համատեքստում կարեւորեց Հայաստանի եւ ՆԱՏՕ—ի միջեւ համագ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 407 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դեռեւս քննարկման փուլում գտնվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում որպես այլընտրանքային տարբերակ առաջարկվում է Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգի մոդելը։ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե Հայաստանում կանցկացվի 2016 թվականից ոչ շուտ։
ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման հարցում դեռեւս վերջնական եզրահանգման չի եկել, թե արդյոք պետք է անցում կատարել երկրի կառավարման խորհրդարանական մոդելի։ «Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգը» թեմայով հանրային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Հանձնաժողովը ներկայացրել է առայժմ այն մոտեցումը, թե ինչպես բարեփոխել գործող համակարգը։ Կան խնդիրներ, որոնք գործող համակարգի շրջանակներում այդքան լուծելի չեն։ Հունիսին պետք է ի մի բերվեն քննարկումների արդյունքները, հանձնաժողովում կլինի քվեարկություն, եւ հանձնաժողովի անդամները պետք է իրենց ամբողջական դիրքորոշումն արտահայտեն։
ՍԴ նախագահը տեղեկացրեց, որ արդեն հուլիսի 1—ին հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների լրամշակված փաթեթը պետք է ներկայացնի երկրի նախագահին, եթե հավանության արժանանա այն, արդեն կսկսվեն կոնկրետ փոփոխությունների փաթեթի աշխատանքները։
Քննարկման ժամանակ Գագիկ Հարությունյանն անդրադարձավ նաեւ մարդու իրավունքներն ամրագր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 371 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դեռ նախորդ տարվա հունվարին պարզ դարձավ, որ Ստեփանավանի օդանավակայանը պետք է շահագործվի։ Մեր երկրում մի քանի փոքր օդանավակայաններ կան. Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ «Շինուհայրը», Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ «Շիրակը», Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ «Ստեփանավանը», Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ «Կալինինոն», Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ «Ջերմուկը», Երեւանում՝ «Զվարթնոցը», «Էրեբունին», «Եղվարդը», Մեղրիի, Կապանի, Սիսիանի, Արզնիի, Գավառի, Վանաձորի օդանավակայանները եւս։ Սրանց մի մասը դեռ խորհրդային տարիներից սկսեց չգործել՝ տնտեսական աննպատակահարմարության պատճառով։ Մի մասը չգործեց հետանկախական շրջանում։ Այս պահի դրությամբ գործում են «Զվարթնոցն» ու «Շիրակը» (երկուսն էլ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կառավարման ներքո են) եւ «Էրեբունին», որ քաղաքացիական օդանավակայանից վերածվել է ռազմականի։ Առաջիկայում կշահագործվի «Ստեփանավանը» (արտակարգ իրավիճակների նախարարության այս տարվա գերակա խնդիրներից է), հերթում կանգնած է Կապանի օդանավակայանը։
Ստեփանավանի օդանավակայանի շահագործման մասին նախորդ տարեսկզբին հայտարարել էր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։ Եվ արդեն այդ ժամանակ պարզ էր, որ օդանավակայանը շահագործելու է արտակարգ իրավիճակների նախարարությունը, եւ այն դառնալու է «փոքր ինքնաթիռների էքսպե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 489 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այնպես, ինչպես զանգակը. դիմորդների քննական միավորների բաշխման կորը զանգակի տեսք պետք է ունենա։ Այս մասին երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը՝ պարզաբանելով, որ հիմնական մասը պետք է հավաքի միջին միավորներ, քիչ մասը՝ 18—20 միավոր, եւ շատ քիչ մասը պետք է «կտրվի»։ Ըստ Մելիքյանի, իրենց գլխավոր նպատակն է հասնել դրան. «Ահա այդպիսի թեստն է նորմալ թեստ համարվում։ Սա է թեստաբանության «այբուբենը»։ Այսինքն՝ հիմնական մասը պետք է կենտրոնացված լինի միջին միավորների վրա։ Երբ 18—20 միավոր հավաքող դիմորդների կուտակումներ են գոյանում, բավականաչափ դժվար է լինում անվճար տեղերում մրցույթ անցկացնելը»։
