ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 27.07.2017, 20:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [428]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [618]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [125]
Քաղաքականություն [480]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 25 » Հայաստանում բռնի ուժով հարցեր չեն լուծվելու /Զինված խումբը պետք է սթափվի եւ օգտվի հետքայլ կատարելու հնարավորությունից/
09:59
Հայաստանում բռնի ուժով հարցեր չեն լուծվելու /Զինված խումբը պետք է սթափվի եւ օգտվի հետքայլ կատարելու հնարավորությունից/

Երեկ Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության եւ քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ։ Երկրի ղեկավարին ներկայացվել է 2016թ. հուլիսի 17—ին ՀՀ ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման եւ դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները, ինչպես նաեւ իրականացվող միջոցառումների արդյունքները։
Հանրապետության նախագահին զեկուցվել է նաեւ, որ պահակապարեկային գնդի տարածքում պահվող պատանդներին ազատ արձակելու, զինված խմբի անդամների կողմից զենքը վայր դնելու եւ իշխանություններին հանձնվելու նպատակով շարունակաբար վարվում են ակտիվ բանակցություններ, ձեռնարկվում են իրավիճակից թելադրվող այլ անհրաժեշտ գործողություններ։
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար պետք է ձեռնարկվեն հնարավոր բոլոր միջոցները, կարեւորել է ենթադրյալ բոլոր իրավախախտումների համակողմանի եւ անաչառ քննությունը, ինչպես նաեւ մեղավորների համար պատժի անխուսափելիության ապահովումը։ Խորհրդակցության արդյունքներով իրավապահ մարմինների ղեկավարներին տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ։
«Մինչ մեր հերթական խորհրդակցությունը սկսելը մեկ անգամ եւս փաստենք, որ մեր երկիրն այս օրերին ապրում է դժվարին եւ պատասխանատու օրեր։ Պատճառներին, իհարկե, այս պահին չեմ անդրադառնալու։ Հիմա դրա ժամանակը չէ։ Կասեմ միայն, որ բոլորս պետք է սրանից դասեր քաղենք։
Մեկ անգամ եւս ցավակցում եմ զոհված գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին եւ հարազատներին։ Բոլորս պարտք ունենք նրա առաջ։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այս բարդ իրավիճակը կարգավորվի, եւ նման ողբերգություն այլեւս չկրկնվի։
Այս վիճակի ակունքում է մեր իրողության մեջ ամենավտանգավոր մտայնությունը՝ հարցերը լուծել բռնությամբ եւ ուժի կիրառմամբ։ Այս մտայնության հետագա զարգացումը հղի է շատ վտանգավոր հետեւանքներով հենց մեր երկրի եւ պետականության համար։
Հայաստանում բռնի ուժով, հարձակումով եւ պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու։ Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու։ Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի եւ մեր հասարակության, պետության հասունության կարեւորագույն քննություն։
Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն եւ իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը։
Պատանդները պետք է ազատ արձակվեն։
Զինված խումբը պետք է վայր դնի զենքը։
Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների խստիվ պահպանմամբ։
Անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով։
Այո՛, Հայաստանում դժգոհներ շատ կան։ Սակայն թող ոչ ոք չսխալվի եւ չմտածի, որ կարող է որեւէ առիթ կամ պատճառ շահագործել մեր պետականության հիմքերը քայքայելու համար։
Հորդորում եմ մեր հանրության բոլոր ներկայացուցիչներին իրենց քաղաքական եւ քաղաքացիական իրավունքները իրացնել բացառապես խաղաղ եւ օրենքի շրջանակներում։ Հորդորում եմ նաեւ, որ տուրք չտան ծայրահեղ քայլեր եւ սադրանքներ հրահրող անձանց առաջարկներին եւ գաղափարներին։ Դա հղի է նոր մարդկային կորուստների լուրջ վտանգով։
Հորդորում եմ, որ յուրաքանչյուր ոք գիտակցի այդ սադրանքներից եւ ծայրահեղ քայլերից բխող իրական վտանգները։
Հանձնարարում եմ ձեզ՝ իրավապահ մարմինների ղեկավարներիդ, որպեսզի ձեր գործունեությունը շարունակեք իրականացնել խստագույն զսպվածությամբ՝ օրենքի շրջանակներում։
Մենք շարունակում ենք ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու համար։
Կրկին կոչ եմ անում զինված խմբին՝ ժամ առաջ վայր դնել զենքը։
Մենք գործում ենք եւ գործելու ենք համբերատար։ Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը եւ առողջությունը թանկ է մեզ համար։
Մենք չենք գնացել այսպիսի իրավիճակներում դասական համարվող ճանապարհով։ Սրանով մենք հնարավորություն ենք տվել զինված խմբին հետքայլ կատարելու համար։ Հուսով եմ, որ նրանք կսթափվեն։
Բայց մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ողջ հանրությունն այս լարվածության պատանդը դառնա։
Կարծում եմ, որ այս իրավիճակն արդեն ավելի երկար է տեւում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ։ Ապրիլ ամսից դեռ այնքան շատ ժամանակ չի անցել, որպեսզի մեր հասարակությունն իրեն թույլ տա մոռանալու տեղի ունեցածի մասին։
Մեկ անգամ եւս բոլորիս զգոնության եւ զսպվածության կոչ եմ անում՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ժողովրդի ապագայի»,–ասել է ՀՀ նախագահը խորհրդակցության ժամանակ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 18 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հուլիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017