ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 06.05.2024, 02:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 4 » Հայ–իրանական էներգետիկ կապերը կարեւոր են
16:50
Հայ–իրանական էներգետիկ կապերը կարեւոր են

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին։ Նորանշանակ նախարարի եւ դեսպան Ռեիսիի հանդիպումը անցավ ջերմ ու գործնական մթնոլորտում։
Նախարար Երվանդ Զախարյանի խոսքով հայ—իրանական էներգետիկ կապերն ու համագործակցությունը շատ կարեւոր են Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ու առաջընթացի համար։
Դեսպան Ռեիսին շնորհավորել է Երվանդ Զախարյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, եւ Իրանը պատրաստ է ընդլայնելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործակցությունը տարբեր ոլորտներում՝ հատկապես էներգետիկայում։
Զրուցակիցները քննարկել են հայ—իրանական էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցերն ու համատեղ իրականացվող նախագծերը։ Առանձնակի կարեւորվել է Հայաստան—Իրան բարձրավոլտ 3—րդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ ընդլայնման համատեքստում։ Հանդիպման մասնակիցները քննարկել են Մեղրիի ՀԷԿ—ի շինարարության խնդիրները։
Հանդիպման մասնակիցները նշեցին, որ հայ—իրանական էներգետիկ ծրագրերն ու համագործակցության հեռանկարները մանրամասն կքննարկեն Թեհրանում կայանալիք՝ ՀՀ եւ ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 12—րդ նիստի ժամանակ։

Դիտումներ: 409 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024