Այս տարվա մրցույթին որակավորում տալուն այդքան էլ շատ ժամանակ չի մնացել։ Միասնական քննությունները «սարերի հետեւում» չեն։ Ավելին՝ դիմորդների թիվն արդեն հայտնի է։ Միասնական քննությունների հայտագրման առաջին փուլն ավարտված է։ 12.346 դիմորդ է հայտագրվել։ Նախորդ տարվա համեմատ թիվը 1500—ով նվազել է։ «Հայոց լեզու» եւ «Հայ գրականություն» առարկաների քննություն կհանձնի շուրջ 7500 շրջանավարտ։ Քննություն հանձնողների քանակով հայոց լեզվին եւ գրականությանը հաջորդում է մաթեմատիկան։ Հանրապետությունում ձեւավորվել է 34 քննական կենտրոն։ Քննակենտրոններից 10—ը մայրաքաղաքում են տեղակայված, 24—ը՝ մարզերում։ Քննասենյակները հիմա կահավորման փուլում են։ Նաեւ խլացուցիչներ են տեղադրվո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 479 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ներդրումային եւ գործարար ոլորտում հայ—ֆրանսիական հարաբերությունների զարգացման ներուժը մեծ է։ Սակայն դա արդյունավետ օգտագործելու համար պետք է ուղիներ գտնվեն։
Ֆրանսիայի նախագահի Հայաստան պետական այցի շրջանակներում «Առեւտուր եւ ծառայություններ» թեմայով կլոր սեղանի բացման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ Հայաստան—Ֆրանսիա համաժողովը եւ նման ձեւաչափի միջոցառումները առաջնահերթ նշանակություն ունեն ներդրումային եւ գործարար ոլորտներում հայ—ֆրանսիական համագործակցության ընդլայնման համար. «Նման հանդիպումները լավ հնարավորություն են գործարարների համար՝ ընդլայնելու առկա տնտեսական համագործակցությունը, ինչպես նաեւ ուղենշելու համագործակցության նոր ոլորտներ»։
Իսկ այն, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ փոխշահավետ տնտեսական համագործակցություն կա, փաստ է։ Կ. Ճշմարիտյանը նշեց, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ վաղեմի համագործակցության մասին են վկայում մինչ օրս Հայաստանի տնտեսության իրական հատվածում Ֆրանսիայից կատարած ներդրումների ծավալները, որոնք կազմում են 1,1 մլրդ դոլար, այդ թվում ուղղակի ներդրումները՝ շուրջ 1 մլրդ դոլար։
«Մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ են պարունակում։ Հայաստանում Ֆրանսիան ներդրումների ծավալով երկրորդ երկիրն է, ավելի քան 100 ձեռնարկություն է գործում Հայաստանում, բայց կարելի է ավելի զարգացնել այս հարաբերությունները»,–ասաց նա։
Երկու երկրների միջեւ բարձր փոխվստա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 411 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ընդամենը օրեր առաջ տոնական հրավառություն էր Ստեփանակերտում, եւ Արցախի ժողովուրդը համայն հայության հետ նշեց մայիսյան եռատոնը՝ խորհրդանշելով իր հաղթանակները։ Հետաքրքիր զուգադիպությամբ մայիսին էր դարձյալ, երբ ուժի մեջ մտավ կրակի դադարեցման մասին բիշքեքյան համաձայնագիրը, որի տակ, իբրեւ հակամարտող կողմեր, իրենց ստորագրությունները դրեցին Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները։ Ընդ որում, չմոռանանք, որ Ադրբեջանն էր Լեռնային Ղարաբաղում սանձազերծել պատերազմը եւ կրելով խայտառակ պարտություն՝ ստիպված եղել Ռուսաստանին դիմել՝ հրադադար կնքելու խնդրանքով։
Ուղիղ 20 տարի է անցել պատմական նշանակություն ունեցող իրադարձությունից։ Ու չնայած հակառակորդի մեղքով չի հաջողվել տարածաշրջանում լիարժեք խաղաղություն պահպանել, այնուամենայնիվ, միջնորդները ձգտել են, որպեսզի սահմաններում ադրբեջանական կողմի խախտումները վերստին չվերածվեն ռազմական գործողությունների։ Ասել է թե՝ զինադադարի մասին բիշքեքյան համաձայնագիրը Ադրբեջանի համար յուրահատուկ զսպաշապիկ է։ Ցավալի է սակայն, որ անիրագործելի են թվում Մինսկի խմբի միջնորդական ջանքերը՝ բացառելու շփման գծի երկայնքով հնարավոր միջադեպերը, որ պարբերաբար հրահրվում են ազերիների կողմից։ Բաքուն ոչ միայն խոչընդոտում է հրադադարի ռեժիմի ամրապնդմանը միտված քայլերը, այլեւ իր սադրիչ գործողություններով ամեն կերպ նպաստում է հակամարտող կողմերի միջեւ լարվածության ուժգնացմանը, փորձում նորից պատերազմ սանձազերծել։
Իսկ թե ինչ են հուշում 20—ամյա խաղաղության փխրուն տարիները, Ար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 429 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մայիսի 11—ից Սիրիայում սկսվել է նախագահական ընտրությունների քարոզարշավը։ 
Գործող նախագահ Բաշար Ասադը հանդես է գալիս «Բոլորս միասին» կարգախոսով։ Նա հայտարարել է, թե ահաբեկիչների դեմ պայքարին զուգահեռ վճռականորեն լուրջ ջանքեր են գործադրվում՝ երկրի ողջ տարածքում անվտանգության ու կայունության ապահովման նպատակով։ Հասան Բին Աբդոլնուրիի կարգախոսն է՝ «Ժողովրդի ցանկությունը գերադասելի է առանձին խմբերի ցանկություններից», իսկ Մահիր Աբդոլհա ֆիզ Հիջազինի կարգախոսներն են՝ «Միջին խավի վերականգնումը» եւ «Խելամիտ ազատ տնտեսությունը»։
Ինչպես հայտնի է, ընդդիմությունը, հանձին Սիրիայի ազգային կոալիցիայի, ինչպես Թուրքիան, Կատարը, Սաուդյան Արաբիան եւ Արեւմուտքը, դեմ են գործող նախագահի մասնակցությամբ նախագահական ընտրություններին։ Ուստի, կարելի է ենթադրել, որ ընտրությունների հակառակորդները քայլեր են ձեռնարկելու դրանք արգելակելու ուղղությամբ։ Այս առնչությամբ հատկանշական է, որ նախ Ֆրանսիան, ապա Գերմանիան արգելել են այդ երկրներում Սիրիայի դեսպանատներում կազմակերպել քվեարկություն։ Թերեւս շուտով արեւմտյան այլ երկրներ եւս նման որոշում կկայացնեն։ Իսկ Միացյալ Նահանգները մայիսի 5—ին հայտարարել է, թե, ի նշան Սիրիայի չափավորական ընդդիմության՝ Ազգային կոալիցիայի հետ իր փոխհարաբերությունները պաշտոնականացնելու եւ հովանավորության, թեեւ համաձայնել է Վաշինգտոնում վերջինիս ներկայացուցչություն բացելուն, սակայն այն չի դիտվելու իբրեւ Սիրիայի ներկա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 387 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Լրացավ ադրբեջանաղարաբաղյան ճակատում զինադադարի հաստատման 20 տարին, ինչն արդյունք է Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում ձեռք բերված պայմանավորվածության։ 
Հրադադարի ռեժիմն ահա արդեն երկու տասնամյակ է, ինչ պահպանվում է եւ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում փխրուն խաղաղություն է տիրում (չհաշված հակառակորդի կողմից սահմանագծում հաճախակի արձանագրվող խախտումները)։ Եվ փոխանակ Ադրբեջանի իշխանությունները քայլեր ձեռնարկեն հրադադարի ռեժիմը ամրապնդելու, խաղաղ պայմանագրի համաձայնեցման ուղղությամբ, վերստին անպատասխանատու կոչեր են հնչում Բաքվից։ Առավել տարօրինակ է, երբ նման տխուր «առաքելություն» է որդեգրել երկրի նախագահը, այն էլ բիշքեկյան պայմանագրի ստորագրման 20—ամյակի նախաշեմին։
Բիշքեկյան հանդիպմանը, որին հրավիրվել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը, մասնակցում էին ԼՂՀ խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանը (պատվիրակության ղեկավար), արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վալերի Բալայանը, ԱԺ խոսնակի խորհրդական Վասիլի Աթաջանյանը, ինչպես նաեւ օգնականներ Աշոտ Ղուլյանը եւ Լեւոն Մայիլյանը։ 
Կարեւորելով հրադադարի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը, ինչպես զրույցի ժամանակ խոստովանեց ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, նման մակարդակի հանդիպումներին մասնակցելը իր համար «առաջին փորձությունն էր»։
Նշանակալի իրադարձության կապակցությամբ ԼՂՀ ԱԺ նախագահի հետ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 457 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Արցախի ժողովուրդն աշխարհի հայության հետ նշեց իր ամենապայծառ ու նվիրական տոներից մեկը՝ մայիսյան եռատոնը, հորդաբուխ, հպարտ ու միասնական, ինչպես 1945—ի մայիսի 9—ին էր, երբ մեր պապերի ու հայրերի հերոսության եւ անձնազոհության շնորհիվ շուրջ 7 տասնամյակ առաջ կերտվեց մեծ հաղթանակը, իսկ 47 տարի անց, կրկնելով ավագների սխրանքը, հաղթանակ տոնեցին նրանց զավակները՝ գերությունից ազատագրելով հայոց Շուշին։
Առավոտյան մայրաքաղաք Ստեփանակերտում եռատոնի սկիզբն ազդարարեցին ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորական շարասյունները, որոնք հաղթական խրոխտ քայլերգերով անցան կենտրոնական փողոցներով՝ ստանալով ժողովրդի օրհնանքը։ Մարդիկ ի սրտե շնորհավորում էին միմյանց տոնի առթիվ, երախտիքի խոսքեր ուղղում պատերազմի վետերաններին ու հայրենիքի զինվորներին, ծաղիկներով շտապում հուշահամալիր՝ մեծ Հայրենականում եւ արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների հիշատակը հարգելու։
Վերածննդի հրապարակից Ստեփանակերտի հուշահամալիր ձգվող բազմամարդ երթի մասնակիցներին միացան հայկական երկու հանրապետությունների կառավարական պատվիրակությունները, որոնց առաջնորդում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Նրանց ուղեկցում էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՊԲ գեներալներ ու բարձրաստիճան սպաներ, մեծ Հայրենականի ու արցախյան պատերազմի վետերաններ, մե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 358 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Շնորհակալ ենք գերմանացիներին, որ իրենց պահեցին քաղաքակիրթ, մարդկային՝ ճանաչելով երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեա ժողովրդի նկատմամբ կատարած իրենց մեղքը։ Մաղթում ենք հայերին, որ իրենք էլ զգան մյուս ժողովուդների փոխըմբռնումը, առաջին հերթին թուրքերի՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Հրեական համայնքն ամեն ինչ անում է, որ դա իրականանա»,–հայ եւ հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը։
Նրա խոսքով, նման հուշարձան՝ նվիրված երկու ազգերի ողբերգություններին, ամբողջ աշխարհում չկա։ «Ամեն տարի հավաքվում ենք այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին, երիտասարդներին հիշեցնելու, թե ինչպիսի ողբերգություն են ապրել հայերն ու հրեաները։ Եթե հիշողությունը կորի, մենք բոլորս կոչնչանանք։ Հարկավոր է մշտապես հիշել, հարգել անմեղ զոհերի հիշատակը»,–ասաց նա՝ հավելելով, որ հայերն Իսրայելի, հրեական սփյուռքի օրինակով պետք է պայքարեն Հայոց ցեղասպանության ճանաչման համար։
Հայաստանի հրեական կրոնական համայնքի առաջնորդ, րաբբի Գերշոն Մեյր Բուրշտեյնն իր կողմից մեղադրեց Իսրայելի կառավարությանը, որ մինչեւ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Պատահական չէ, որ այսօր կանգնած ենք երկու ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։ Հայերի ցեղասպանության ժամանակ աշխարհը խուլ էր, ոչ մի բան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 380 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Ծիծեռնակաբերդի բարձունքը լի էր Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման վստահությամբ լի մարդկանցով։ Նրանց շարքում նաեւ պատգամավորներ եւ նախարարներ էին։ Նրանք համոզված են, որ շուտով թուրքական վերնախավը ստիպված կլինի հրաժարվել մերժողական դիրքից եւ ընդունել այն փաստը, որ իրենց նախնիները նախաձեռնել են նախորդ դարի մեծագույն ոճիրը։ «Ջուրը քար է ծակում». Հայաստան պետության եւ սփյուռքի միասնական ջանքերը ցեղասպանության ճանաչման հարցում անհետեւանք չեն կարող մնալ։
«Հայոց ցեղասպանության դատապարտումը ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգային անկյունաքարերից մեկն է»,–Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը։ «Կարծում եմ՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ առաջադեմ հասարակության խնդիրն է դատապարտել ցեղասպանությունը»,–ասաց նա։
Շարմազանովի խոսքով, ցեղասպանության ժխտման քաղաքականությամբ Թուրքիայի իշխանությունները շարունակում են կեղծել պատմությունը եւ դեռեւս պատրաստ չեն հաշտվել իրենց պատմության հետ. «Համոզված եմ, որ ցեղասպանության 100—ամյա տարելիցին ընդառաջ մենք բոլորս՝ ընդդիմություն, թե իշխանություն, ռամիկ, թե ռանչպար, սփյուռքահայ, թե Հայաստանի բնակիչ, պետք է բոլորը միավորվեն եւ պայքարեն այս մեծ ոճրի դեմ»։
«Հայաստանը պետք է կարողանա հասնել նրան, որ գերտերությունները Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների շահը չդարձնեն քաղաքական խաղ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 470 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024